Последние новости

Վազգեն Մանուկյան․ «Եթե խորհրդատվությունները «չաշխատեն», կմնա քաղաքական պայքարը»

Հարձակումներն ինձ շատ չեն հուզում, «իշխանական որոշակի շրջանակներից շարունակվող հարձակումների» և Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից վաղաժամ հրաժարականի հավանականության մասին Ankakh.com-ի հարցին ի պատասխան ասել է Վազգեն Մանուկյանը:

«Այն մարդիկ, որոնք անցել են հեղափոխությունների, պատերազմների, քաղաքական պայքարի, բանտերի միջով, ամուր նյարդեր ունեն: Ինչ վերաբերում է Հանրային խորհրդին և անձամբ իմ հարցին, ես արդեն հայտարարել եմ, նորից եմ կրկնում՝ ճիշտ է, կա տեխնիկական խնդիր, որ ինձ օրենքով աշխատանքից կարող են ազատել միայն մյուս տարվա ապրիլի 4-ից հետո, բայց դա խոչընդոտ չէ», ասել է Վազգեն Մանուկյանը: Նա հիշեցրել է, որ ՀԽ-ն կառավարության խորհրդակցական մարմին է, ՀԽ նախագահին առաջադրում է վարչապետը, հաստատում կառավարությունը, և բնական է համարել, որ եթե վարչապետն իրեն հրավիրի և ասի, որ ինչ-ինչ պատճառներով միասին աշխատել չեն կարող, ինքը նույն րոպեին կհեռանա ՀԽ-ից: «Նաև ասացի, որ միգուցե վարչապետի հետ ինքս նախաձեռնեմ հանդիպում և քննարկեմ այդ հարցը, բայց գտնում եմ՝ ավելի բնական կլինի, եթե վարչապետը նախաձեռնի», ասել է Վ.Մանուկյանը: Ըստ նրա՝ կա նաև իր հրաժարականի երկրորդ տարբերակը. «երբ ես տեսնեմ, որ այս քաղաքականացված մթնոլորտում խորհրդատվությունները չեն «աշխատում», և մնում է միայն քաղաքական պայքարը, ապա ես Հանրային խորհրդից դուրս կգամ և քաղաքական պայքարի միջոցով իմ ասելիքը տեղ կհասցնեմ», նշել է «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի նախագահը:

Մանուկյանը տեղեկացրել է, որ առաջիկա հինգշաբթի օրը հրավիրել է Հանրային խորհրդի նիստ՝ օրակարգում 2 հարցով. ՀԽ շուրջ ստեղծված իրավիճակն ու ՀԽ հետագա անելիքները, Արցախի հարցում ի՞նչն է ենթակա քննարկման և ի՞նչը ենթակա չէ, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • Премьер от веттинга не отказывается
      2020-04-06 20:29
      201

               То, что мы называем «веттингом», изменения в судебном законодательстве уже приняты в НС, и после подписания президентом Армении закона мы вступим в новый, важный этап реформ судебной системы. Об этом заявил премьер-министр Никол Пашинян в эфире на Фейсбук, отвечая на вопросы граждан.

    • ААЦ обратилась к верующим
      2020-04-06 20:24
      197

               Армянская апостольская церковь (ААЦ) в условиях коронавируса призвала верующих выйти из Великого поста в Пасхальный Сочельник, 11 апреля, и причаститься уже в последующие дни, сообщил в понедельник директор информационной службы духовного центра Первопрестольного Святого Эчмиадзина ААЦ иерей Ваграм Меликян.

    • Будет осуществлен еще один чартерный рейс Москва-Ереван
      2020-04-06 20:21
      174

               Авиакомпания Red Wings получила еще одно разрешение правительства России на осуществление чартерного рейса по маршруту Москва-Ереван.

    • Пандемия: Число заразившихся в мире достигло 1 288 853
      2020-04-06 20:15
      170

                Число заразившихся коронавирусной инфекцией нового типа в мире COVID-19 достигло 1 млн 288 тыс 853. Как передает Арменпресс, по данным исследовательских центров коронавируса, число погибших больше 70 тыс. Число выздоровевших составляет 272 тыс человек.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ