Последние новости

Փաշինյան. Կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունքում շատ փոքր դրական շարժ ունենք

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունքում շատ փոքր դրական շարժ ունենք: Սա սակայն չի նշանակում, որ պիտի թուլացնենք մեր զգոնությունը. ընդհակառակը` հակահամաճարակային կանոնների պահպանման մեր գործողությունները պիտի դառնան ավելի հետևողական` վիրուսի տարածման ուժգնությունը կոտրելու համար: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Միայն դրա շնորհիվ կկարողանանք էականորեն նվազեցնել նոր դեպքերը: Հարգելի քաղաքացիներ, շարունակեք հետևել կանոններին` կրեք դիմակներ, պահպանեք սոցիալական հեռավորություն և պարբերաբար ախտահանեք ձեռքերը»,- նշել է նա, տեղեկացնում է Newsarmenia.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ