Պոմպեոն Թուրքիային կոչ է արել Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի չվերածել
Միացյալ Նահանգները Թուրքիայի կառավարությանը կոչ է արել պահպանել Ստամբուլում Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը, որպես թանգարան՝ դրանով իսկ մերժելով Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի այն մզկիթի վերածելու առաջարկը։
«Թուրքական կառավարությունը Սուրբ Սոֆիայի տաճարը կառավարել է թանգարանի կարգավիճակով, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից պաշտոնապես ճանաչվել է որպես Ստամբուլի պատմական հուշարձանների մաս և ընդգրկվել է Համաշխարհային ժառանգության ցանկում։
Մենք վճռականորեն կոչ ենք անում Թուրքիայի կառավարությանը շարունակել պահպանել Սուրբ Սոֆիայի տաճարը որպես թանգարան՝ որպես կրոնական ավանդույթների ու բազմազան պատմության հանդեպ իր հարգանքին հավատարմության օրինակ և այն հասանելի դարձնել բոլորի համար: Այս հազվագյուտ օբյեկտը գեղարվեստական և տեխնիկական հանճարեղության կրոնական արտահայտություն է, որն արտացոլված է նրա հարուստ ու բարդ 1500-ամյա պատմության մեջ:
Ավելին, տաճարի կարգավիճակը, որպես թանգարան, աշխարհի տարբեր երկրներից մարդկանց թույլ է տալիս վայելել այն և մտորել այս հոյակապ ձեռքբերման շուրջ:
Միացյալ Նահանգները Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոփոխումը դիտարկում է որպես այս հիանալի շենքի և կրոնական տարբեր ավանդույթների ու մշակույթների մարդկանց միջև որպես հիմնական կամուրջ ծառայելու նրա անգերազանցելի կարողության ժառանգության նվազում:
Մենք ձգտում ենք շարունակել աշխատել Թուրքիայի կառավարության հետ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ կրոնական և մշակութային վայրերի պահպանման շուրջ»,- նշվում է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարության մեջ, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-25 14:58
Россия считала вопрос статуса Нагорного Карабаха неурегулированным, но Армения в Праге признала его территорией Азербайджана, сказала в ходе еженедельного брифинга официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2024-04-25 14:56
Инициатива Ваагна Чахаляна "Камк" проводит акцию протеста у здания правительства Армении с требованием положить конец политике уступок и не сдавать территории в Тавуше.
-
2024-04-25 14:54
В ходе акций протеста в Ереване по состоянию на 14։00 подвергнуто приводу 29 человек. Об этом сообщили Sputnik Армения в пресс-службе полиции.
-
2024-04-25 14:51
Депутат парламента Армении от оппозиционной фракции "Айастан" Гарник Даниелян, находящийся в Баграташене Тавушской области, потерял сознание во время акции протеста. Видео опубликовано в соцсети парламентария.