Последние новости

ԱՐԴՇԻՆԲԱՆԿԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ ԼՈՒՐԻ ՃՇԳՐՏՈՒՄ

Հուլիսի 7-ին Առաջին լրատվական կայքում (1in.am) հրապարակվել  է «Որ բանկն է ֆինանսավորում Եսայան եղբայրներին. Կկայանա՞ Եսայան եղբայրներԲիլայն» գործարքը, թե՞ ոչ» նյութը, որում հերթական անգամ շրջանառվում է այն լուրը, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կապված է Արդշինբանկի հետ:

Ստիպված ենք ևս մեկ անգամ հրապարակավ հերքել այս տեղեկատվությունը և ևս մեկ անգամ հիշեցնել, որ ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ էլ նրա հետ փոխկապակցված որևէ անձ կապված չեն Արդշինբանկի հետ, չեն տիրապետում և երբեք չեն տիրապետել նրա բաժնետոմսերին: Այս տեղեկատվությունը հաստատելու համար Բանկը պատրաստ է տրամադրել ՀՀ Կենտրոնական դեպոզիտարիայից համապատասխան տեղեկանք Բանկի բաժնետերերի (մասնակիցների) վերաբերյալ: Բաժնետերերի վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաև միջազգային աուդիտորական ընկերությունների կողմից հաստատված Բանկի գործունեության վերաբերյալ հաշվետվությունները բաց և հրապարակված տեղեկատվություն են, որը հասանելի է նաև Բանկի պաշտոնական կայքէջում:

Ինչ վերաբերում է նրան, թե Արդշինբանկը կզբաղվի՞ հոդվածում նշված գործարքը սպասարկելով, ապա պետք է նշել, որ Հայաստանի առաջին 100 խոշոր հարկ վճարողների մեծամասնությունն Արդշինբանկի հաճախորդ է ու նման ընկերություններին տրված  բանկի վարկերի ընդհանուր ծավալը անցնում է 340 մլրդ դրամը: Բանկն ինքը զբաղեցնում է խոշոր հարկատուների ցանկի 41-րդ տեղը, իսկ Հայաստանի բնակչության շրջանակում ունի շուրջ 300 հազ հաճախորդ: Բնական է, որ Արդշինբանկը, տասնյակ տարիներ հանդիսանալով երկրի զարգացման ու ֆինանսավորման կարևոր շարժիչներից մեկը, մշտապես իր հաճախորդների կողքին է, երկրում իրականացվող խոշոր և մասշտաբային բիզնես ծրագրերի ֆինանսավորող է: Բանկը ֆինանսավորում է բոլոր այն նախագծերը, որոնք վերլուծության արդյունքում համարում է արդյունավետ՝ ներդրումների տեսանկյունից:

Հիշեցնենք, որ Արդշինբանկը Հայաստանում առաջին մասնավոր ընկերությունն է, որը թողարկել է եվրոպարտատոմսեր միջազգային կապիտալի շուկաներում:  2020 թվականի հունվարի 21-ի, կապիտալի միջազգային շուկաներում RegS/144A ֆորմատներով, Ba3 վարկանիշ (ըստ Moodys-ի) և B+ վարկանիշ (ըստ Fitch-ի) ստացած եվրոպարտատոմսերի թվով երրորդ թողարկումը  Եվրոպայում ճանաչվել է «Տարվա գործարք» The Banker հեղինակավոր ամսագրի կողմից: Արդշինբանկի իրականացրած գործարքն աննախադեպ է Հայաստանի համար, քանի որ մինչ այժմ չի եղել որևէ մասնավոր կառույց, որն այդ ծավալի միջոցներ ներգրավի ու մի գործարքով նման ծավալի օտարերկրյա ներդրումային հոսք ապահովի երկիր:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ПОД ПРИЦЕЛОМ ГЕГАРКУНИК И ЛОРИ, НА ОЧЕРЕДИ – ВОЕННОЕ ВТОРЖЕНИЕ В ЕРЕВАН
      2024-04-24 10:21

      Научно-образовательная общественная организация "Армянский проект", основанная группой армянских ученых и экспертов, распространила заявление, в котором призывает ответственные за судьбу Армении политические силы взглянуть в лицо реальности нависшей над нашей тысячелетней государственностью угрозы, разработать механизмы для урегулирования разногласий между собой и обеспечения реальной политической консолидации, со своей стороны обещая внести свою лепту в вопрос предложения таких механизмов, возможности их применения и реализации.

    • "НУЖНО ПОСТРОИТЬ "АРМЯНСКУЮ СТЕНУ"
      2024-04-23 13:57

      "Чтобы получить более четкое представление о том, что делает пашиняновская хунта для ослабления границ Армении, в частности, в плане ликвидации минных полей в Тавуше, было бы полезно ознакомиться с опытом ряда других государств, - пишет на своей странице в Фейсбук доктор политических наук, военный историк Армен Айвазян.

    • "ПРИЗЫВАЕМ ТУРЦИЮ СМЫТЬ С ЛИЦА ГРЯЗЬ И ПРИЗНАТЬ ГЕНОЦИД АРМЯН!"
      2024-04-23 11:42

      Накануне 24 апреля "Джавахкская диаспора России" обратилась с заявлением, в котором говорится:

    • Татоян: ОБЪЯВЛЕННАЯ РУБЕНОМ ВАРДАНЯНОМ ГОЛОДОВКА – ЭТО БОРЬБА ЗА ОСВОБОЖДЕНИЕ ВСЕХ ЗАКЛЮЧЕННЫХ
      2024-04-22 12:23

      «Лишение свободы и похищение властями Азербайджана лидеров, общественных деятелей, военнослужащих Арцаха являются открыто незаконными и абсолютно произвольными, преступными деяниями», - написал в Facebook экс-омбудсмен Армении, глава Фонда «Татоян» Арман Татоян.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ