Последние новости

Չինաստանը միացել է զենքի առեւտրի միջազգային պայմանագրին․․․

Չինաստանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին է հանձնել զենքի միջազգային առեւտրի պայմանագրին միանալու մասին փաստաթուղթը, հայտնում է Չինաստանի մշտական ներկայացուցիչը ՄԱԿ-ում։

«Հուլիսի 6-ին ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ​​ներկայացուցիչ դեսպան Չժան Չզյունը զենքի առեւտրի պայմանագրին միանալու մասին փաստաթուղթը հանձնեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Էնթոնի Գուտերեշին»,- նշվում է հայտարարության մեջ, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

Առանց հստակ նշելու ԱՄՆ-ին, որը մերժել է պայմանագիրը, Չժան Ցզյունն իր հայտարարության մեջ ընդգծել է, որ «որոշակի երկիր (...) հետ է կանգնել միջազգային պարտավորություններից եւ սկսել է միակողմանի քաղաքականության եւ ահաբեկման ակտեր կատարել»: «Դա հսկայական անորոշություն է բերել գլոբալ ռազմավարական հավասարակշռության եւ կայունության համար եւ լրջորեն խաթարել է բոլոր երկրների համատեղ ջանքերը գլոբալ խնդիրները լուծելու համար»,- նշել է նա:

Չժան Ցզյունը նաեւ կոչ է արել խոշոր գերտերություններին միանալ պայմանագրին:

Չինաստանը, որն իր պլանների մասին հայտարարել էր սեպտեմբերին, դառնում է պակտի 107-րդ կողմը, որը հաստատվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 2013 թվականին:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ