Последние новости

Միքայել ՄԻՆԱՍՅԱՆ․ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՊԱՏԵՐԱԶՄ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ես չեմ դադարեցրել պայքարը, ես ձեզ խոսք եմ տվել և խոսք եմ տալիս, որ մենք իրար հետ կվռնդենք Նիկոլ Փաշինյանին ՀՀ իշխանության ղեկից, քանի որ այնտեղ նստած նա զբաղված է սեփական փառք ու փող աշխատելով և կործանելով ՀՀ-ն ու ՀՀ ժողովրդին: Այս մասին այսօր` հուլիսի 12-ին, ասաց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը` իր նոր տեսանյութում, որտեղ պատասխանում է ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին:

 


          Նա, մասնավորապես, պատասխանեց ֆեյսբուքյան օգտատեր Լիանա Խաչատրյանի հարցին, թե ինչու է դադարեցրել տեսանյութերը, դուրս եկել պայքարից և այն մեղադրանքին, որ «կան խոսակցություններ, որ պայմանավորվել է Նիկոլի հետ, և այդ պատճառով դադարեցրել է տեսանյութերի հրապարակումը»:

«Ես իրավունք չունեմ Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվել, ես կարող էի պայմանավորվել, երբ նա ինձ արեց առաջարկ Հռոմում, ես կարող էի պայմանավորվել, երբ նա մարդ ուղարկեց հեռախոսով և խնդրեց պայմանավորվենք, դադարեցնենք մեր «Ստի վերջը», և նա կդադարեցնի քրեական հետապնդումը, բայց դա ես նույնիսկ չեմ կարող մտածել»,- ասաց նա:

Անդրադառնալով Լիանա Խաչատրյանի այն հարցին, թե երբ է Հայաստանում կորոնավիրուսը վերջանալու, Մինասյանն ասաց, որ չի վերջանալու, քանի որ կորոնավիրուսը կվերջանա, երբ պետությունը պայքարի դրա դեմ:

«Իսկ Նիկոլ Փաշինյանը երբեք, ոչ մի վայրկյան չի պայքարել կորոնավիրուսի դեմ, Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսից սարքել է իր ամենամտերիմ ընկերը, որովհետև օգտագործելով կորոնավիրուսը՝ նա կարողանում է բացատրել, թե ինչու են մարդիկ ամեն օր ապրում ավելի վատ, քան նախորդ օրը: Պատասխանը` կորոնավիրուսը, ոչ, կորոնավիրուսը բացարձակ կապ չունի, քանի որ Նիկոլ Փաշինյանը ձախողել է Հայաստանի տնտեսական զարգացումը և դա արել է մինչև կորոնավիրուսը: Բացի այդ Նիկոլ Փաշինյանը այս ժամանակահատվածն օգտագործում է, որպեսզի ԱԺ-ում անցկացնի օրենքներ, որոնք կապ չունեն ոչ կորոնավիրուսի, ոչ էլ տնտեսության հետ»,-ասաց նա` հավելելով, որ Լանզարոտեի «խայտառակ, հակահայկական» կոնվենցիայի ընդունումը, օրինակ, ոչ մի կապ չունի կորոնավիրուսի հետ:

Մինասյանի խոսքով` Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցների պատճառով մի գյուղի չափ` 700 մարդ է մահացել:

«Ես չեմ կարող պայմանավորվել մի մարդու հետ, ով իր ոհմակով սպանել է 700 մարդու: Ես իմ բոլոր սխալներով հանդերձ միշտ քնել եմ խիղճս հանգիստ և հիմա էլ է խիղճս հանգիստ: Իսկ այն մարդիկ, որոնք փորձում են պաշտպանել Նիկոլ Փաշինյանին, հիշեք, որ դուք պաշտպանում եք մարդասպանի, որի պատճառով մահացել է մի գյուղ ժողովուրդ: Եվ քանի կա Նիկոլ Փաշինյանը, չկա լույս թունելի վերջում, քանի որ թունելի վերջում Նիկոլ Փաշինյանն է»,- հավելեց նա:

Մինասյանը նաև հայտարարեց որ Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարել Հայ առաքելական եկեղեցուն։

«Օգտագործելով ավելի քան 10 տարվա աշխատանքի արդյունքները, որ հոգևորականները վատն են, կաշառակեր են, օգտագործելով մարդկանց ինչ-որ տեղ օբյեկտիվ զայրույթը՝ քանդում է եկեղեցին։ Նիկոլ Փաշինյանը էլ ի՞նչ պետք է անի, որ մենք հասկանանք, որ նա իր հետևողականորեն կատարում է իր ծրագիրն ու իր պատվիրատուների պատվերը։ Հիշում եք, չէ՞, որ գնացին վեհարանը գրավեցին։ Հիշո՞ւմ եք՝ ինչ եղավ այդ մարդկանց հետ։ Չէ, նրանց չձերբակալեցին, նրանց տվեցին պաշտոն։ Հիշում եք, չէ՞, որ Ամենայն Հայոց կաթողիկոսին սկզբից ասացին, որ դու իրավունք չունես թիկնապահ ունենալ, որովհետև ժողովրդից ես պաշտպանվում, դա ասել է մի մարդ, որը հիմա շրջում է թիկնապահներով, հետո կաթողիկոսին քաշքեցին։ Իրենք անթաքույց զբաղված են հայերին ատելով, իրենք անթաքույց զբաղված են պետությունը և հասարակությունը քանդելով, որովհետև ստեղծում են նոր Հայաստան, այո, այդտեղ նրանք ազնիվ են։ Այդ նոր Հայաստանում պոռնիկները ավելի շատ իրավունքներ ունեն, քան սովորական լավ, օրինապաշտ քաղաքացիները։ Այդ նոր Հայաստանում ստեղծվում է նոր հայի տեսակ, այն չպետք է ունենա հայրենիք, որովհետև նոր Հայաստանի հայի հայրենիքը ֆեյսբուքահայաստանն է, որտեղ հիշողությունը 24 ժամ է և ամենակարևոր նորությունը Աշոտի վերադարձն է։ Այդպիսի Հայաստան է ստեղծում Նիկոլ Փաշինյանը։ Իսկ եկեղեցու դեմ նա պայքարում է, որովհետև պատվիրատուները հասկացել են՝ երեք բևեռ հայկական հասարակության համար՝ լեզուն, որի դեմ պայքարում են, պատմությունը, որի դեմ պայքարում են, և հիշողությունը, որի հիմքում եկեղեցին է, ընդ որում՝ անկախ նրանից՝ հավատացյալ ես, թե ոչ։ Ցավոք սրտի նրանց օգնում են եկեղեցականները, որովհետև նրանք ձև են անում, դա իրենց չի վերաբերում և սպասում են, որ մարդիկ կպայքարեն Նիկոլի դեմ, իսկ իրենք չեն պայքարի։ Այդպես չի ստացվելու։ Ժողովուրդը եկեղեցուց ազդակի է սպասում, որովհետև եկեղեցին միշտ կանգնել է և ղեկավարել է այն շարժումը, որ փրկվի հայ ժողովուրդը»,-ասաց նա:

Մինասյանի խոսքով` սա ազգային ազատագրական պայքար է և եկեղեցին պարտավոր է ղեկավարել այն, որովհետև մեր հասարակությունը, մեր ժողովուրդն ու պետությունը զավթված է, որովհետև օտարերկրյա գործակալական ցանցը տիրել է Հայաստանին։

«Մնացածը լիրիկա է՝ կոպեկ առ կոպեկ, թալա՜ն։ Այո, հետևում եմ, ոչ մի նոր բան չկա և հույս ունեմ որ Առաքելական եկեղեցու ղեկավարությունը՝ բառի լայն իմաստով, հոգևոր դասը կհասկանա, որ Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվել անհնար է, և կդադարեցնեն Աննա Հակոբյանի հիմնադրամներին մուծվել և ուղղակի իրականության հետ հաշվի կնստեն, որպեսզի մենք էլ հասկանանք, որ մենք պայքարում ենք իրար հետ»,-ասաց նա։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • Пищевая инспекция проверит Араратский коньячный завод по следам запрета в Беларуси
      2024-03-28 17:33

      Инспекционный орган по безопасности пищевых продуктов Армении проведет проверку на Араратском коньячном заводе (АКЗ, не путать с комбинатом "Арарат" и Ереванским коньячным заводом).

    • ЕСПЧ принял иски по делам Армена Ашотяна и Артура Даниеляна – адвокат
      2024-03-28 17:30

      Европейский суд по правам человека предварительно принял иски по делам зампреда Республиканской партии Армении Армена Ашотяна и руководителя движения "Адеквад" Ашота Даниеляна. Об этом адвокат Тигран Атанесян сообщил в соцсетях.

    • Заявление движения «Вместе»
      2024-03-28 17:28

      Обращаемся к трем фракциям и независимым депутатам парламента Армении завершить обсуждение отчета о реализации программы Правительства на заседаниях Национального Собрания требованием представить и поставить на голосование проект решения НС о выражении недоверия премьер-министру республики Николу Пашиняну. Об этом говорится в заявлении, распространенном альтернативным общественно-политическим движением «Вместе».

    • Артак Бегларян: Власти Арцаха достаточно сдержанные и осторожные
      2024-03-28 17:27

      Никто не говорит, что на территории Армении распространяются полномочия какого-либо другого правительства, но это не значит, что в РА не могут находиться представители правительств других стран. Об этом заявил в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am бывший госминистр Арцаха Артак Бегларян, касаясь заявления премьер-министра Армении Никола Пашиняна о том, что некоторые круги, насильственно перемещенные из Нагорного Карабаха, предпринимают шаги, создающие угрозу национальной безопасности Армении, и что в РА не может действовать какой-либо иной кабмин.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ