Последние новости

ՆԻԿՈԼԸ ՄԻՋԱՆՁՆԱՅԻՆ ԲԱԽՈՒՄՆԵՐ Է ՀՐԱՀՐՈՒՄ

Կառավարության սոցիալական օգնության գրեթե 2 մլրդ դրամը բաշխված է ոչ ըստ նշանակության, 9-րդ ծրագրով ՊՆ, ոստիկանության և ԱԻՆ աշխատակիցները ստիպված են վերադարձնել նախկինում սոցիալական օգնության տեսքով ստացած գումարները։ Պարզվեց, որ կառավարությունն այստեղ էլ է սխալվել։ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, որ 2 միլիարդից բաժին ստացածների մեջ կան նաև պատգամավորներ, ուստի նրանց կոչ արեց վճարել հարևանների կոմունալ պարտքերը:

Հայաստանում տիրող սոցիալական իրավիճակն ամեն օր քայլ առ քայլ մոտենում է սոված ընդվզման, իսկ կառավարությունն իրեն թույլ է տալիս ոչ միայն սխալվել պետական միջոցների բաշխման հարցում, այլև փորձում բարդել պատասխանատվության բեռը քաղաքացիների վրա: Փաշինյանը հասկացնել տվեց, որ այն անձինք և ընտանիքները, որոնք զուրկ են մնացել սոցիալական աջակցությունից, պետք է պահանջեն դա այն մարդկանցից, ում այդ աջակցությունը բաժին է հասել թյուրիմացաբար, այսինքն ՝ կառավարության մեղքով։ Այս ծավալուն թյուրիմացության համար վարչապետը կոչ արեց պատասխան պահանջել հարևաններից, պատգամավորներից, ումից ասես, միայն ոչ կառավարությունից։ Մինչդեռ այդ սխալների համար պետք է պատասխան տան նախարարներն ու անձամբ վարչապետը։ Սխալվեցիք մեկ անգամ, ներողությո՛ւն խնդրեք, կրկին սոցիալական հատկացումներ արեք և ջանացեք խուսափել սխալները կրկնելուց։

Դա ձեր «վրիպումն» է, և այդ «վրիպման» հետևանքով արդեն հազարավոր ընտանիքներ ապրում են քաղցած առօրյայով՝ առանց լույսի ու գազի։ Ինչո՞ւ պիտի կառավարության սխալների համար պատասխան տան ինչ-որ մեկի հարևանները։ Թող պատասխան տա Փաշինյա՛նը։

Նիկոլը, սակայն, որոշեց գնալ այլ ճանապարհով և մատնանշեց, թե ումից պետք է պահանջել փողերը։ Այլ կերպ ասած, սոցիալական ծայրահեղ լարվածության պայմաններում կառավարության ղեկավարը գնաց միջանձնային բախումների ուղղակի հրահրման ճանապարհով։ Եթե կարիքավոր ընտանիքները, որոնք չեն ստացել իրենց հասանելիք օգնությունը, ստիպված են ապավինել հարևանների ողջամտությանը, որպեսզի վճարեն կոմունալ պարտքերն ու սովամահ չլինեն, ապա մեր ինչի՞ն է պետք աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

Ինչո՞ւ են առհասարակ հարկատուները նախարարների աշխատակազմ և ամբողջ պետական ապարատ պահում, եթե նույնիսկ պետական աջակցության հարցերը ստիպված են լուծել ինքնուրույն։ Նիկոլի կառավարությունն ի վիճակի չէ 3 միլիոնանոց բնակչության մեջ գտնել կարիքավորներին, անկարող է նույնիսկ դա՛ անել։

Ինչ վերաբերում է ուժային կառույցների աշխատակիցներին, որոնք ստիպված են լինելու վերադարձնել ստացած օգնությունը, ապա Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, թե իբր՝ եթե փողերը ծախսել են, ապա ոչինչ, «թող սպասեն հերթական աշխատավարձին ու վերադարձնեն»: Կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած արտակարգ դրության պայմաններում սոցիալապես անապահով ընտանիքներին ցուցաբերելիք պետական աջակցության ծրագրերը կատարյալ թյուրիմացություն են: Անչափահաս երեխաներ ունեցող գործազուրկների ընտանիքները մնացել են առանց պետական աջակցության, քանի որ կառավարությունում սխալվել են և օգնություն հատկացրել նրանց, ովքեր դրա կարիքը չունեն։ Ինչ-որ մեկի սխալի պատճառով հազարավոր ընտանիքներ զուրկ մնացին մի կտոր հացից, և դրա համար ոչ ոք պատասխան չտվեց։

Աշխատանքի եվ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը այդ սխալները վերագրեց տվյալների բազայի տեխնիկական անկատարությանը։ Հայաստանը միակ պետությունն է, որտեղ կառավարությունը կարիքավորներին աջակցությունից զուրկ է թողել սեփական սխալի պատճառով, իսկ վարչապետը խորհրդարանի բարձր ամբիոնից կոչ է անում թյուրիմացաբար գումար ստացած մարդկանց վճարել հարևանների կոմունալ պարտքերը։ Բացի ամենքից նաև պատգամավորներին հասցեագրված կոչը Փաշինյանն ուղեկցեց հետևյալ արտահայտությամբ. «Այդ փողերը վերադարձրեք կարիքավորներին, եթե դրանք ձեզ պետք չեն, իսկ եթե պետք են, ապա ուրախ ենք բավարարել նաև ձեր կարիքները»:

Սոցիալական իրավիճակը երկրում օրըստօրե ավելի պայթյունավտանգ է դառնում, իսկ վարչապետը երկրի գլխավոր ամբիոնից լայն ժպիտով դատողություններ է անում այն մասին, որ պետական աջակցությունը բաժին է հասել նրանց, ովքեր դրա կարիքը չունեն։ Նրան դա զվարճացնում է. հորինեց «կոմունալ համերաշխության» հայեցակարգը, վաղը ոտանավոր կգրի այն թեմայով, թե ինչ լավ բան է պատգամավոր հարևան ունենալը, որը 20 հազար դրամ չի խնայել ուրիշի պարտքերը վճարելու համար։ Ի դեպ, իսկ ինչպե՞ս վարվել այն հարուստ հարևանների հետ, որոնք կհրաժարվեն վճարել աղքատների պարտքերը։ Գուցե «սամասո՞ւդ» կիրառել։ Բաթոյանը հայտարարել է, որ ճգնաժամի պայմաններում հասարակությունը լրացուցիչ 40 հազար գործազուրկ կստանա։ Իսկ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը նշում է, որ այդ թիվը վերցված է առաստաղից. իրականում, նրա խոսքերով, առկա 220 հազար գործազուրկների թիվը շատ շուտով կավելանա ևս 220 հազարով

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • "СДЕЛАЙ ШАГ, ОТВЕРГНИ НИКОЛА!"
      2024-04-22 10:57

      "В день отставки Сержа Саргсяна, 23 апреля 2018 г., мы пошли к первому президенту и застали его в очень серьезном и даже мрачном расположении духа. Мы спросили: "Господин президент, весь народ ликует, почему вы в таком настроении?" Он сказал фразу, которая до сих пор не выходит у меня из головы, это был тот самый день, когда еще многие вещи не были ясны, например, станет ли Пашинян премьер-министром или нет? Левон Тер-Петросян сказал: "Послушайте, вы не понимаете, что сегодня я самый несчастный человек в Армении, потому что к власти идет тот, кто погубит Арцах и Армению!", - рассказал в январе 2024 г. зампредседателя АНК Левон Зурабян. Он признался, что тогда, после 23 апреля 2018 г., эти слова показались ему преувеличением, однако с позиции 2024 г. вынужден признать, что прогнозы Тер-Петросяна постепенно воплощаются в жизнь.

    • 20 ЛЕТ И 2 ГОДА…
      2024-04-18 11:18

      Ровно 20 лет назад (12 апреля 2004 г.) на проспекте маршала Баграмяна полиция разогнала акцию оппозиции, которая больше напоминала народные гуляния под музыку. Потом противники Роберта Кочаряна годами говорили о том, что вооруженные дубинками малиновые береты выбежали из помещения паспортного контроля парламента. Спикера Артура Багдасаряна сразу обвинили в пособничестве карательным действиям, полицейских годами уличали в превышении силы по разным эпизодам, все европейские посольства осудили действия властей, а лидер партии "Национальное единение" Арташес Гегамян рассказал в интервью американской радиостанции "Свобода" о том, как полицейской ударил его дубинкой по спине…

    • ЗАПАД НАМ НЕ ПОМОЖЕТ, И ГОВОРИТ ОБ ЭТОМ ОТКРЫТЫМ ТЕКСТОМ!
      2024-04-18 10:10

      Европа готова предоставить РА вооружения оборонительного характера, которыми невозможно воевать, зато они сгодятся для разгона массовых акций с требованием отставки Пашиняна. Обещанные в Брюсселе миллионы рассчитаны на поступление в течение 4 лет, хотя в 2026 г. в РА должны состояться очередные парламентские выборы. Нет ни малейшей гарантии, что по их итогам Пашинян вернется в кресло премьер-министра, ибо ГД может сформировать большинство в новом парламенте только ценой тотальных фальсификаций и массового надругательства над волеизъявлением граждан.

    • "ПЛАЧ" В КОНЦЕ ИСТОРИИ…
      2024-04-17 12:38

      Карен Саркисян, который представляется социологом-аналитиком, сказал в эфире одного из телеканалов власти: "Пришло время закрыть какой-то там "Дом Достоевского" и "Дом русской книги"". Лидер карликовой партии христианских демократов Левон Ширинян в эфире другого телеканала власти объявил, что "армянам следует избавиться от всего истинно русского", например, от писателя Достоевского, который был "настоящим русским". На Украине пошли дальше господина социолога, там просто сожгли книги на русском языке, а Достоевский никогда не был "настоящим русским", отец великого писателя был литовцем по фамилии Достаускас.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ