Սարկիսովը պատրաստ է Մոսկվայում ադրբեջանական բիզնեսին հասցված վնասը փոխհատուցել
ՌԵՍՈ ապահովագրական խմբի սեփականատեր Սերգեյ Սարկիսովը դիմել է ադրբեջանական և հայկական սփյուռքին՝ կոչ անելով նպաստել Մոսկվայում անկարգությունների դադարեցմանը, հաղորդում է ՌԲԿ-ն։
Սարկիսովը նշել է, որ նա ամաչում է այն մարդկանց համար, որոնք բարբարոսական գործողություններ են կատարել նացիոնալիզմի ֆոնին՝ ծեծելով կամ սպանելով մարդկանց պարզապես այն պատճառով, որ նրանք ունեն ուրիշ ազգություն։
Սարկիսովը հայտարարել է, որ նրա ընտանիքը պատրաստ է փոխհատուցել վնասը, որը հասցրել էին վանդալները Մոսկվայում ադրբեջանցիների սեփականությանը։ Գործարարը համոզմունք է հայտնել, որ նրա հետ կհամաձայնվեն նաև ադրբեջանցի գործարարները, որոնք նույնպես կփոխհատուցեն անկարգությունների ժամանակ հայերի սեփականությանը հասցված վնասը։
«Չեմ սիրում հանրային ելույթները, սակայն էլ ավելի չեմ սիրում անիմաստ բռնությունը։
Իմ նախապապը սպանվել էր ազգային և կրոնական ատելության պատճառով, իսկ պապիս և նրա քրոջը փրկել են մարդասպանների ազգության այլ մարդիկ՝ վտանգի ենթարկելով իրենց և իրենց ընտանիքը։ Յուրաքանչյուր ազգություն ունի հպարտանալու քաղաքացիներ, և կան նաև մարդիկ, ում համար ամոթ է։
Ես և եղբայրս ծնվել ու մեծացել ենք Մոսկվայում։ Ես շատ ադրբեջանցի ընկերներ ունեմ, որոնք հրաշալի մարդիկ են, և որոնց հետ ընկերությունն ինձ համար թանկ է։
Դիմում եմ հայկական և ադրբեջանական մտավորականության ներկայացուցիչներին, գործարարներին․ կանգնեցրե՛ք վանդալներին և ծայրահեղականներին։ Բացատրե՛ք նրանց, որ մեր երկու ժողովուրդների ավանդույթներում ընդունված չէ ծեծկռտուք կազմակերպել տանը, որտեղ մեզ ընդունել են, հնարավորություն տվել ապրել և աշխատել, իսկ ձեր երեխաներին՝ սովորել։
Ես նկատի ունեմ Ռուսաստանը։ Մի՛ խայտառակեք ձեր ժողովրդին, ձեր նախնիներին։ Այն, ինչ վերջին օրերին տեղի է ունենում, տան տերերի նկատմամբ ապերախտության և անհարգալից վերաբերմունքի անընդունելի դրսևորում է։
Կանգնեցրե՛ք նրանց, ովքեր Ռուսաստանի սահմաններից դուրս հրահրում են իրենց հայրենակիցներին կատարել ծայրահեղական քայլեր և բռնություն։
Մեր ընտանիքը ստանձնում է պատասխանատվություն փոխհատուցել վնասը, որը հասցվել է ադրբեջանցի գործարարներին հայերի կողմից, որոնք հիմարաբար կամ մոլորության մեջ հայտնվելով՝ համարում են, որ իսկական տղամարդը նա է, ով ավելի բարձր է գոռում կամ փշրում ապակին։ Հիշեցնեմ, որ տղամարդը նա է, ով, նայելով աչքերի մեջ, հետ է մղում իրեն կամ իր ընտանիքին վիրավորած անձին։ Նա է, ով պաշտպանում է իր հայրենիքը ոչ թե օտար, այլ իր նախահայրերի հողում։
Վստահ եմ, որ ադրբեջանցի գործարարները համաձայն են մեզ հետ և կվարվեն նույնկերպ»,-նշված է Սարկիսովի հայտարարության մեջ, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-03-29 06:17
Убытки зарубежных фирм, вызванные уходом с российского рынка после февраля 2022 года, превысили $107 млрд. Такие данные привело агентство Reuters, журналисты которого проанализировали отчеты компаний.
-
2024-03-29 06:12
Вы знаете, когда Никол Пашинян был в оппозиции и возглавлял созданное им движение, которое – все это знали – имело связи с фондом Сороса, лозунг у его движения был «Выход». Выход из ОДКБ и из Евразийского экономического союза. Под этим лозунгом он поднял толпы на улицах, потребовал выборов премьер-министра, у них выборы в парламенте, и при этом заявил, что, если эти выборы закончатся тем, что не его изберут, он поднимет народ. Ну, в общем, демократия в своем наивысшем проявлении. Об этом 29 марта заявил министр иностранных дел России Сергей Лавров в интервью «Известиям».
-
2024-03-29 06:09
Азербайджан и Армения начнут контакты на парламентском уровне. Об этом в эфире Общественного телевидения заявил спикер НС Ален Симонян.
-
2024-03-29 06:05
Международный суд ООН постановил, что Израиль должен принять все необходимые меры для обеспечения беспрепятственных поставок гуманитарной помощи в сектор Газа. Соответствующее решение опубликовано на сайте инстанции в ответ на срочное ходатайство, поданное ЮАР.