ՄԻՊ-ը գնդակոծությունների մասին միջանկյալ զեկույց է ուղարկել միջազգային կառույցներին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը քիչ առաջ միջազգային կառույցներին է ուղարկել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ուղղությամբ հուլիսի 12-ին և 13-ին ադրբեջանական զինված ուժերի գնդակոծությունների վերաբերյալ առաջին միջանկյալ զեկույցը՝ անգլերեն լեզվով: Այն կազմվել է գիշերվա ընթացքում։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Առանձին ընթացակարգով զեկույցն ուղարկվում է նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին: Հատուկ նշում եմ, որ այսպիսի հնարավորություն ունեն բացառապես «A» միջազգային կարգավիճակ ունեցող Մարդու իրավունքների ազգային հաստատությունները»,–գրել է Թաթոյանը:
Նա նշել է, որ միջանկյալ զեկույցը կազմվել է՝ հիմքում ունենալով տեղեկությունների և փաստերի հավաքագրման սեփական աղբյուրները:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է իրականացնել մշտադիտարկման աշխատանքներ՝ անմիջական կապ պահպանելով Տավուշի մարզի Մովսես և մի շարք այլ գյուղերի բնակիչների, քաղաքացիական համայնքների վարչական մարմինների, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության հետ՝ պաշտոնական հաղորդակցությամբ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-24 19:40
Участники акций протеста в Тавуше готовы к задержаниям и арестам, сказал Sputnik Армения глава Тавушской епархии ААЦ, архиепископ Баграт Галстанян, комментируя разгон акции на дороге Айрум-Баграташен.
-
2024-04-24 19:39
Президент США Джо Байден подписал закон о помощи зарубежным союзникам, включая Украину, сняв последнее юридическое препятствие для возобновления поставок туда американских вооружений. Об этом американский президент заявил в телеобращении.
-
2024-04-24 19:36
Межгосударственная дорога в Грузию на участке Киранц по-прежнему закрыта. Люди здесь ночуют уже несколько дней.
-
2024-04-24 19:34
Мыслями мы вместе с Арменией и армянами всего мира, говорится в послании министра национальной обороны Греции Никоса Дендиаса по случаю 109-й годовщины Геноцида армян 1915 года в Османской империи.