Հայաստանում դիմակների պրոֆիցիտ է առաջացել
Հայաստանում դիմակների պրոֆիցիտ է առաջացել, այսօր կառավարության նիստում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։
«Ներկրված դիմակները, քանի որ մի քանի ամիս առաջ են ներկրվել, որոշակի թանկ գնով են ներկրվել, իսկ տեղական արտադրությունը 60 դրամ է, և հիմա ունենք դիմակների պրոֆիցիտ։ Այսինքն՝ ավելի շատ դիմակ ունենք, քան արտադրվել է։ Մեկ անգամ արդեն արտահանում կատավել է ՀՀ-ից՝ 60 դրամով։ Հիմա մենք խնդրի առաջ ենք կանգնած, որը պետք է լուծենք։ Եթե մենք չենք թողնում այդ դիմակների արտահանումը, ապա տնտեսվարողները ստիպված են լինելու միգուցե վնասով, բայց ավելի էժան վաճառեն, որովհետև չի վաճառվում։ Իսկ եթե թողնում ենք, ապա գինը մնում է կայուն՝ 60 դրամ տեղականը և մի փոքր ավելի թանկ՝ դրսից ներկրվածը»,- ասաց Գևորգյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Բայց այդտեղից մենք այլ եզրակացություն պետք է անենք։ Դիմակների հետ կապված ես էլի ուզում եմ հիշենք մեր փուլերը՝ սկզբնական շրջանում, երբ ամբողջ աշխարհում կար դեֆիցիտ, և Հայաստանում էլ գները 200 դրամից ավելի էին, այդ ժամանակ խնդիր կար այնպես կառավարել իրավիճակը, որ գոնե առողջապահական հիմնարկների համար հնարավոր լինի դիմակներ ձեռք բերել։ Երկրորդ փուլն այն էր, որ շուկայում կար դիմակ և դրանք բավական բարձր գնով էին վաճավում։ Եվ մենք եկանք այն համոզման, որ պետք է դիմակները դարձնել պարտադիր։ Հասկանալով, սակայն, գների բարձր լինելը, մենք ասացինք ՝շատ լավ, նրանք ովքեր չունեն հնարավորություն դիմակ գնելու, թող տնային պայմաններում պատրաստված դիմակներ կրեն։ Հիմա մենք ունենք գնանկում և ունենք պրոֆիցիտ։ Հիմա մենք կարող ենք անցնել երրորդ փուլին՝ մեր բոլոր քաղաքացիներին կոչ անել, որ կրեն բացառապես գործարանայաին արտադրության դիմակ։ Եվ պարոն Գևորգյան, ձեր ասած հարցը կլուծվի այդպես»։
Վարչապետն ասաց՝ երբ նայում եմ շուկայում դիմակների սպառման ծավալները, ակնհայտ է, որ ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը համենայնդեպս գործարանային արտադրության դիմակ չի կրում։ «Եվ նաև մենք ասել ենք, որ գործարանային արտադրության դիմակներն իրենք իրենց նշանակությամբ շատ ավելի օգտակար են»,- հավելեց Փաշինյանը։, տեղեկացնում է Lragir.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-19 19:27
Причина нынешней хрупкости безопасности и угрожающей риторики связана с дисбалансом сил в регионе. Мы твердо убеждены, что в регионе Южного Кавказа должен быть установлен баланс сил. Об этом во время международного экспертного форума «Воротан» 19 апреля заявил Чрезвычайный и полномочный посол Ирана в Армении Мехди Собхани.
-
2024-04-19 19:13
Опубликованный азербайджанскими СМИ документ касательно трехсторонней встречи Армения-ЕС-США в Брюсселе 5 апреля не имеет ничего общего с реальностью, заявил спикер Службы внешних связей и политики безопасности ЕС Питер Стано.
-
2024-04-19 19:10
Начавшийся несколько дней назад процесс вывода российских миротворческих войск с оккупированной Азербайджаном территории Арцаха вызывает тревогу 150 000 арцахцев, которые несколько месяцев назад под реальной угрозой геноцида были вынуждены покинуть свою Родину. Об этом говорится в заявлении, распространенном тремя фракциями парламента Арцаха.
-
2024-04-19 19:10
Главы МИД стран G7 на встрече в Италии выступили с заявлением в адрес Армении и Азербайджана с призывом сохранять полную приверженность мирному процессу.