Последние новости

«Հայ դատ». Աշխատում ենք հակահայկական բանաձևի ընդունման դեմ

Ակտիվ աշխատանք է տարվում «Ադրբեջանում ներքին տեղահանված անձանց իրավիճակի մասին» ձևակերպումն ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի իրավական հանձնաժողովի բանաձևից հեռացնելու համար: Այս մասին News.am-ի հետ զրույցում հայտարարեց Վաշինգտոնում «Հայ դատի» գրասենյակի մամուլի քարտուղար Էլիզաբեթ Չուլջյանը:

Ըստ նրա՝ խորհրդարանականների հետ աշխատանք կիրականացվի բոլոր փուլերում՝ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովներում քննարկումներից մինչև Սենատում բանաձևի հնարավոր հայտնվելը կամ նույնիսկ ընդունվելը։

«Բանաձևը Հայաստանի կամ Ղարաբաղի դեմ պատժամիջոցների տարրեր չի պարունակում և չի ունենա նույնիսկ ուղիղ քաղաքական հետևանքներ, սակայն դրա ընդունումն ամեն դեպքում անընդունելի է: Անընդունելի է նաև այն, որ ԱՄՆ օրենսդիր մարմինները դեռ չեն անդրադարձել Սումգայիթում և Բաքվում հայերի նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների վայրագությունների խնդրին»,- հավելեց մամուլի քարտուղարը:

Նշենք, որ քաղաքագետ Սուրեն Սարգսյանը վերջերս իր ֆեյսբուքյան էջին գրել էր, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի իրավաբանական հանձնաժողովը «2021 թվականի ազգային պաշտպանության հաստատման մասին» օրենքում բանաձև էր ներառել հետևյալ ձևակերպմամբ. «Պետքարտուղարը՝ պաշտպանության նախարարի հետ միասին, Կոնգրեսի համապատասխան հանձնաժողովներ զեկույց է ներկայացնումՈւկրաինայում, Վրաստանում, Մոլդովայում և Ադրբեջանում ներքին տեղահանված անձանց վիճակի վերաբերյալ: Զեկույցը պետք է պարունակի հետևյալ գնահատականները. Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի և Ադրբեջանի քաղաքացիների թիվը, ովքեր բռնի կերպով տեղահանվել են 1991 թվականից ապօրինի բռնազավթված երկրների տարածքներից օտարերկրյա ուժերի կողմից».

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ