Последние новости

Տիգրան ՔԵՈՍԱՅԱՆ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ԴՐԱ ՀԱՄԱՐ ՉԷ ՎԵՐՑՐԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԶՈՄԲԻԱՑՆՈՒՄ Է ՄԱՐԴԿԱՆՑ

Անշուշտ, ես ստորագրում եմ հայաստանյան ներկայիս իշխանություններին հղած իմ սիրելի կնոջ՝ Մարգարիտա Սիմոնյանի ուղերձի յուրաքանչյուր խոսքի տակ։ Թերևս միայն կփոխեի «թքած» արտահայտությունն ավելի դիպուկ՝ «ձեռքերը լվանալ» արտահայտությամբ, ինչը որևէ կերպ չի փոխում իմաստը։

Մարգարիտայի հրապարակումից հետո բոլոր օրերին ինձ գրում են սոցցանցերում։ Ոմանք հայհոյում են ինձ՝ տաղանդի տարբեր մակարդակների դրսևորմամբ, պահանջում են ծեծի ենթարկել կնոջս, շուտ փոխել նրա ազգանունը, նույնիսկ այդ ապուշության օգտին ստորագրահավաք են սկսել ինչ-որ կայքում։

Որովհետև այդ ամենը խոսում է միայն մի բանի մասին՝ գույնզգույն-երիտասարդ սորոսականներին՝ Փաշինյանի գլխավորությամբ, արդեն ինչ-որ բան հաջողվել է անել իմ հնագույն ազգի մի մասի հետ։ Իմ երիտասարդության և հետագա տարիներին հայ տղամարդիկ չէին կարող նման տոնով խոսել կնոջ հետ։ Հայ-ռուսական համալսարանի ռեկտորը չէր կարող բառերն այդ աստիճան անտաղանդ տեղադրել ձևակերպումների մեջ, որոնցում ակնհայտորեն երևակվում էին վախկոտությունը, դավաճանությունը և գռեհկությունը։ Քանի որ հայ հասուն տղամարդը նախկինում չէր կարող ֆինանսավորում ստանալ մի երկրից, որի դեմ այդպես կատաղած ելույթ է ունենում։

Այդ մանրախնդիր նողկանքը հեշտությամբ փոխհատուցվում էր Մարգարիտայի դիրքորոշումը պաշտպանող մեծաքանակ զանգերով և նամակների տեսքով դիմումներով ու ցանկությամբ՝ ստորագրել ամեն բառի տակ։

Եթե որևէ մեկը կարծում է, որ այս գրառումը ես անում եմ, որպեսզի պաշտպանեմ Մարգարիտային, շտապեմ հայտնել՝ կինը, ով կարողացել է այդպես դաժան և պատկերավոր ձևակերպել իրականությունը հայ-ռուսական ներկայիս հարաբերությունների և փաշինյանական իշխանության տոտալ ստի մասին, պաշտպանության կարիք չունի։

Հայ հասարակությանն իր գրառմամբ բորբոքելով՝ Մարգարիտան արդեն իսկ Հայաստանի ապագայի համար շատ ու շատ բան է արել։ Հենց ապագայի համար, որը ռազմական առկա իրականության պայմաններում կարող է և չգալ։ Հիմարներին արդեն չես փրկի, իսկ խելացիներն ամեն ինչ շատ ճիշտ հասկացան՝ Փաշինյանի գիծը՝ ուղղված հայ ազգի՝ որպես մեկ միասնական արյունատար համակարգի ոչնչացմանը, ազգային ինքնության և աշխարհում միակ իրական դաշնակցի կորուստը հանգեցրել են բուն հանրապետության գոյության շոշափելի սպառնալիքին։ Եվ այստեղ չես առանձնանա բարեկամության մասին կեղծ խոսքերով, այստեղ արդեն քայլեր պետք չեն։

Փաշինյանն ի վիճակի չէ Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսության։ Դրա համար չէ նա վերցրել իշխանությունը և զոմբիացնում է մարդկանց։

Հույս կա Հայոց ուժեղ բանակի հետ կապված, որը հասարակության շրջանում արժանի հեղինակություն է ձեռք բերել։ Բայց չեմ կարծում, որ երկու ճակատով պատերազմը, որից մեկը՝ հայ-թուրքական, մեծ լավատեսություն է հաղորդում բանական մարդկանց։

Խոսքն արդեն մանր վիրավորվածությունների և մեծ հավակնությունների մասին չէ, խոսքը բուն Հայաստանի ապագա գոյատևման մասին է։

Կա՞ նման ապագա Հայաստանի գործող իշխանությունների ղեկավարման օրոք։ Իմ կարծիքով՝ ո՛չ։ Եվ ոչ միայն իմ կարծիքով։

Տիգրան Քեոսայանի թվիթերյան էջից

Politik.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ