Առաջարկվում է բարձրացնել դիմակ չկրելու համար նախատեսված տուգանքները
Իշխող «Իմ քայլը» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» նախագիծ։ Այս մասին նշվում է ՀՀ Ազգային ժողովի կայքում։
Նախագծով նախատեսվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում որպես հատուկ նորմ սահմանել հանրային բաց տարածքներում և փակ տարածքներում քաղաքացիների կողմից դիմակ կրելու պահանջները խախտելու զանցակազմը, դրանցով սանկցիաները սահմանել համապատասխանաբար սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի (20.000 ՀՀ դրամ) և հիսնապատիկի (50.000 ՀՀ դրամ) չափով, ինչպես նաև սահմանվում են այդ գործերով բողոք բերելու ժամկետները և դրա իրավական հետեւանքները:
Նախատեսվում է սահմանել նաևվարչական իրավախախտման կրկնակիության դեպքում համապատասխան զանցակազմերի սանկցիաների կրկնապատիկի չափով տուգանքի նշանակումը:
Նախագծերի փաթեթը մշակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:
Նովոստի–Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-20 14:55
Как промокший человек не боится дождя, так и циничные капитулянты нагло рекламируют свою новую капитуляцию. Об этом на своей странице в Facebook написал бывший заместитель министра обороны Армении, член Республиканской партии Армении Артак Закарян.
-
2024-04-20 14:49
Никол Пашинян обсудил с представителями «Гражданского договора» итоги встречи с главой Еврокомиссии Урсулой фон дер Ляйен и госсекретарем США Энтони Блинкеном в Брюсселе 5 апреля, пишет «Грапарак».
-
2024-04-20 14:19
Российские пограничники будут выведены из Тавушской области Армении. Об этом заявил Никол Пашинян в беседе с журналистами.
-
2024-04-20 13:27
В настоящее время близ школы села Киранц проводят замер территории с целью строительства в дальнейшем дороги. Об этом сообщил в беседе с Yerevan.today депутат фракции «Айастан» Гарник Даниелян, который находится в Тавуше.