Последние новости

ԱՄՆ Պետդեպը խորհրդատու է վարձելու Հայաստանին կոռուպցիայի դեմ պայքարում օգնելու համար

ԱՄՆ Պետդեպարտամենտը մտադիր է մասնագետ վարձել, որը կօգնի Հայաստանի Հանրապետության կառավարությանը պայքարել կոռուպցիայի դեմ: Նա կհամագործակցի հանրապետության արդարադատության նախարարության հետ և կնպաստի բարեփոխումների խթանմանը: Russia Today-ը ծանոթացել է ամերիկյան գերատեսչության ծրագրին:

«Խորհրդատուն կաջակցի Հայաստանի կառավարությանը հակակոռուպցիոն նոր մարմիններ ստեղծելու և դրանց արդյունավետության բարձրացման գործում (ներառյալ այն, որը գտնվում է Հայաստանի հակակոռուպցիոն հանձնաժողովի ձևավորման գործընթացում): Այս հաստատությունները կուսումնասիրեն կոռուպցիայի դեպքերը և պատասխանատվության կենթարկեն կոռուպցիոներներին», - ասվում է փաստաթղթում:

Բացի այդ, մասնագետը պետք է ՀՀ իշխանություններին խորհուրդ տա իրավապահ մարմինների բարեփոխումների մշակման և իրականացման վերաբերյալ: Նա գործակցելու է արդարադատության նախարարության և այլ իրավապահ մարմինների հետ:

«Անցկացնել պատրաստություն, դասընթացներ, ինչպես նաև տրամադրել այլ տեխնիկական աջակցություն Արդարադատության նախարարությանը, Հայաստանի հակակոռուպցիոն հանձնաժողովին (երբ այն ստեղծվի) և այլ համապատասխան արդարադատության մարմիններին՝ միևնույն ժամանակ առաջնահերթություն տալով կոռուպցիայի դեմ բարձր մակարդակով պայքարին», - հայտնում են ԱՄՆ Պետքարտուղարությունից:

Խորհրդատուն նաև կկազմակերպի ուսումնական շրջագայություններ, քննիչների համար դասընթացներ, նաև կզբաղվի Վաշինգտոնի կողմից ֆինանսավորվող ծրագրերի կառավարմամբ:

Ինչպես ընդգծվում է գերատեսչությունում, այս պաշտոնի համար կարող են դիմել միայն ԱՄՆ քաղաքացիները:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն նախատեսում է ծախսել մինչև 10 միլիոն դոլար՝ Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականությունը խթանելու համար: Նախագիծը ենթադրում է այնպիսի պայմանների ստեղծում, որոնցում կրճատվում են կոռուպցիայի հնարավորությունները:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ