«Ժողովուրդ»․ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲՈՒՌՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ` ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄՈՏ
««Ժողովուրդ» օրաթերթի՝ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում շարունակել է քննարկել կրթության ոլորտում կատարված աշխատանքների հաշվետվությունը:
Ըստ մեր տեղեկությունների՝ հանդիպմանը ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը, նախարարության և կրթության ոլորտի հետ առնչվող այլ պաշտոնյաներ: Մեր աղբյուրները փոխանցում են, որ վարչապետը քննարկմանը հրավիրել է նաև Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանին, որը, կարելի է ասել, անակնկալ է եղել ներկաների համար:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ այս հարցով նախորդ քննարկումը թեժ էր եղել, և Փաշինյանը ընդգծել էր, որ Արայիկ Հարությունյանն արդյունավետ չի աշխատել, իսկ հաշվետվությունն էլ կարծես քաղշինությանն է վերաբերում և ոչ թե կրթությանը:
Եվ, ահա, մենք տեղեկացանք, որ նախօրեի քննարկումը ևս իր թեժությամբ չի զիջել նախորդին: Բանն այն է, որ Փաշինյանի մոտ սուր հայտարարություններ է փորձել անել փոխնախարար Թամրազյանը՝ մեղադրելով Սմբատ Գոգյանին, սակայն դա արժանացել է Փաշինյանի վրդովմունքին:
Վերջինս չի թողել, որպեսզի Թամրազյանն ավարտի իր խոսքը, ընդհատել է նրան և հայտարարել, որ ինքը ծառայողական քննություն է նշանակում, և թող դա էլ տա բոլոր հարցերի պատասխանները: Իրավիճակն այնքան թեժ է եղել, որ վարչապետը թողել ու դուրս է եկել:
Տպավորություն է, որ ամեն գնով վարչապետը փորձում է Գոգյանին պահել, ու վերջինիս ազատման դիմումը, որը ներկայացվել էր դեռևս մայիսի 22-ին, վարչապետն այդպես էլ չի ստորագրել»,-գրում է թերթը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-17 19:32
Появились новые кадры досрочного вывода контингента российских миротворцев из Нагорного Карабаха. И публикует российский телеканал "Звезда".
-
2024-04-17 19:28
В Брюсселе была достигнута предварительная договоренность о предоставлении помощи Армении из фонда мира Европейского Союза.
-
2024-04-17 19:25
Глава комитета Совета Федерации по международным делам Григорий Карасин отметил, что вывод российских миротворцев из Нагорного Карабаха является логичным следствием признания этой территории частью Азербайджана со стороны премьера Армении Никола Пашиняна.
-
2024-04-17 19:22
Командование иранского Корпуса стражей исламской революции (КСИР) выводит часть офицеров из Сирии из-за угрозы нанесения удара со стороны Израиля, сообщает газета The Wall Street Journal со ссылкой на собственные источники.