Последние новости

Տիգրան ՈՒՐԻԽԱՆՅԱՆ. ՆԱՎԱԼՆԻԻ՝ ՀԱՆՐԱՅԻՆԻ ԵԹԵՐՈՒՄ ՀԱՅՏՆՎԵԼԸ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ՈՒ ՊԵՏԱԿԱՆ ՇԱՀԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՀԱՄԱՐՀԱՆՔԻ ԴՐՍևՈՐՈՒՄ Է

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հանրային հեռուստաընկերությամբ ՌԴ-ում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ «Համառուսաստանյան հանրաքվեի վերջին և գլխավոր օրը. ընդդիմության և իշխանության տեսակետը» վերնագրով մոտ 3 րոպե տևողությամբ ռեպորտաժին, որում ներառված էր նաև ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի տեսաուղերձից մի հատված՝ հետևյալ բովանդակությամբ «Այն, ինչ հիմա տեղի է ունենում, մեծ հորինվածք է, որը ծածկում է գլխավորը՝ Պուտինի ժամկետի զրոյացումը։

Փոփոխությունների շրջանակում ամեն ինչի մասին գովազդում են, նույնիսկ՝ կատուների իրավունքների, բայց ոչ Պուտինի ժամկետի զրոյացման։ Եթե ուզում եք ձեր քաղաքացիական քայլով օգտակար բան անել, ոչ թե գնացեք քվեարկության, այլ պատմեք մարդկանց ճշմարտությունը, թե իրականում ինչ է տեղի ունենում»։

Պատգամավորը մասնավորապես գրել է

«Երբ իշխանության էր գալիս մի մարդ, որն օրինագիծ էր բերել ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին, ՀԱՊԿ-ը համարել էր անիմաստ կառույց, իսկ ապրիլյան քառօրյա պատերազմի մեղավոր հռչակել էր Ռուսաստանին, արդեն պետք էր գիտակցել, որ Նավալնու նման հայատյաց նացիոնալիստը մի օր էլ հայտնվելու է Հանրայինի եթերում։ Հասկանալի է, որ դա ոչ միայն ռազմավարական գործընկերոջ, այլև մեր ազգային ու պետական շահի նկատմամբ արհամարհանքի դրսևորում է, ընդորում՝ հաշվարկած դրսևորում։ Եվ սա դեռ ընդամենը ծաղիկներն են»։

Tert.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ