Последние новости

Լավրովը հանդիպել է հայկական և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հետ

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի հայկական և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հետ։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` բանակցություններն ընթացել են «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության նախագահ Արա Աբրահամյանի և «Կիևի հրապարակ» ՍՊԸ տնօրենների խորհրդի նախագահ Գոդ Նիսանովի հետ:

Կողմերը քննարկել են հայկական և ադրբեջանական համայնքների դերը Ռուսաստանի տարածքում ազգամիջյան խաղաղության և համաձայնության պահպանման գործում` գործող օրենսդրությանը համապատասխան: Կարևորվել է Ռուսաստանի քաղաքացիների ազգային իրավունքների խախտման դեպքերի կանխարգելման և վերացման համատեղ բացատրական աշխատանքը:

«Ընդգծվել է, որ ադրբեջանական և հայ համայնքները պետք է կառուցողական ներդրում ունենան Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու համար պայմաններ ստեղծելու գործում», - ասված է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ