Միխայիլ ՎԵԼԵՐ. ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ ՂԱՐԱԲԱՂՆ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ, ՔԱՆ ՂՐԻՄԸ՝ ՌՈՒՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ադրբեջանական քարոզչությունն աշխատում է հետևյալ սկզբունքով՝ երբ ժողովուրդը թալանված է, անհրաժեշտ է ատելություն սերմանել մեկ այլ ժողովրդի նկատմամբ: Այս մասին հայտարարել է գրող և հրապարակախոս Միխայիլ Վելերն իր յութուբյան ալիքում:
«Ադրբեջանական քարոզչությունն աշխատում է: Երկրում կյանքը շաքար չէ: Հիշեք, թե քանի ադրբեջանցի կա: Եվ մարդիկ ատելությամբ են լցված Հայաստանի հանդեպ: Կյանքը շատ դժվար է, փող և աշխատանք չկա: Ալիևների ընտանիքը զավթել է ամեն ինչ, ժողովրդին ոչինչ չի հասնում: Երբ ժողովուրդը թալանված է, նրա մեջ պետք է ատելություն սերմանել մեկ այլ ժողովրդի նկատմամբ: Այդպես է եղել ամբողջ պատմության ընթացքում»,- նշել է Միխայիլ Վելերը:
Միևնույն ժամանակ նա շեշտել է, որ այն ամենը, ինչ հայերն ասում են իրենց պատմության և մշակույթի մասին, մաքուր ճշմարտություն է: «Հնագույն պետություն․ հնագույն քաղաքակրթություն»,- ասել է նա: «Ինչ վերաբերում է Ղարաբաղին, իհարկե, սա հայկական երկիր է: Դարեր ու հազարամյակներ այն հայկական հող է եղել: Հարցը կարել էր խաղաղ, հանգիստ, օբյեկտիվորեն լուծել՝ պատմաբանների, ազգագրագետների, քաղաքագետների, հոգեբանների հանձնաժողովով: Սակայն հիմա ես չգիտեմ՝ արդյոք այս հարցը երբևէ կկարգավորվի: Ես խնդրում եմ ռուս ունկնդիրներին հասկանալ, որ Ղարաբաղը հայերի համար շատ ավելի մեծ նշանակություն ունի, քան Ղրիմը՝ ռուսների։
Ռուսաստանը Ղրիմ է եկել Եկատերինայի հետ 18-րդ դարի վերջին: Ուրարտուն ամենահին պետությունն է ԽՍՀՄ տարածքում՝ 4 հազար տարեկան: Դա Հայաստանն է: Շատերը չգիտեն, որ Արարատը Հայաստանում չէ, այլ Թուրքիայում: Չգիտես ինչու, Լենինը Կարսի պայմանագրով Արարատը տվեց Թուրքիային: Կարծում էին, որ Թուրքիան շուտով ևս մեկ սովետական հանրապետություն կդառնա, նրանք ևս կարմիր դրոշ ունեն, ընդունում են մեր օգնությունը: Սակայն հետո, երբ Աթաթուրքին օգնեցին ազատվել բրիտանացիներից, նա բոլոր կոմունիստներին նավ նստեցրեց և խորտակեց ծովում։ Դրանով Թուրքիայի փառահեղ կոմունիստական ապագայի պատմությունն ավարտվեց»,- նշել է Միխայիլ Վելերը:
Նա հիշեցրեց հայ սպայի սպանության և մարդասպանի հերոսացման պատմությունը: «Թմբուկների զարկերի ներքո գնդակահարելու փոխարեն նրան ցմահ ազատազրկման դատապարտեցին։ Մի քանի տարի անց նա տեղափոխվեց Ադրբեջան: Այնտեղ նրան բառացիորեն նվագախմբով և կարմիր գորգով դիմավորեցին՝ բառացիորեն որպես հերոսի: Բնակարան տվեցին։ Արդարությունը հազվադեպ է հաղթում պատմության մեջ, բայց գոնե պետք է հիշել, թե որտեղ է այն»,- եզրափակեել է Վելերը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-20 14:55
Как промокший человек не боится дождя, так и циничные капитулянты нагло рекламируют свою новую капитуляцию. Об этом на своей странице в Facebook написал бывший заместитель министра обороны Армении, член Республиканской партии Армении Артак Закарян.
-
2024-04-20 14:49
Никол Пашинян обсудил с представителями «Гражданского договора» итоги встречи с главой Еврокомиссии Урсулой фон дер Ляйен и госсекретарем США Энтони Блинкеном в Брюсселе 5 апреля, пишет «Грапарак».
-
2024-04-20 14:19
Российские пограничники будут выведены из Тавушской области Армении. Об этом заявил Никол Пашинян в беседе с журналистами.
-
2024-04-20 13:27
В настоящее время близ школы села Киранц проводят замер территории с целью строительства в дальнейшем дороги. Об этом сообщил в беседе с Yerevan.today депутат фракции «Айастан» Гарник Даниелян, который находится в Тавуше.