Последние новости

Ռուբեն Մելիքյան. Խայտառակություն է

«ՀՀ իրավական մարտահրավերները» խորագրով քննարկման ավարտից հետո ներկա իրավաբանները, փաստաբանները, իրավապաշտպանները գնացին Ազգային անվտանգության ծառայության շենք:

«Այստեղ փորձելու ենք մեր անհամաձայնությունը հայտնել այս իրավիճակի հետ կապված»,- լրագրողներին ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, արդարադատության նախկին փոխնախարար, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը:

Հիշեցնենք, որ երեկ ԱԱԾ աշխատակիցներն այցելել էին ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի թոշակառու հոր տուն, հարցեր են տվել նրա տան տանիքի վերանորոգումից։ Այսօր նա և Հրայր Թովմասյանի դուստրերը հրավիրվել են ԱԱԾ:

Ռ. ՄԵլիքյանն ասաց, որ Հ. Թովմասյանի հոր ինքնազգացողությունը վատացել է:

«Խայտառակություն է: Քիչ են լինում դեպքերը, երբ նորմալ, իրավաչափ  գործողություն է կատարավում և մարդու ինքնազգացողությունը վատանում է: Չեմ կարող հստակ հետևություն անել, բայց ունեմ ենթադրություն, որ այս ամենը պայմանավորված է այն մարդկանց վարքագծով, որ այդ պահին եղել են ներսում»,- ասաց իրավապաշտպանը:

Նա նաև նշեց, որ վստահ չէ, որ ԱԱԾ-ն տանիք ստուգելու գործառույթ ունի:

«Ես այդպես էլ չհականա, թե դա ինչ պատմություն է: Մարդիկ փոխելու են իրենց վերաբերմունքը ԱԱԾ նկատմամբ: Ցավալի է, վատ է, հույս ունեմ, որ ինչ-որ կերպ չեմ կարողանում պատկերացնել ԱԱԾ հեղինակությանը հասցված վնասը հնարավոր կլինի վերականգնել»,- ասաց Ռ. Մելիքյանը:

Ինչ վերաբերում ՍԴ նախագահ Հրայր Թովմայանի նկատմամբ ՀՔԾ կողմից քրեական գործի հարուցմանը՝ նա նշեց, որ սա ևս մեկ ապացուց է այն բանի, որ քաղաքական հետապանդում է, այն փաստերը, որոնց հիման վրա հարուցվել է քրեական գործը, իրավունքից շատ հեռու են, տեղեկացնում է Panorama.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ