Последние новости

Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Սիրիայի վերաբերյալ

Սիրիայի անկախության և ամբողջականության սկզբունքները ենթակա են համընդհանուր պահպանման, ոչ ոք չպետք է խաթարի դրանք: Այս մասին ասված է Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահների համատեղ հայտարարության մեջ, որն արվել է չորեքշաբթի օրը վիդեոկոնֆերանսի ռեժիմով եռակողմ գագաթնաժողովի արդյունքներով, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մենք նշել ենք մեր հաստատակամ հավատարմությունը Սիրիայի Արաբական Հանրապետության ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև՝ ՄԱԿ-ի Կանոնադրության նպատակներին և սկզբունքներին: Ընդգծել ենք, որ այդ սկզբունքները ենթակա են համընդհանուր պահպանման և որ որևէ գործողություն, անկախ նրանից, թե ով է դրանք ձեռնարկում, չպետք է խաթարի դրանք»,- նշվում է փաստաթղթի տեքստում, տեղեկացնում է News.am-ը:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ