Գործարարը պնդում է, որ Խաչատուր Սուքիասյանի եղբայրն ու թիկնապահն իրեն ծեծի են ենթարկել
News.am–ի տեղեկություններով՝ երեկ երեկոյան միջադեպ է տեղի ունեցել «ՍԻԼ Կոնցեռն» ՍՊԸ-ի հիմնադիր, գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող գրասենյակներից մեկում։
Մոսկվաբնակ գործարար Օնիկ Կարապետյանը News.am–ին հայտնեց, որ Խաչատուր Սուքիասյանի կրտսեր եղբայրը Երևանի Զավարյան փողոցում գտնվող գրասենյակում (Նախկին Սիլաչի հյուրանոցի հարևանությամբ) թիկնապահի հետ ծեծի է ենթարկել իրեն։
«Ինձ զանգահարեցին, ասացին, որ մորքուրիդ տղայի հետ կապված խոսակցություն կա, 2016թ. իրար հետ գործ եք արել, իրեն փող ես պարտք։ Ասացի՝ դուք դրա հետ ի՞նչ կապ ունենք, ասացին՝ արի, կխոսենք»,–ասաց մեր զրուցակիցը։
Գործարարը պատմեց, որ տարիներ առաջ Մոսկվայում մորաքրոջ որդու հետ շինարարության հետ կապված գործ են սկսել, սակայն չեն հաջողել և ֆինանսական վնասներ են կրել, այնուհետև մորաքրոջ որդին պահանջել է վերադարձնել իր ներդրած գումարը, մինչդեռ Կարապետյանը պնդում է, որ ամեն ինչ օրինական է եղել, և ինքը որևէ մեկին գումար պարտք չէ։
«Գնացի Սիլաչիի կողմերը, իրենց տարածքն էր, Ռուբենն ու ախռանիկներն էին։ Ռուբենն ասաց՝ մեր փողն ա, մեզ պետք ա տաս էդ փողը, ասացի՝ ես ոչ մեկին փող պարտք չեմ։ Սկզբում ասացին, իբր 80. 000 ԱՄՆ դոլար եմ պարտք, հետո՝ 200.000 դոլար։ Ռուբենն ասաց՝ քեզ երկու օր ժամանակ, եթե 200.000 դոլար չբերես, ուրեմն տունդ վարի կտանք, տանդ տեղն էլ գիտենք, քեզ էլ գիտենք։ Ես ասացի՝ ոչ մեկին էլ պարտք չեմ, ու էդ խոսքիս վրա Ռուբենն էր ու իր ախռանի պետ Արտաշը սկսեցին հարվածել ինձ, դեմքիս ու գլխիս էին խփում, քիթս ջարդել են։ Ինձ ասացին՝ աջ ու ձախ չանես, ոչ մի տեղ չգնաս, չբողոքես, մեկ ա՝ վարչապետն էլ ա մեր յանից, ոստիկանությունն էլ»,–ասաց Կարապետյանը՝ հավելելով, որ ամբողջ գիշեր անցկացրել է հիվանդանոցում, որտեղ քթի վիրահատության է ենթարկվել, սակայն, հաշվի առնելով որ կորոնավիրուսով պայմանավորված հիվանդանոցում տեղ չի եղել մնալու, գնացել է տուն։
Ոստիկանությունից NewsS.am–ին հայտնեցին, որ այսօր՝ հուլիսի 22—ին ժամը 4–ին, ոստիկանության Էրեբունի բաժնում քաղաքացին հաղորդում է ներկայացրել և հայտնել, որ նախորդ օրը ժամը 23–ին Զավարյան փողոցում վիճաբանության ժամանակ իրեն ծեծի են ենթարկել։ Դեպքի կապակցությամբ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-19 19:27
Причина нынешней хрупкости безопасности и угрожающей риторики связана с дисбалансом сил в регионе. Мы твердо убеждены, что в регионе Южного Кавказа должен быть установлен баланс сил. Об этом во время международного экспертного форума «Воротан» 19 апреля заявил Чрезвычайный и полномочный посол Ирана в Армении Мехди Собхани.
-
2024-04-19 19:13
Опубликованный азербайджанскими СМИ документ касательно трехсторонней встречи Армения-ЕС-США в Брюсселе 5 апреля не имеет ничего общего с реальностью, заявил спикер Службы внешних связей и политики безопасности ЕС Питер Стано.
-
2024-04-19 19:10
Начавшийся несколько дней назад процесс вывода российских миротворческих войск с оккупированной Азербайджаном территории Арцаха вызывает тревогу 150 000 арцахцев, которые несколько месяцев назад под реальной угрозой геноцида были вынуждены покинуть свою Родину. Об этом говорится в заявлении, распространенном тремя фракциями парламента Арцаха.
-
2024-04-19 19:10
Главы МИД стран G7 на встрече в Италии выступили с заявлением в адрес Армении и Азербайджана с призывом сохранять полную приверженность мирному процессу.