Последние новости

«Հրապարակ». ՍԴ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄԸ ԽՈՐԱՑՐԵԼ Է ՀԱԿ-ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ ԱՆՋՐՊԵՏԸ

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության կողմից Վահրամ Ավետիսյանի առաջադրումը ՍԴ դատավոր, խորացրել է ՀԱԿ-Նիկոլ Փաշինյան անջրպետը։ Դա անակնկալ է եղել նաև Վահե Գրիգորյանի համար, ով կարծում է, որ ՍԴ-ն նախկինների «լծից» ազատագրելու իր ջանքերն արդյունք չեն տվել, քանի որ ՍԴ է գործուղվում նախկին իշխանությունների դատական սպասարկուի որդին։

Մինչ այդ քննարկվել է Արտակ Զեյնալյանի թեկնածությունը, սակայն վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը փոխել է որոշումը։

Չի բացառվում, որ Զեյնալյանի թեկնածությունն էլ ներկայացնի Արմեն Սարգսյանը։ 2 օր առաջ կարծես թե վերջնական էր նաև Դատավորների ժողովի թեկնածուն՝ վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանը, սակայն նրա մասին էլ ասում են՝ ինքնուրույն է և անկանխատեսելի, ինչը խորհելու տեղիք է տվել իշխանություններին։

Այլընտրանքային թեկնածու է համարվում Երևանի դատավոր Լիզա Գրիգորյանը: 2018-ին նա կրկին հավակնում էր դառնալ ՍԴ դատավոր, բայց ընտրությունը կանգնեց Արման Դիլանյանի վրա: Դատավորների ժողովը սպասում է կառավարության «մեսիջին»»։

Panorama.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ