Թաթոյանը պարզաբանում կպահանջի հեռուստաընկերություններում կատարվածի համար
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը վարույթ է նախաձեռնել ոստիկանության ծառայողների` հայաստանյան երկու հեռուստաընկերություններ այցելելու փաստով: Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ-ի մամուլի ծառայությունը։
«Մարդու իրավունքների պաշտպանի կողմից պարզաբանումներ կպահանջվեն ՀՀ ոստիկանությունից՝ նշված լրատվամիջոցներում կատարած գործողությունների և նախաձեռնված վարույթների առնչությամբ»,- նշված է Facebook–ում հրապարակված հաղորդագրության մեջ:
Պաշտպանի գրասենյակը նաև հայտնում է, որ հաշվի առնելով ՀՌՀ-ի կարևոր դերը զանգվածային լրատվության միջոցների գործունեության ոլորտում` Մարդու իրավունքների պաշտպանը մտադիր է ՀՌՀ-ի հետ այդ թեմայով քննարկումներ նախաձեռնել:
Ինչպես արդեն հայտնել ենք, հուլիսի 3-ին, օրվա ընթացքում ոստիկաններն այցելել էին «Արմնյուզ» և «5-րդ ալիք» հեռուստաընկերություններ ու վարչական վարույթներ հարուցել՝ եթերում հաղորդավարների՝ առանց դիմակի աշխատելու հիմքով:
Հեռուստաընկերություններում տեղի ունեցած դեպքերին արձագանքել էր նաև ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը:
«Որպես կարգավորող մարմնի ղեկավար` ինձ համար տհաճ է, երբ ոստիկանությունը այցելում է (անկախ այցելության պատճառներից) ցանկացած հեռարձակողի գրասենյակ: Լավ կլիներ` այդպիսի այցելություններ չլինեին: Ավելի տհաճ է, երբ այդպիսի այցելությունը քաղաքական շահարկման առիթ է դառնում և մանիպուլյատիվ հնարքներով հիշատակվում է իմ անունը»,- Facebook-ում գրել է Հակոբյանը:
Բանն այն է, որ «Արմնյուզի» հաղորդավար Լիկա Թումանյանը եթերում դիմակ չդնելը հիմնավորել էր շուրջ մեկ ամիս առաջ Տիգրան Հակոբյանի հարցազրույցներից մեկում արտահայտված այն մտքով, որ հեռուստատաղավարներում պարտադիր դիմակով նկարահանում անելու` պարետի որոշում չկա:
«Խոսքը, բնականաբար, մեկ հաղորդավարի մասին է (երբ երկուսն են, դա պարտադիր է, և այդ պահանջը կարծես չի վիճարկվում)»,- իր արտահայտությունը մեկնաբանում է ՀՌՀ նախագահը՝ միաժամանակ շեշտելով, որ ինքն ասել է` «որքանով ես գիտեմ», քանի որ ինքն էլ համոզված չի եղել՝ պարետի որոշումները հստակ պարտադրում են հաղորդավարին եթերում մենակ լինելով դիմակ դնել, թե ոչ:
Հակոբյանը նաև հայտնել էր, որ հեռարձակողների տնօրենների հետ խոսելիս միշտ խնդրել է դիմակ դնել:
Իսկ ինչ վերաբերում է ոստիկանության կողմից վարչական վարույթ հարուցելու միջոցով լրատվամիջոցների դեմ արշավ սկսելու մասին մեկնաբանություններին, Հակոբյանը կարծիք էր հայտնել, որ «կասկածում է, որ արշավները 10 հազար դրամանոց տուգանքներից են սկսվում, հատկապես, որ նախորդ օրը կառավարության որոշումով մայրաքաղաքային ծածկույթ ունեցող յուրաքանչյուր հեռուստատեսության հատկացվեց 250 անգամ ավելի մեծ գումար», տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-03-29 10:36
Впервые с XIV века, с пандемии чумы в ближайшие десятилетия начнет сокращаться население Земли. Главная причина — резкое снижение показателей рождаемости.
-
2024-03-29 10:07
После «бархатной революции» 2018 года во внешней политике Армении стали происходить радикальные изменения. Южнокавказская страна, состоящая в ЕАЭС и ОДКБ, стала постепенно отходить от геополитического равновесия между Россией и Западом, начав склоняться в сторону последнего. Особенно эти процессы усилились после событий 2020−2023 гг. в Карабахе.
-
2024-03-29 06:17
Убытки зарубежных фирм, вызванные уходом с российского рынка после февраля 2022 года, превысили $107 млрд. Такие данные привело агентство Reuters, журналисты которого проанализировали отчеты компаний.
-
2024-03-29 06:12
Вы знаете, когда Никол Пашинян был в оппозиции и возглавлял созданное им движение, которое – все это знали – имело связи с фондом Сороса, лозунг у его движения был «Выход». Выход из ОДКБ и из Евразийского экономического союза. Под этим лозунгом он поднял толпы на улицах, потребовал выборов премьер-министра, у них выборы в парламенте, и при этом заявил, что, если эти выборы закончатся тем, что не его изберут, он поднимет народ. Ну, в общем, демократия в своем наивысшем проявлении. Об этом 29 марта заявил министр иностранных дел России Сергей Лавров в интервью «Известиям».