Последние новости

ԴԱՎԱՃԱՆՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՑ. ԼԵՎՈՆ-ՆԻԿՈԼԱԿԱՆ ՍԻԼԼՈԳԻԶՄ

Լևոն Տեր-Պետրոսյանը հանկարծ որոշեց նորից ձայն հանել։ Այս անգամ նա արտահայտվեց բավական հակիրճ և հրամցրեց, իր իսկ բնորոշմամբ, «պարզագույն սիլլոգիզմ». ա) Կորոնավիրուսը պատերազմ է հայտարարել Հայաստանին, բ) Պատերազմը վարելու բեռն ընկած է իշխանության ուսերին, գ) Ով պայքարում է իշխանության դեմ, կամա թե ակամա դավաճանում է ազգին»։ Կարելի էր պարզապես արձանագրել, որ առաջին նախագահը զգացել է այն վտանգը, որ սպառնում է իր աշակերտի իշխանությանը, իսկ դրա հետ մեկտեղ՝ Արցախի վերաբերյալ այն ծրագրերին, որոնք անձամբ իրեն չհաջողվեց իրականացնել։ Եվ դա, անշուշտ, կլիներ զուտ ճշմարտություն։

Սակայն այն ամենի լույսի ներքո, ինչի մասին պատմեց Միքայել Մինասյանը իր հերթական շաբաթօրյա տեսաուղերձում, դավաճանության թեման անսպասելիորեն ստացավ նոր ու ավելի խորքային իմաստ: Այն, ինչ պատմեց Մինասյանը Արցախի և «վերելակային դիվանագիտության» թեմայի վերաբերյալ, վերջնականապես հստակեցրեց այն գաղտնիքը, որն արդեն մեկ տարի և ութ ամիս շարունակ հանգիստ չի տալիս փորձագետներին և հասարակությանը. ինչի՞ մասին են խոսել Փաշինյանն ու Ալիևը 2018 թվականի սեպտեմբերի 28-ին, երբ առաջին անգամ հանդիպեցին Դուշանբեում ԱՊՀ գագաթաժողովի ժամանակ: Հայաստանի և Ադրբեջանի ակտիվ շփվող ղեկավարների վերելակից միասին դուրս գալու տեսարանն այնքան պրոֆեսիոնալ էր բեմադրված, որ տեսագրություններն ավելի շուտ հիշեցնում էին քաղաքական թրիլերի թրեյլեր։

Որը ձգվելու էր, ինչպես պարզվեց, մինչև 2020 թվականի հունիս, երբ Վատիկանում ՀՀ նախկին դեսպանը հրապարակավ «բացեց» առաջին հանդիպման, իսկ ավելի ճիշտ՝ դավադրության ողջ էությունը։ Եվ չնայած «վերելակին» հաջորդած իրադարձությունները հետևողականորեն ու ցուցանշաբար բացահայտում էին առեղծվածը, տրամաբանական վարկածներ առաջադրելու բազմաթիվ հիմքեր տալով փորձագետներին ու քաղաքական գործիչներին, այդ պատմությանը վերջակետ կարելի է դնել միայն ներկայումս։ Եվ այդ վերջակետը, առանց որևէ սիլլոգիզմների, հանգում է մեկ բանի՝ դավաճանություն ազգային շահերին։

Եվ այսպես, ըստ Միքայել Մինասյանի, Նիկոլ Փաշինյանը Իլհամ Ալիևից մուրացել է կայուն դադար Հայաստանի և Արցախի սահմաններին, որպեսզի ժամանակ ստանա իր ներքին հարցերը լուծելու համար։ 2018-ի աշնանը, հիշեցնենք, նրան հույժ անհրաժեշտ էր առաջ մղել և ստանալ Երևանի յուրային քաղաքապետ և ամբողջությամբ իրեն պատկանող խորհրդարան՝ սեփական իշխանությունն ամրապնդելու համար։ Փոխարենը, նախկին դեսպանի խոսքերով, Հայաստանի վարչապետը Ալիևին է «զիջել» Ադրբեջանին ծայրաստիճան ոչ ձեռնտու Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, որոնց Բաքվի բռնապետը ստիպված էր եղել համաձայնել Ապրիլյան պատերազմից հետո՝ հայկական կողմի և միջազգային հանրության ճնշման տակ, ի դեմս համանախագահների։

«Ամենամեծ դիվանագիտական ձեռքբերումներից մեկը Նիկոլ Փաշինյանը փոխեց կամ բառացիորեն ծախեց այն ժամանակահատվածի համար, որ իրեն թույլ տվեց Կարգին Հայկոյին սարքել քաղաքապետ կամ աներձագ Հրաչին սարքել ԱԺ պատգամավոր», - հայտարարեց Մինասյանը: Եվ սա այն հազվագյուտ դեպքն է, երբ ասվածը ապացույցներ չի պահանջում։ Քանի որ դա ակնհայտ է. կարգավորման գործընթացի ընթացքը վերջին մեկ տարի ու 9 ամիսներին և դրա առաջացրած առավել քան տագնապալի միտումներն ու հարցերը։

Այն փաստը, որ հայկական արտաքին քաղաքականությունը Արցախյան առաջին ազատամարտից հետո անցած 26 տարիների ընթացքում չկարողացավ ամրագրել ժողովրդի պատմական ռազմական հաղթանակը դիվանագիտական դաշտում, ապացույցների կարիք չունի։ Արցախյան կարգավորման և, ամբողջությամբ վերցրած՝ երկրի արտաքին քաղաքականության նկատմամբ հենց առաջին նախագահի օրոք նախանշված սկզբունքներն ու մոտեցումները հանգեցրին բազմաթիվ բացթողումների, հաճախ՝ բացահայտ ձախողումների և, որպես արդյունք, հայկական կողմերի դիրքերի հետևողական թուլացման։

Այս իմաստով Ապրիլյան պատերազմից հետո հայ զինվորների կյանքի ու արյան գնով ձեռք բերված Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնագրերն իսկապես իրավամբ կարելի է համարել հայկական դիվանագիտության մեծագույն հաջողություն։ Ինչը հնարավորություն ընձեռեց ոչ միայն ամրապնդել հրադադարի ռեժիմն ու կտրուկ կրճատել մարդկային կորուստները, այլև խաթարեց հակամարտության կողմերի նկատմամբ բազմամյա զուգաչափությունը միջնորդների վերաբերմունքում և գործնականում զրկեց Ալիևին հրադադարի խախտումների համար անպատիժ մնալու հնարավորությունից:

Հիշեցնենք նաև, որ 2016-ի աշնանը, երբ ինտենսիվ բանակցություններ էին ընթանում այդ համաձայնագրերի շուրջ, Ալիևը հանդես եկավ աննախադեպ հայտարարությամբ, թե իրեն ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։

Մինասյանի հայտարարությունները ապացույցներ չեն պահանջում, քանի որ Դուշանբեի վերելակից անմիջապես հետո նշյալ համաձայնագրերի թեման պարզապես անհետացել է բանակցային գործընթացից։ Դրանց մասին պարզապես դադարել են հիշատակել գործընթացի մասնակիցները, այդ թվում՝ հայ բանակցողները, ի դեմս վարչապետի և արտգործնախարարի։ Դրանց մասին դադարել են խոսել նաև համանախագահները. «հայ դիվանագիտության մեծագույն ձեռքբերումը», որը կարող էր բեկումնային դառնալ տարածաշրջանի համար, պարզապես չքացավ նրանց հայտարարություններից։ Փոխարենը սկսեցին ակտիվորեն շրջանառվել միանգամից երեք նոր թեզեր. «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք», «ժողովուրդների նախապատրաստում խաղաղության», իսկ Երևանում՝ նաև «հակամարտության բոլոր երեք կողմերի համար ընդունելի լուծում»։

Հայկական փորձագիտական հանրությունն անմիջապես ալեկոծվեց, բայց ԱԳՆամեն կերպ փորձում էր հանգստացնել, թե իբր՝ անվտանգության գործոնը մեր կողմից մղված է առաջին պլան, ուստի տերմինաբանության մեջ առանձնակի տարբերություն չկա։ Այդուհանդերձ հարցը, թե ուր են անհետացել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, շարունակում էր ինտենսիվ ու համառորեն հնչել, մինչև որ…

Առայժմ Սերգեյ Լավրովը հանդես չի եկել կարգավորման փուլային տարբերակի վերաբերյալ բացահայտումներով։ Հենց այն տարբերակի, որը փորձում էր առաջ մղել Լևոն Տեր-Պետրոսյանը։ Եվ որն այսօր արդեն քննարկում է Նիկոլ Փաշինյանը, ընդ որում պաշտոնական Երևանը, սկզբում հերքելով, հիմա արդեն չի թաքցնում դա։ Այն տարբերակի, որը հայ ժողովրդի կողմից ճանաչվել է ազգային շահերի դավաճանություն, ինչի համար առաջին նախագահին հարկադրեցին լքել Հայաստանի ղեկավարի պաշտոնը։

Այսօր Տեր-Պետրոսյանը դավաճան է հայտարարում նրանց, ովքեր պայքարում են Փաշինյանի իշխանության դեմ։ Համատեքստը, իբր, այլ է. կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը: Բայց իրականում էությունը նույնն է. Արցախի հարցի լուծում։ Քանզի բոլորի համար ակնհայտ է, որ կորոնավիրուսի դեմ պայքարն իշխանությունը ապաշնորհ կերպով տանուլ է տվել՝ երկիրը հասցնելով աղետի եզրին։ Տեր-Պետրոսյանին դա չի հուզում. նրա համար կարևորը հայկական հողերի հանձնման բաղձալի ծրագիրն ավարտին հասցնելն է, ինչին նա համաձայնեց 1996-ի խայտառակ ընտրություններից անմիջապես հետո։

Զարմանալի է, բայց պրագմատիզմով միշտ աչքի ընկած ՀՀՇ առաջնորդն այդպես էլ չհասկացավ, որ իր նվիրական երազանքին վնճակված չէ իրականանալ. Արցախը երբեք ինքնավարություն չի լինի Ադրբեջանի կազմում, ինչին Տեր-Պետրոսյանը հրապարակավ համաձայնություն էր հայտնել դեռևս 1992 թվականին «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին տված հարցազրույցում։ Նա դեռ պատրանքներ է փայփայում դրա ականատեսը լինելու կենդանության օրոք, այդպես էլ չգիտակցելով, թե ինչ է նշանակում Արցախը հայ ժողովրդի և հայոց պետականության համար։ 2018 թվականին նա պատկերացրել է, թե այն, ինչը չհաջողվեց իրեն, կկարողանա իրականացնել իր զինակիցը։ Հենց այդ պատճառով է Տեր-Պետրոսյանը դավաճանների պիտակ փակցնում նրանց, ովքեր պայքարում են Փաշինյանի դեմ։ Այլ բնավ ոչ կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ մեծ մտավախությունից դրդված, որը ցանկացած նորմալ և իր երկրի համար մտահոգ մարդուն կարող է հանգեցնել ճիշտ հակառակ մտքերի ու եզրակացությունների։

Կամ հենց իր՝ Տեր-Պետրոսյանի խոսքերով ասած՝ «պարզագույն սիլլոգիզմի». ա) Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում, բ) Արցախի տարածքն ու անկախությունը չեն կարող սակարկության առարկա լինել, գ) Բոլոր նրանք, ովքեր այլ կերպ են մտածում, ազգի դավաճաններ են»:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ТАНДЕМ ДЖАНГИРЯН-ХАЧАТРЯН: СОРОСО-АОДИЗАЦИЯ ВЛАСТИ ВСТУПАЕТ В НОВЫЙ ЭТАП
      2021-01-22 16:45

      На фоне множества сложнейших проблем прежде всего безопасностного характера для Армении и Арцаха власти усиленно заняты решением совершенно иных задач. Насколько очевидно первое, настолько же ясно второе: Никол Пашинян и его команда приступили к очередному этапу реализации турецкого плана по окончательному решению Армянского вопроса - созданию полностью подконтрольной премьеру судебной системы, которая позволит ему проводить усиленные репрессии неугодных без каких-либо препятствий со стороны судей. В этом контексте весьма красноречив тот кадровый "банк", который имеется в распоряжении властей для обуздания независимых судей.

    • "НАРОДНЫЙ" ВИЦЕ-ПРЕМЬЕР УГРОЖАЕТ НАРОДУ, ПОДНЯВШЕМУСЯ НА БОРЬБУ С ПРЕДАТЕЛЯМИ
      2020-11-11 11:42

      Вчера различные политические и общественные деятели выступили с призывами сохранять благоразумие, чтобы не допустить угрозы стабильности в стране и раскола. С этим трудно не согласиться – в эти сложнейшие для армянской государственности дни крайне важно не поддаваться на провокации. Крайне важно сохранять трезвость ума и хладнокровие, и действовать максимально осторожно, дабы не нанести еще больше вреда Армении и Арцаху, которые усилиями властей и без того оказались на грани катастрофы.

    • «ТОГДА КУДА ДЕВАЕТСЯ ГУМАНИТАРНАЯ ПОМОЩЬ В ОГРОМНОМ РАЗМЕРЕ?»
      2020-11-08 14:06

      28 октября Омбудсмен Армении Арман Татоян на своей странице в Фейсбук, призвал аппарат Минсоцтруда и других должностных лиц, задействованных в эти дни в процессе оказания помощи людям, осознать свои конституционные обязанности перед Защитником прав человека, серьезность своего статуса, исключить безответственное обращение и обеспечить полное сотрудничество с офисом омбудсмена. При этом Защитник выразил сожаление, что вынужден делать такое публичное заявление.

    • ЛЮБОЙ ИНОЙ ПОДХОД УКЛАДЫВАЕТСЯ В ОДНУ КАТЕГОРИЮ: ПРЕДАТЕЛЬСТВО
      2020-09-26 10:19

      Вся затея с «революцией» весной 2018 была устроена вокруг Арцаха и нацелена на решение проблемы по турецким лекалам – это мнение, которого изначально придерживались серьезные эксперты в Армении, не раз получало подтверждение за прошедшие два с лишним года. Однако никогда еще это не было столь четко, выпукло и обосновано продемонстрировано, как за последние несколько дней, когда Баку пошел ва-банк.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ