Последние новости

ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ

Օրերս երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի շրջանավարտներին վկայականներ հանձնելու արարողության ընթացքում արեց մի քանի հայտարարություն, որոնք ավելի ուշ քննարկման առարկա դարձան մամուլում ու քաղաքական շրջանակներում։

Հիմնականում ուշադրության կենտրոնում հայտնվեցին Ս.Սարգսյանի ձևակերպումներն այն մասին, թե ինչից է ինքը վախենում և վախենում է արդյոք։  Բայց այ հայտարարության մյուս տեսանկյունը մի տեսակ հանիրավի դուրս մնաց տեսադաշտից, հասարակական-քաղաքական հետաքրքրության շրջանակներից։ Եվ շատ իզուր, քանզի հենց դրա (տեսանկյան) թերագնահատման, ավելի ճիշտ՝ սխալ գնահատման պտուղներն է այսօր քաղում երկիրը։

«Եթե իմ ձերբակալությունից մեր ժողովուրդը գոհ ու երջանիկ կլինի, եթե դրանից հետո «Մարտի 1-ի», «Հոկտեմբերի 27-ի» գործերն ամբողջովին կբացահայտվեն, մեր երկրին սպառնացող վտանգները կչեզոքանան, Լեռնային Ղարաբաղի բանակցությունները կվերադառնան ճիշտ ուղի, թող ձերբակալեն»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը։

Իհարկե, նորմալ իրավիճակում այս հայտարարությունը շատերի համար պետք է առիթ դառնար՝ խորհելու սեփական երջանկության բանաձևի, այդ բանաձևում նախկին նախագահի, ասենք, նաև շատ ուրիշների դերի մասին։ Թվում է՝ դրա մեջ (բանաձևի) պիտի որ տեղ չունենան ո՛չ նախկին, ո՛չ էլ նոր ղեկավարները։ Սակայն, ավա՜ղ, ողջ խնդիրն այն է, որ այսօր երկրում տիրող իրավիճակը, արժեքների փլուզված համակարգի մթնոլորտը պարզապես չեն կարող համարվել նորմալ երևույթ։ Չեն կարող նորմալ համարվել ինքնապահպանման բնազդի և արդարության զգացումի կորուստը, ռացիոնալության, տրամաբանության, ողջամտության, վերջապես՝ օրենքի և իրավունքի զանգվածային ժխտումը։ Այդ ամենը և էլի շատ բաներ այսօր ամուր նստած են զանգվածային գիտակցության մեջ, և չեմ զարմանա, եթե մեր ժողովուրդը (ոչ բոլորը, իհարկե, նրա լոկ մի մասը) իսկապես համարում է, թե Սերժ Սարգսյանի ձերբակալությունը կերջանկացնի իրեն։ Ավաղ, այդպիսի մարդիկ քիչ չեն։ Մարդիկ, որոնց բառացիորեն կարող է երջանկացնել ուրիշի դժբախտությունը։

Այստեղ կցանկանայի պատմել երկրի «թավշեցման» ժամանակագրության մի դրվագի մասին, որի հիշատակումը տվյալ դեպքում առավել քան տեղին է։ Դա 2018 թվականի ապրիլի 23-ին էր, երբ մայրաքաղաքում եռում էին հեղափոխական կրքերը, երբ արգելափակվում էին փողոցները, իսկ մայթերին խմբվում էին մարդիկ ու եռանդագին քննարկում վերջին իրադարձությունները։ Այն օրերին, երբ փողոցներում բոլորը բոլորին սիրում էին։ Եվ ահա այդ հեղափոխական սիրո թեժ պահին հասարակական քաղաքական ընթացիկ իրավիճակի շուրջ բանավիճող խմբերից մեկին մոտեցան մայիսյան արևի պես շողացող երկու աղջիկներ և հաղորդեցին. «Իսկ գիտե՞ք, որ մահացել է Սերժ Սարգսյանի մայրը»։ Թե ինչ կատարվեց հետո, հանգամանորեն չեմ պատմի։ Դա իսկական հրճվանք էր։ Հորթի հրճվանք

Այն ժամանակ պարզ դարձավ, թե ինչ աստիճանի է դեգրադացվել մեր հասարակության մի մասը, որքան է աղճատվել նրա մարդկային էությունը և ինչ նսեմ մակարդակի է հասել, եթե մոռացել է պահվածքի և բարոյականության համամարդկային նորմերը։

Իսկ հետո արդեն չէր զարմացնում այն, որ բանտում Մանվել Գրիգորյանի առողջության կտրուկ վատթարացումը բառացիորեն էքստազի մեջ էր գցում այդ հասարակության մի մասին։ Չէր զարմացնում նաև, որ այդ հասարակության մի մասին անչափ ուրախացրել էր այն փաստը, որ Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել էր հիվանդանոց։ Դե, և ընդհանրապես, վաղուց արդեն չի զարմացնում խմբովի դաժանությունը բոլոր նրանց հանդեպ, ում վրա իշխանությունը պիտակներ է փակցնում։

Ըստ էության, Սերժ Սարգսյանի հայտարարությունը առիթ է, որպեսզի մարդկանց գիտակցության մեջ արթնանա առողջ դատողությունը։ Շատերին  դա կարող է ստիպել տարրական հարց տալ իրենց. մի՞թե երջանկության ալիք հորդաց իրենց վրա՝ մեկուկես տարի առաջ սկսված ձերբակալությունների ալիքից հետո։ Ընդգծեմ. հենց ձերբակալությունների, այլ ոչ թե արդար մեղադրանքների և պատիժների, քանզի բազմաթիվ աղմկահարույց գործերից ոչ մեկով առ այսօր չկա դատավճիռ։ Թե կօգտվի արդյոք հասարակությունն այդ առիթից, դժվար է ասել։ Թեև, խոստովանենք,  այդ հարցում լավատեսության համար, ցավոք, հիմքեր չկան։ Մարդկանց գիտակցության մեջ ատելության արմատավորման մեկուկես տարին, ըստ երևույթին, ատրոֆիայի է ենթարկել ռացիոնալ մտածողությունը։ Այնինչ հենց դա է (մտածողությունը) թույլ տալիս յուրաքանչյուրին գտնել երջանկության սեփական բանաձևը։ Հենց այն բանաձևը, որում մեկի դժբախտությունը չի նույնանում մյուսի երջանկության հետ։ Հենց այն բանաձևը, որի շնորհիվ տարաբախտ պողոսը կարող է հաշվարկել, թե որքանով երջանկացրեց իրեն իշխանափոխությունը։

Իսկ քանի դեռ պողոսի ռացիոնալ մտածողությունը ննջում է, պատասխանենք այդ հարցին երջանկության ոլորտում միջազգային հեղինակավոր փորձագետների օգնությամբ։ Մի քանի ամիս առաջ հրապարակվեց երջանկության մասին ամենամյա հերթական համաշխարհային զեկույցը (World Happiness Report-2019), որը գնահատում է, թե մարդիկ ինչ աստիճան երջանիկ են զգում իրենց այս կամ այն երկրում։ Գնահատականը տրվում է 10 միավորի սանդղակով։

Ահա ուրեմն, չնայած «հին ռեժիմի» ներկայացուցիչների բազմաթիվ ձերբակալություններին, այս տարի Հայաստանի քաղաքացիները, ինչպես պարզվում է, պակաս երջանիկ են, քան մեկ տարի առաջ։ 2018-ին երջանկության նրանց ցուցանիշը 4,586 միավորի մակարդակին էր, իսկ 2019-ին նվազել է մինչև 4,559-ի…

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ПАНАЦЕЯ ОТКАЗЫВАЕТСЯ РАБОТАТЬ
      2019-12-13 17:00
      1086

      В очередном порыве праведного гнева на заседании правительства глава правительства раскритиковал само правительство. В принципе ничего странного в этом нет. Рабочая атмосфера, столкновение мнений, обсуждение важного вопроса (речь шла о текущей ситуации и перспективах гюмрийской таможни, обсуждали стратегию КГД по развитию и улучшению администрирования на 2020-2024 годы). Интересным здесь, пожалуй, было небольшое отступление от темы премьер-министра, в контексте чего он прямо выразил недовольство эффективностью работы подразделений исполнительной власти. Более того, премьер, в частности, заявил, что зачастую он сам не может получить от министерств и ведомств нужные ему цифры.

    • 152 МИЛЛИОНА - В НЕЭФФЕКТИВНЫЕ РУКИ
      2019-12-13 16:34
      1038

      Парламент Армении на внеочередном заседании в четверг утвердил сразу четыре соглашения на получение кредитов бюджетного содействия на сумму в $152 млн. Как отметил, представляя соглашения, заместитель министра финансов Армен Айрапетян, средства будут направлены на финансирование бюджетного дефицита.

    • ФАНТАСТИКА ИЗ НЕИЗВЕСТНЫХ ИСТОЧНИКОВ
      2019-12-13 11:17
      1149

      "По сравнению с маем 2018 года по состоянию на 29 ноября 2019 года в Армении появилась (создано или вышло из тени) 81534 новых рабочих мест. По состоянию на 29 октября 2019 года это число составляло 74969 рабочих мест. То есть в течение месяца в Армении появилось (создано или вышло из тени) 6565 рабочих мест". Об этом сообщил премьер-министр Никол Пашинян на своей странице в Facebook.

    • У ПРАВИТЕЛЬСТВА НЕ РАБОТАЕТ ВЕCТИБУЛЯРНЫЙ АППАРАТ
      2019-12-12 11:04
      1319

      Когда несколько месяцев назад Артур Ванецян уходил с поста главы СНБ, он поделился с общественностью информацией о том, что во власти царят "хаос, стихийность принятия решений, неспособность отличить приоритетное от второстепенного".






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ԻՆՉ-ՈՐ ՄԵԿԸ ԴԵՄ Է ՎԻՏԱԼԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻՆ
      2019-10-15 07:13
      228

      «Չեմ կարծում, թե Վիտալի Բալասանյանին կալանավորեն, թեև ներկայիս իշխանությունից ցանկացած բան կարելի է սպասել։ Ես նրան խորհուրդ չէի տա գնալ այդ քայլին»,-հայտարարեց նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը, մեկնաբանելով  գլխավոր դատախազի դիմումը Ազգային անվտանգության ծառայությանը ԱրցախիՀանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանի վերջերս տված հարցազրույցի կապակցությամբ։ Իշխանությունը նրա արտահայտություններում բռնության կոչ է տեսնում։

    • Հայաստանը դատապարտում է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի ռազմական ներխուժումը
      2019-10-10 11:01
      107

      Հայաստանը դատապարտում է Թուրքիայի ռազմական ներխուժումը Սիրիայի հյուսիս-արևելք, կհանգեցնի տարածաշրջանային անվտանգության հետագա վատթարացման, քաղաքացիական բնակչության շրջանում մարդկային կորուստների, տեղահանվածների մեծ հոսքի և ի վերջո մարդասիրական նոր ճգնաժամի։ Հատկապես մտահոգիչ իրավիճակ է ստեղծվում ազգային և կրոնական փոքրամասնությունների համար: Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

    • Վազգեն ՄԱՆՈՒԿՅԱՆ. ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՈՒՆԵՆԱԼՈՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ԳՆԱՑ ԻՐԵՆՑ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻՆ ՀԱԿԱՍՈՂ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ
      2019-10-04 14:30
      1041

      Վազգեն Մանուկյանը հիմնում է «Վերնատուն» հասարակական–քաղաքական ակումբը, որն էլ հայտարարություն է տարածել երկրում տիրող վիճակի, ատելության մթնոլորտի, ընտրովի արդարադատության առաջացրած խնդիրների մասին։

    • Գևորգ Կոստանյանի հայտարարությունը
      2019-09-26 19:58
      161

      Մարտի 1-ի զոհերի համար իրական մեղավորներին գտնելու անկարողությունը քողարկելու նպատակով փորձ է արվում քրեական գործում հնարավորինս մեծ թվով հնչեղ անուններ ներգրավելով` ստեղծել արդյունավետ գործունեության պատրանք: Նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։