Последние новости

ՁԵՌՔԵՐԴ ՀԵՌՈ՛Ւ ԳՐԻԳՈՐԻ ԽԱՉԱՏՈՒՐՈՎԻՑ. ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ ՀԱՍՏԱՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՊԸ ԼԵՎՈՆԻ ՀԵՏ

Մեկ շաբաթ է անցել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած սրացումից։ Փոքր-ինչ ուշքի գալով վերջին օրերի լարվածությունից ու նյարդայնությունից՝ հասարակությունը զարմանքով հայտնաբերեց, որ այդ ամենի մեջ գրեթե չէր երևում... երկրի ղեկավարությունը. բացառությամբ, իհարկե, ռազմական ղեկավարության և անձամբ վարչապետի։ Իրադարձությունների զարգացման բուն տրամաբանությունը շատ արագ հանգեցրեց նրան, որ առաջին պլանում հայտնվեցին ՀՀ Պաշտպանության նախարարությունը և Հայաստանի Զինված ուժերը՝ ի դեմս նախարար Դավիթ Տոնոյանի, գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի և Երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի։ Եվ իհարկե, հայ մարտիկները։

Վարչապետն այդ օրերին պարզապես չկար։ Նա չկար նույնիսկ Ֆեյսբուքում։ Եվ կառավարության նիստում մեկ-երկու ելույթն ու ԶՈՒ ղեկավարության հետ հանդիպումները ոչ մի կերպ չքողարկեցին այդ փաստը։ Ինչը տվյալ դեպքում միանգամայն օրինաչափ է. զինծառայություն չանցած և իր ողջ կյանքում բանակի, պատերազմի և մարտական գործողությունների հետ առնչություն չունեցած մարդը հենց այդպիսի պահվածք պիտի դրսևորի մի իրավիճակում, երբ գլխավոր ու կարևորագույն դերը պատկանում է Զինված ուժերին, Պաշտպանության նախարարությանը, Հայոց բանակի գեներալներին, սպաներին և շարքային զինծառայողներին։

Հավանաբար պետք է շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին, որ նա չմիջամտեց, այլ մկան պես լուռումունջ նստեց՝ թույլ տալով զինվորականներին անել իրենց գործը։ Բայց խելամիտ ու սթափ վարվելով ահագնացման օրերին, Փաշինյանը Փաշինյան չէր լինի, եթե չփորձեր մարտերից անմիջապես հետո ապականել միասնականության, ոգևորության, բանակի ու նրա հրամանատարության ներշնչած անսահման հիացմունքի և հպարտության այն մթնոլորտը, որ տիրում է Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում։ Դրա պատճառները շատ են, և գլխավորներից մեկը, անշուշտ, այն է, որ ավելի քան երկու տարվա մեջ առաջին անգամ օրվա հերոսի դերում հանկարծ հայտնվել է ոչ թե ինքը, այլ մեկ ուրիշը։

Ընդ որում, ոչ թե պարզապես «մեկ ուրիշը», այլ այն գեներալի որդի գեներալը, որին Նիկոլ Փաշինյանը երկու տարի շարունակ փորձում է ամեն կերպ վարկաբեկել, հետ կանչելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից ու դատի տալով: Գրիգորի Յուրիի Խաչատուրովի անունը հանկարծ հայտնվեց բոլորի շուրթերին, նրանով հպարտանում են, նրան մեծարում ու փառաբանում են նույնիսկ իշխանության բազմաթիվ կողմնակիցներ. այն հմուտ և վերին աստիճանի պրոֆեսիոնալ գործողությունների համար, որ իրականացրեց հաղթական կորպուսի հրամանատարը։ Համեստության համար, որով նա կատարում է իր պարտքը Հայրենիքի նկատմամբ։ Գործերով ապացուցված, այլ ոչ թե վերամբարձ ճառերով արտահայտած հայրենասիրության համար։

Իհարկե, այս ամենը հավասարաչափ վերաբերում է Հայաստանի բարձրագույն ռազմական ղեկավարության նաև մյուս ներկայացուցիչներին։ Որոնք հաջողության հասան ոչ միայն Հայրենիքի սահմանների պաշտպանության տեղային մարտական գործողություններում, այլև կարողացան անել ոչ պակաս կարևորը. համախմբել ժողովրդին ու ազգին արտաքին վտանգի առջև, վերածնել ազգային միասնության ու մեր Բանակով հպարտության այն մթնոլորտը, որ տիրում էր հայության մեջ 2016-ի Ապրիլից հետո։

Դա հանդուրժել Նիկոլ Փաշինյանը չկարողացավ։ Նա նույնիսկ չցանկացավ հասկանալ, որ այս իրավիճակը կարելի է և պետք է օգտագործել ի շահ պետության, ինչպեսև սեփական անձի։ Այնտեղ, որտեղ խոցված են այդ մարդու անզուսպ ինքնասիրահարվածությունն ու եսակենտրոնությունը, անմիջապես դուրս են ժայթքում նրա բացարձակ անհանդուրժողականությունը իրենից շատ ավելի խելացի, պրոֆեսիոնալ ու հաջողակ երևացող յուրաքանչյուրի հանդեպ, և դրա հետ կապված բոլոր բարդույթները։ Եվ ոչ մի խելամիտ և սթափ հակափաստարկ չի կարող հետ պահել Փաշինյանին «պատասխան հարված» հասցնելուց նրան, ով «համարձակվել է» արժանանալ հասարակության շատ ավելի մեծ ուշադրության և հիրավի համազգային երախտագիտության։ Հատկապես, կրկնենք, այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է քաղաքական ընդդիմախոսին, ինչպես նաև, որքան էլ տարօրինակ է, բանակին։

Այս համատեքստում բավական տրամաբանական է, որ այդ ողորմելի «հարվածի» համար վարչապետը դիմեց իր զինանոցում եղած ամենախայտառակ «գործիքին»՝ բանակային ծառայությունից խուսափելու համար պատիժ կրած հայտնի դասալիք, ոչ պակաս հայտնի խառնակիչ և օտարերկրյա լրտես Արման Բաբաջանյանին։ Հենց բաբաջանյանական 1in.am ինտերնետային հարթակում իշխանությունը նախկինում քչերին հայտնի Նժդեհ Հովսեփյանի շուրթերով որոշեց «վրեժ լուծել» գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովից՝ խիզախության և բարձր պրոֆեսիոնալիզմի համար։

Հատկանշական է, որ ներկայացնելով իր զրուցակցին, հաղորդավարուհին նրան անվանում է պարզապես «քաղաքական վերլուծաբան»՝ չնշելով պաշտոնը. ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի գլխավոր խորհրդական։ Եվ դա իշխանական շրջանակների, կոնկրետ՝ Փաշինյանի աշխատակազմի հետ Հովսեփյանի անմիջական կապը թաքցնելու բազմաթիվ խղճուկ ճիգերից լոկ մեկն էր։ Ինչպեսև քողարկելու հարցազրույցի պատվիրված բնույթը, որտեղ այդ «քաղաքական վերլուծաբանի» միջոցով հնչեցվում են իշխանության և անձամբ վարչապետի համար կարևոր մի շարք ուղերձներ։ Որոնց թվում, որքան էլ տարօրինակ է, կարևորագույններից մեկը վարչապետի և առաջին նախագահի կապի շեշտադրումն է և Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիների միանգամայն որոշակի իրադարձությունների և ներկայիս իրավիճակի միջև ուղիղ համեմատականներ անցկացնելու ակնհայտ փորձերը Նիկոլ Փաշինյանի համատեքստում։

Դա առավելևս տարօրինակ է, քանի որ անցած երկու տարիների ընթացքում Փաշինյանը ձգտում էր իրենից հեռացնել հասարակության միանգամայն հիմնավորված այն կասկածները, որ ինքը Տեր-Պետրոսյանի քաղաքական աշակերտն ու հետնորդն է և իշխանության է բերվել, որպեսզի իրականացնի այն, ինչը չհաջողվեց ՀՀՇ առաջնորդին։ Ընդհանուր առմամբ, հարցազրույցի ողջ ընթացքում ակնհայտ նշմարվում է նաև առաջին նախագահին արդարացնելու և դրական ներկայացնելու նպատակը։

Եթե մի կողմ թողնենք իշխանության և անձամբ վարչապետի հասցեին վերլուծաբանի ջերմեռանդ գովասանքը, Հովսեփյանի հնչեցրած հիմնական կանխադրույթները հանգում են հետևյալին։

Ընդդիմությունը նույնիսկ այս լարված շրջանում շարունակում է իշխանության տակը փորել՝ ի տարբերություն նախկին ընդդիմության (այսինքն ՝ ներկայիս իշխանության), որը 2016-ին մի կողմ է նետել քաղաքական հավակնությունները և համախմբվել արտաքին վտանգի առջև։

«Հայտնի շրջանակները» պնդում են, որ երկրի բարձրագույն ղեկավարությունը տեղյակ չի եղել սահմանին տեղի ունեցող իրադարձություններին՝ ճիշտ այնպես, ինչպես որ Լևոն Տեր-Պետրոսյանը տեղյակ չէր Շուշիի ազատագրման գործողության մասին։

Նախկին իշխանությունները Տավուշի իրադարձություններից հետո փորձում են իրենց վերագրել բոլոր արժանիքները, արհեստականորեն բարձրացնելով Գրիգորի Խաչատուրովի դերը բանակի հաջող գործողություններում: Դա ուղղված է երկրի ռազմական և քաղաքական ղեկավարության միջև սեպ խրելուն։

Բացառված չէ, որ նախկինները մտորում են Խաչատուրովի միջոցով ռազմական հեղաշրջում անելու մասին, որովհետև իշխանության տանող այլ ճանապարհ նրանք չունեն։ Բայց դա հնարավոր չէ, որովհետև բանակում երկու տարվա ընթացքում որակական փոփոխություններ են տեղի ունեցել ։

Անզեն աչքով երեվում է, որ Հովսեփյանի շուրթերով (որն, ի դեպ, Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի դպրոցի հերթական շրջանավարտն է Փաշինյանի շրջապատում), իշխանությունը ձգտում է հասնել իր համար կարևոր միանգամից մի քանի նպատակների։

Առաջին. ցրել կասկածները, հավաստիացնելով, թե Նիկոլ Փաշինյանը ոչ միայն լիովին տեղյակ է եղել իրադարձություններին,այլև հաջողությունը ձեռք է բերվել ղեկավարության ու անձամբ վարչապետի «խելամիտ, հանգիստ և սառնարյուն գործողությունների» շնորհիվ։

Երկրորդ. ոչ միայն պարզապես նսեմացնել գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դերը, այլև վարկաբեկել Յուրի Խաչատուրովի որդուն՝ նրան մեղադրելով նախկին իշխանությունների հետ կապերի, իսկ ամենակարևորը՝ իշխանության գալու նպատակով ռազմական հեղաշրջում նախապատրաստելու մեջ։

Երրորդ. կրկին արատավորել հայ գեներալակազմին և հողմացրիվ անել Հայոց բանակի ղեկավարության և նրա հերոսների մեծարման մթնոլորտը։ Այսինքն՝ այն, ինչի դեմ ներկայիս իշխանությունները եռանդագին պայքարում էին ամբողջ երկու տարի, բայց Ալիևի անխոհեմությունն ու արկածախնդրությունը կրկին «խանգարեցին» նրանց։

Չորրորդ. հայտարարել, թե ի տարբերություն 1998 թվականի փետրվարի, երբ Արցախի վերաբերյալ իր պարտվողական դիրքորոշման արդյունքում Տեր-Պետրոսյանին ստիպեցին հրաժարական տալ, այսօր դա անհնար է։

Հինգերորդ. հասկացնել տալ, որ Նիկոլ Փաշինյանը «ժողովրդական սիրո» առումով չի հանդուրժի մրցակցություն, իսկ առավելևս՝ գերազանցություն։

Վեցերորդ. իշխանությունները ողջ ուժով ջանում են խափանել ժողովրդի նկատվող համախմբումն ընդհանուր սպառնալիքի առջև՝ հուսահատ փորձելով վերականգնել երկու տարվա ընթացքում իրենց ունեցած գլխավոր «նվաճումներից» մեկը. տրոհումը «սևերի» ու «սպիտակների», և իրենց կողմից այնքան դժվարությամբ ստեղծված ատելության մթնոլորտը հայ հասարակության մեջ։

Ընդ որում, ընդգծենք, Խաչատուրովին «մեղադրանքներ» ներկայացնելու փորձերը միանգամայն մերկախոս են. Հովսեփյանը չի ներկայացնում ոչ մի ապացույց և ոչ մի փաստ։ Թեև, անշուշտ, գիտակցում է, թե ինչ լուրջ բաների մասին է խոսում և ինչ կատեգորիաներ շոշափում։

Ավելի նսեմ, ստոր ու հակապետական նպատակներ ու միջոցներ պարզապես դժվար է պատկերացնել. սա հենց այն դեպքն է, երբ թվում է, թե ավելի ցած գլորվելն արդեն անհնար է, բայց «ներքևից կրկին թակում են»՝ հասկացնել տալով, որ չափ ու սահման չկա իշխանությունների ո՛չ ստորությանը, ո՛չ զազրելիությանը, ո՛չ էլ ցինիզմին։ Այդ հայտարարություններով պարտավոր է զբաղվել Ազգային անվտանգության ծառայությունը, ընկալելով այդօրինակ մեղադրանքները որպես հաղորդում պետության դեմ նախապատրաստվող հանցագործության մասին։

Եթե վերլուծաբանի ասածը հաստատվի, ապա պատասխանատվության ենթարկել համապատասխան անձանց՝ ռազմական հեղաշրջում նախապատրաստելու համար։ Իսկ եթե ապացուցվի հրապարակային ու կանխամտածված սուտն ու զրպարտանքը, ապա պատասխանատվության ենթարկել ակնհայտ կեղծ, հայտնի ռազմական գործչին վարկաբեկող ու պետության համար վտանգավոր հայտարարություններ տարածող անձին։ Անշուշտ, այս ամենը լուրջ վերաբերմունքի է արժանի առավելևս այն պատճառով, որ խոսքը վարչապետի աշխատակազմին առընթեր պետհաստատության աշխատակցի մասին է։

Տեսահարցազրույցի հրապարակումից անցել է երկու օր. առայժմ ԱԱԾ-ն չի արձագանքել Նժդեհ Հովսեփյանի հայտարարություններին։ Կարծում ենք, կասկածից վեր է, որ այդ արձագանքը չի էլ հաջորդելու, որովհետև ամեն ինչի, այդ թվում ազգային անվտանգության հետ կապված հարցերի պատվերն իջեցվում է մեն-միակ անձի աշխատասենյակից։

Նրա, ով ուղղակի օրգանապես չի հանդուրժում իրական ժողովրդական հերոսներին՝ գեներալներին ու զինվորներին։ Քանի որ գերազանց հասկանում է. ինքը ոչ միայն պարզապես շատ հեռու է նրանց հասնելուց, իրեն դա պարզապես տրված չէ ։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ТАНДЕМ ДЖАНГИРЯН-ХАЧАТРЯН: СОРОСО-АОДИЗАЦИЯ ВЛАСТИ ВСТУПАЕТ В НОВЫЙ ЭТАП
      2021-01-22 16:45

      На фоне множества сложнейших проблем прежде всего безопасностного характера для Армении и Арцаха власти усиленно заняты решением совершенно иных задач. Насколько очевидно первое, настолько же ясно второе: Никол Пашинян и его команда приступили к очередному этапу реализации турецкого плана по окончательному решению Армянского вопроса - созданию полностью подконтрольной премьеру судебной системы, которая позволит ему проводить усиленные репрессии неугодных без каких-либо препятствий со стороны судей. В этом контексте весьма красноречив тот кадровый "банк", который имеется в распоряжении властей для обуздания независимых судей.

    • "НАРОДНЫЙ" ВИЦЕ-ПРЕМЬЕР УГРОЖАЕТ НАРОДУ, ПОДНЯВШЕМУСЯ НА БОРЬБУ С ПРЕДАТЕЛЯМИ
      2020-11-11 11:42

      Вчера различные политические и общественные деятели выступили с призывами сохранять благоразумие, чтобы не допустить угрозы стабильности в стране и раскола. С этим трудно не согласиться – в эти сложнейшие для армянской государственности дни крайне важно не поддаваться на провокации. Крайне важно сохранять трезвость ума и хладнокровие, и действовать максимально осторожно, дабы не нанести еще больше вреда Армении и Арцаху, которые усилиями властей и без того оказались на грани катастрофы.

    • «ТОГДА КУДА ДЕВАЕТСЯ ГУМАНИТАРНАЯ ПОМОЩЬ В ОГРОМНОМ РАЗМЕРЕ?»
      2020-11-08 14:06

      28 октября Омбудсмен Армении Арман Татоян на своей странице в Фейсбук, призвал аппарат Минсоцтруда и других должностных лиц, задействованных в эти дни в процессе оказания помощи людям, осознать свои конституционные обязанности перед Защитником прав человека, серьезность своего статуса, исключить безответственное обращение и обеспечить полное сотрудничество с офисом омбудсмена. При этом Защитник выразил сожаление, что вынужден делать такое публичное заявление.

    • ЛЮБОЙ ИНОЙ ПОДХОД УКЛАДЫВАЕТСЯ В ОДНУ КАТЕГОРИЮ: ПРЕДАТЕЛЬСТВО
      2020-09-26 10:19

      Вся затея с «революцией» весной 2018 была устроена вокруг Арцаха и нацелена на решение проблемы по турецким лекалам – это мнение, которого изначально придерживались серьезные эксперты в Армении, не раз получало подтверждение за прошедшие два с лишним года. Однако никогда еще это не было столь четко, выпукло и обосновано продемонстрировано, как за последние несколько дней, когда Баку пошел ва-банк.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ