Последние новости

՛՛ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ՛՛ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՎԱՐԿԱՆԻՇ Է ՍՏԱՑԵԼ

Միջազգային առաջատար վարկանիշային գործակալություններից Moody's Investors Service- ը, ՛՛Հայաստանի էլեկտրական ցանցեր՛՛ ընկերությանը շնորհել է Ba2 վարկանիշ՝ ՛՛կայուն՛՛ կարգավիճակով, որն աննախադեպ է ինչպես Հայաստանում, այնպես էլ տարածաշրջանում https://www.moodys.com/research/Moodys-assigns-a-Ba2-Corporate-Family-Rating-to-the-Electric--PR_417619:

Վարկանշման ընթացքում հաշվի են առնվել այնպիսի դրական գործոններ, ինչպիսիք են ՝

1) սակագնային կարգավորման թափանցիկ համակարգը, ծախսերի և հաստատված ներդրումների փոխհատուցման երկարաժամկետ մեխանիզմները,

2) ֆինանսական և տնտեսական պլանավորման բարձր մակարդակը և տեսանելի ապագայում բարձր եկամտաբերության հստակ սպասումները (կարգավորող մարմնի կողմից մինչև 2027 թվականը հաստատված լիցենզիայի պայմաններ),

3) ընկերության կողմից վերջին տարիների ընթացքում գրանցած բարձր ֆինանսական ցուցանիշները,

4) կարգավորող մարմնի անկախությունը կառավարությունից,

5) ընկերության կայուն կարգավիճակը Հայաստանի էլեկտրաէներգետիկայի շուկայում:

Զեկույցում նշվել են նաև այն գործոնները, որոնք սահմանափակել են ավելի բարձր վարկանշումը. շուկայի սահմանափակ ծավալները, հնարավոր արտարժութային ռիսկերը, ընկերության համեմատաբար կարճ փորձը ՝ կարգավորման, ինչպես նաև ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծված նոր պայմաններում:

Ընկերությանը տրված վարկանիշը բարձր է Հայաստանի Հանրապետությանը տրված սուվերեն վարկանիշից (Ba3): Moody's- ը նշել է այն գործոնները, որոնք հնարավորություն են տվել Ընկերությանը ստանալ սուվերենից բարձր գնահատականը՝

1) կայուն ֆինանսական դիրք, դրամական հոսքերի ձևավորման կանխատեսելիություն և ընկերության նորմատիվ-իրավական բազայի թափանցիկություն,

2) հարաբերական կայունություն հնարավոր տնտեսական անկումների հանդեպ,

3) ցածր կախվածություն ներքին կապիտալի շուկայից, որը հնարավոր է դարձել իրականացնել ընկերության մենեջմենթի՝ միջազգային ինստիտուցիոնալ կազմակերպությունների և ֆինանսական ընկերությունների հետ իրականացվող աշխատանքի շնորհիվ (վերջիններս ֆինանսավորում են ընկերության ներդրումային ծրագիրը):

Moody's-ի կանխատեսումները վարկանիշային փոփոխությունների վերաբերյալ հետևյալն են. եթե Ընկերության սակագնային քաղաքականությունը չփոփոխվի, առաջիկա 12-18 ամիսների ընթացքում գործառնական ու ֆինանսական կայունությունն անփոփոխ մնա, ոլորտի կարգավորումը պետության կողմից նախկինի նման թափանցիկ ու կանխատեսելի լինի և որևէ չկարգավորող միջամտություն չգրանցվի, ընկերության վարկանիշն առվազն չի նվազի:

Որպես վարկանիշի աճի նախադրյալ նշվում է երկրի ընդհանուր սուվերեն վարկանիշի հնարավոր աճը:

Moody's-ի այսպիսի վարկանշումը Ընկերության համար լայն ճանապարհ է բացում դեպի արժեթղթերի միջազգային հեղինակավոր շուկաներ, որոնցում եվրապարտատոմսերի տեղաբաշխումը կապահովի էժան և երկարաժամկետ կապիտալի ներգրավում՝ ուղղված ներդրումային ծրագրերի իրականացմանը և դրանց ֆինանսական արդյունավետության բարձրացմանը:

՛՛Հայաստանի էլեկտրական ցանցեր՛՛ ընկերությունը սկսել է հաջողություններ գրանցել ու արագ զարգանալ «Տաշիր» ընկերությունների խմբի կազմում ընգրկվելուց հետո։ Բարձրացել է գործառնական արդյունավետությունը, բարելավվել են ֆինանսա-տնտեսական ցուցանիշները, նվազել են էլեկտրաէներգիայի կորուստները:

Ընկերության գերակա նպատակներից է մոտ 1 մլրդ դոլար արժողության 10-ամյա ներդրումային ծրագրի իրագործումը, որով նախատեսվում է համակարգի վերակառուցում ու արդիականացում smart հաշվիչների ներդրում։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ