Գեներալ-մայոր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆՔ ԹԵՐԱԳՆԱՀԱՏԵԼՈՒ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻՆ
Մեր զինված ուժերն իրենց գործողությունները փայլուն կատարել են, սակայն որևէ դեպքում մենք իրավունք չունենք թերագնահատելու հակառակորդին։ Նման տեսակետ News.am–ի հետ զրույցում հայտնեց Արցախի ազատամարտիկների միության վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը (Օգանովսկի)՝ անդրադառնալով հայ–ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում շուրջ մեկ շաբաթ տեղի ունեցած մարտական գործողություններին։
Դիտարկմանը, թե այս գործողությունների արդյունքում հակառակորդի կրած կորուստներն արդյոք հի՞մք են տալիս ենթադրելու, որ ադրբեջանական բանակը մարտունակ չէ, գեներալ Օգանովսկին արձագանքեց։
«Մեր զինված ուժերն իրենց առջև դրված խնդիրը փայլուն կատարել են, սակայն որևէ դեպքում մենք իրավունք չունենք թերագնահատելու հակառակորդին։ Իրենք ժամանակին մեզ թերագնահատել են և ընկել են լուրջ պրոբլեմի մեջ. չի կարելի երբեք թերագնահատել թշնամուն»,–հայտարարեց նա։
Հիշեցնենք, որ օրեր առաջ, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախարարների կաբինետի նիստում դժգոհել էր, թե մի քանի հազարանոց ցույցի ֆոնին զինվորագրվել ցանկացել են ընդամենը 150-ը, Արցախի ազատամարտիկների միությունը հայտարարել էր, որ կամավորների ավելի քան տասներեք հազարանոց բանակը պատրաստ է առաջին իսկ անհրաժեշտության դեպքում համալրել Արցախի Հանրապետության զինված ուժերի շարքերը և կանգնել հայրենիքի պաշտպանության դիրքերում:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-23 18:56
Настроения в Сюнике напряжённые, и, конечно, это в поддержку жителей Тавуша, сказала в беседе с "Фактинфо" заместитель мэра города Горис Ирина Йолян.
-
2024-04-23 18:53
В этом году армянский народ отмечает 109-ю годовщину Геноцида армян. После Геноцида армян, совершенного Османской империей, столетняя безнаказанность продолжает оказывать свое отрицательное воздействие на все человечество. Об этом говорится в заявлении, распространенном офисом «Ай дата» Ближнего Востока.
-
2024-04-23 18:46
Союз журналистов Армении (СЖА) назвал позорным, неприемлемым и беспрецедентным решение правительства ограничить доступ представителей СМИ к мемориалу «Цицернакаберд» в день 109-й годовщины Геноцида армян.
-
2024-04-23 18:43
Призываю всех глав общин приграничных населенных пунктов выразить недоверие правительству и этому продолжающемуся процессу. Об этом заявил в беседе с журналистами предстоятель Тавушской епархии ААЦ, архиепископ Баграт Галстанян.