Последние новости

Արփինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. ԱԳՆ-Ի ՁԵՌՔՈՒՄ ՍԱ ԵԶԱԿԻ ԵՎ ՇԱՏ ԼԱՎ ՀԱՂԹԱԹՈՒՂԹ Է

Սա Ադրբեջանի հերթական անադեկվատ հայատարարությունն է, ակնհայտ է, որ կորցրել են ադեկվատությունը հայկական զինված ուժերի կողմից իրենց համարժեք պատժիչ պատասխանը ստանալուց հետո և հիմա նման հայտարարությունների հիթ շքերթ է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ նախագահ Արփինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյախլի հայտարարությանը, թե Հայկական կողմը չպետք է մոռանա, որ առավել ժամանակակից հրթիռային համակարգերը, որոնք գտնվում են ադրբեջանական բանակի զինանոցում, կարող են մեծ ճշգրտությամբ հարվածել Մեծամորի ԱԷԿ-ին, ինչը կհանգեցնի մեծ աղետի Հայաստանի համար»:

«Այս հայտարարությունը անադեկվատության մասով կարող է նույնիսկ առաջին հորիզոնականը զբաղեցնել: Վստահ եմ, որ այս սպառնալիքը չեն իրականացնի՝ հաշվի առնելով, որ հայկական զինված ուժերի թիրախում ռազմավարական նշանակության բազմաթիվ օբյեկտներ կան: Բայց հարցն այլ տեղ է. սա հերթական անգամ ցույց է տալիս, որ նրանք ոչ միայն խաղաղության պատրաստ չեն, այլ նաև ռազմատենչ հայտարարությամբ են հանդես գալիս, որին պետք է արձագանքեն բազմաթիվ միջազգային կառույցներ, բոլոր այն կառույցները, որոնք զբաղվում են Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմամբ»,- ընդգծեց նա:

Հարցին՝ որքանով է սա առնչվում տրածաշրջանին, Արփինե Հովհաննիսյանն ասաց. «Տարածաշրջանային տեսանկյունից կարծում եմ, որ ճիշտ կլինի տարածաշրջանում համապատասխան պետությունները անդրադարձ կատարեն այս հարցին, բայց որքան էլ, որ տարօրինակ հնչի, ես վստահ եմ՝ Ադրբեջանն իր նմանատիպ ռազմատենչ, անադեկվատ և անլուրջ հռետորաբանությամբ այնպիսի իրավիճակ է ստեղծել, որ բացի որոշ պետությունների դաշնակցային վերաբերմունքից առ Ադրբեջան, կա նաև այսպիսի հայտարարությունների նկատմամբ անլուրջ վերաբերմունք, առհասարակ միջազգային հանրության կողմից»:

Այդուհանդերձ Հովհաննիսյանի կարծիքով՝ պետք է խստիվ դատապարտվեն այսպիսի հայտարարությունները՝ ցույց տալու համար, որ նույնիսկ այսպես գլուխը կորցրած վիճակում չպեքտ է նման անթույլատրելի արտահայտություններ հնչեն:

Հարցին՝ փաստացի Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը սպառնում է միջազգային միջուկային հանցագործությամբ, ի՞նչ անելիք ունի այստեղ մեր ԱԳՆ-ն, նա արձագանքեց. «ԱԳՆ-ի ձեռքում սա եզակի և շատ լավ հաղթաթուղթ է, որը նրանց անխելքության պատճառով հայտնվեց մեր ձեռքում: Սա հրաշալի կերպով կարող է ցույց տրվել միջազգային հանրությանը, օգտագործվել տարբեր հարթակներում՝ ցույց տալու Ադրբեջանի իրական տրամադրվածությունը, խնդրի խաղաղ կարգավորման առումով նրանց պատրաստակամությունը»:

Tert.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ