«ՀՀ կառավարությունն ուղարկել է ՄԻԵԴ-ի հարցերի պատասխանները. որոշումն ակնկալվում է այս շաբաթ». Եղիշե Կիրակոսյան
Եվրոպական դատարանից դիմումատուները պահանջել էին կիրառել, այսպես կոչված, ժամանակավոր կամ միջանկյալ միջոց ՀՀ-ի նկատմամբ, որի հիման վրա Դատարանը ՀՀ կառավարությանն առաջադրել է որոշակի հարցեր, որպեսզի ունենա բավարար չափով տեղեկատվություն և անհրաժեշտ նյութեր՝ որոշում կայացնելու համար: Եվ Հայաստանի կառավարությունն արդեն իսկ ուղարկել է պատասխանները երկուշաբթի օրը, և որոշումը, կարծում եմ, ակնկալվում է այս շաբաթ: Այս մասին այսօր՝ հուլիսի 8-ին, «Ազատության» եթերում ասել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ է պատասխանել ՀՀ կառավարությունը Սահմանադրական դատարանի (ՍԴ) 3 դատավորների դիմումին ի պատասխան՝ ՄԻԵԴ-ից եկած հարցաշարին:
Վերջինիս խոսքով՝ ՄԻԵԴ-ի կողմից միջանկյալ միջոցի կիրառումը, որպես կանոն, սահմանափակվում է կյանքին և առողջությանը սպառնացող վտանգի դեպքում, երբ դիմումատուների իրավունքներին կարող են հասցվել անդառնալի հետևանքներ, և նման անդառնալի հետևանքների կանխարգելման նպատակով էլ Դատարանը կարող է կիրառել միջանկյալ միջոց:
«Դատարանը կամ կարող է մերժել դիմումատուների խնդրանքը և չկայացնել որևէ որոշում, կամ կարող է կայացնել որոշում: Դատարանն ազատ է ձևակերպել միջոցի բովանդակությունը»,- նշեց Եղիշե Կիրակոսյանը:
Հարցին, թե կա՞ արդյոք ՄԻԵԴ-ում պրակտիկա՝ կիրառել միջանկյալ միջոց ու պարտադրել Հայաստանի կառավարությանը կասեցնել սահմանադրական բարեփոխումները, վերջինս պատասխանեց, թե չի կարծում, որ իրադարձությունները նման կերպ կզարգանան, և չի կարծում, որ Դատարանը նման իրավասություններ ունի: Շեշտեց նաև, որ այդ միջոցի կիրառման համար բավարար հիմնավորումներ չկան:
Լուրեր Հայաստանից - NEWS.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-23 09:07
«Справедливости ради стоит просто поаплодировать британцам, причём сделать это стоя», - пишет в своем Telegram-канале политолог Бениамин Матевосян.
-
2024-04-23 09:06
Изменение границ в Тавуше станет стратегическим ударом по позициям Армении. Об этом в беседе со Sputnik Армения заявил политолог Грант Микаелян.
-
2024-04-23 05:04
Руководитель Россельхознадзора Сергей Данкверт 22 апреля провел переговоры с руководителем Инспекционного органа по безопасности пищевых продуктов Армении Арменом Айрапетяном. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе Россельхознадзора.
-
2024-04-23 05:01
Автоколонна миротворцев из Нагорного Карабоха направилась во временные пункты дислокации в Горисе и Сисиане для организации работ по их закрытию. Об этом заявил секретарь Совета безопасности Армении Армен Григорян в беседе с Арменпресс.