Последние новости

Երևանում հայտնվել են կետեր, որտեղ կամավորները դիմակ են բաժանում քաղաքացիներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Երևանում հայտնվել են կետեր, որտեղ մարդկանց դիմակ են բաժանում, նաև իրազեկում կորոնավիրուսից պաշտպանվելու ձևերի մասին։

«Վարչապետի աշխատակազմի և հայկական Կարմիր խաչի ընկերության համագործակցությամբ` Երևանում հայտնվել են այսպիսի կետեր, որտեղ կամավորները քաղաքացիներին դիմակ են բաժանում, ներկայացնում հակահամաճարակային կանոնները։

Այս պահին Երևանում գործում է 36 կետ»,–Facebook սոցցանցի իր էջում գրել է Փաշինյանը։

Նա հայտնել է նաև, որ շուտով նման կետեր կսկսեն գործել նաև մարզերում։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ