Последние новости

ՓԱՇԻՆՅԱՆԻ ԽՈՒՆՏԱՆ՝ ԸՆԴԴԵՄ ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ

«Թավշե իշխանությունների» նախաձեռնությամբ բավականին ախտանշանակ և ծայրաստիճան տագնապալի գործընթացներ են տեղի ունենում հայրենի կրթության ոլորտում, մասնավորապես՝ դպրոցական կրթական բովանդակության պարագայում, որից, կարծես թե, բավական ընտրողաբար դուրս է բերվում հենց այն, ինչը նպաստում է աճող սերնդի ազգային ինքնության ձևավորմանը. Հայոց Եկեղեցու պատմություն, ռազմահայրենասիրական դաստիարակություն, հայոց լեզվի դասաժամերի կրճատում: Իսկ այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայացրեց դպրոցական հանրակրթական ծրագրին վերաբերող նոր նախագիծ, որում տեղ չի գտնվել V դարի հայ գրականության համար, տեղ չի գտնվել Խորենացու, Մաշտոցի, Նարեկացու, Շնորհալիի, Քուչակի, Սայաթ-Նովայի համար

«Այն ամենը, ինչ արվում է Հայաստանի դպրոցների եվ բուհերի հետ Փաշինյանի ու իր ապաշնորհ սուպերնախարար Արայիկ Հարությունյանի օրոք, կարելի է բնութագրել որպես կրթության ազգային համակարգի ոչնչացում և դրա փոխարինում գլոբալիստական ծրագրերով ու հենահարթակներով,- «ԳԱ»-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանեց իրավիճակը պատմաբան, քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն ԱՅՎԱԶՅԱՆԸ։- Ինչ ասես արժե հենց միայն «Հայ գրականություն» առարկայի անվանափոխումը պարզապես «Գրականության»: Ինձ այդ հնարքներն առավել քան ծանոթ են. Հայաստանի պատմության կեղծումը, որի դեմ ես հրապարակել եմ բնավ ոչ մեկ գիտական հետազոտություն, վաղուց զբաղվում է հենց դրանով։ Անմիջապես մտաբերում ես հարվարդքսֆորդյան պրոֆեսոր Ռոբերտ Թոմսոնին, որն անգլերենի թարգմանեց Ղազար Փարպեցու «Պատմություն Հայոց» երկը, անելով բառացիորեն նույնը. վերնագրից հանեց «Հայոց» բառը, թողնելով միայն «Պատմությունը»։ Ընդ որում Թոմսոնը հստակ գիտակցում էր վաղ անցյալի և միջնադարի մեր մեծ հեղինակների ստեղծագործությունների արդիական, մշտնջենական նշանակությունը։

Խոսելով, մասնավորապես, Մովսես Խորենացու մասին, նա դժգոհությամբ ընդգծում էր, որ հայոց Պատմահոր կողմից պահպանված տեղեկատվությունը «կարևորագույն նշանակություն է ունեցել XIX դարում ձևավորված հայ ազգայնականության համար։ Ներկայումս նույնպես այնյսինքն Խորենացու «Հայոց պատմությունը» - Ա.Ա.) դեռևս հզոր ուժ է հայերի ազգային ինքնության շուրջ ընթացող բոլոր բանավեճերում»։ Իսկ այժմ երիտհայկական խունտան մտադրվել է բացառել Խորենացուն և նրա հզոր երկը գրականության դպրոցական ծրագրից։ Ասենք, «կրճատման տակ է ընկնում» ոչ միայն Խորենացին, այլև գրեթե ողջ հայ գրականությունը, ընդհուպ մինչև XIX դար…»։

Ա. Այվազյանի խոսքերով, հայկական միջավայրում կրթությունը, ցավոք, ավանդաբար չի դիտարկվում որպես քաղաքական գործընթացի կարևորագույն գործոն: Մինչդեռ դա հենց ամենամեծ քաղաքականությունն է, որ կա։

«Ի վերջո, ի՞նչ է դաստիարակելու հայկական դպրոցը. Հայաստանի հայրենասեր քաղաքացիներ, թե՞ կոսմոպոլիտ կողմնորոշմամբ երիտասարդներ։ Փաշինյանն ու Հարությունյանը կողմ են երկրորդ տարբերակին, հայ ժողովուրդը՝ առաջինին։ Այնպես որ դեռ կտեսնենք, թե ինչ կստացվի նրանց մոտ։ Այդ ամենը կարող է նրանց քթով գալ,- շարունակում է Արմեն Այվազյանը։- Այդ ջանքերի քաղաքական ենթատեքստն ակնհայտ է։ Գալով իշխանության՝ նեոլիբերալ երիտասարդությունը շատ արագ դեգրադացվեց ֆաշիստականացած խունտայի, որն անում է մտքով անցած ամեն ինչ, ավելի ճիշտ՝ այն ամենը, ինչ նրան թելադրում են անդրօվկիանոսյան հրահանգիչները։ Ընդ որում՝ հաշվի չառնելով ո՛չ հասարակական, ո՛չ էլ փորձագիտական կարծիքը։

Խունտայի առջև դրա տերերը դրել են մի շարք հստակ խնդիրներ, որոնք ենթակա են անհապաղ կատարման. ոչ միայն լիովին ամորձատել Հայաստանի Հանրապետության պետական ինքնիշխանությունը, այլև արագացված տեմպերով համահարթել հայ ժողովրդի ազգային ինքնությունը, հայերից բուծել միջին վիճակագրական և կոսմոպոլիտ կիսաեվրոպացիների, որոնք հրճվում են գեյ-շքերթներով, մարիխուանա ծխում, ստեղծում համասեռ ընտանիքներ և մշտապես շրջում «դնչկալներով»։

Հենց այս խնդիրներն են այժմ անառարկելիորեն լուծում Նիկոլ Փաշինյանն ու իր երիտհայերի «կառավարությունը», հընթացս վիրավորելով հայերին, ինչպես պարզվում է, «սոցիալական անպատասխանատու պահվածքի» համար, զօրուգիշեր կարգադրելով, թե ինչպես պետք է ապրել, քնել, ուտել, լվացվել, հարսանիքներ կազմակերպել, հողին հանձնել մտերիմներին, երբ կարելի է երգել և ուրախանալ... Փաշինյանն իրեն երևակայել է մարդկանց մեծ վարժեցնող, բայց, կարծում եմ, ինչպես ինքը, այնպես էլ իր տերերը վաղ թե ուշ խայտառակ ձախողում են կրելու...»։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ