Последние новости

«ՎԵՐՆԱՏՈՒՆ». ՆՄԱՆ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱՁԵՎ ԱՄՆ ՍԵՆԱՏՈՒՄ ՉՊԻՏԻ ԴՐՎԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ

Հուլիսի 23-ին «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի գրասենյակում տեղի է ունեցել ակումբի Արցախի, անվտանգության և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախաձեռնած արտահերթ նիստը, որի ընթացքում քննարկվել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված հակահայկական բանաձևը: Քննարկման արդյունքում հանձնաժողովն արձանագրել է

«Վերջերս ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների Պալատում շրջանառված և ըստ էության ընդունված բանաձևը կարելի է համարել Հայաստանի դիվանագիտության պատմության մեծագույն ֆիասկոն Միացյալ Նահանգներում:

Իրավամբ, սա ԱՄՆ Կոնգրեսում երբևէ շրջանառված ամենահակահայկական բանաձևն է: Բանաձևը շրջանառվել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանության ուղիղ ֆինանսավորմամբ և Թուրքիայի դեսպանության ակտիվ աջակցությամբ, որն ուղղված է ոչ միայն Հայաստանի, այլ նաև ակնհայտորեն՝ Ռուսաստանի դեմ։ Այս բանաձևի նախագիծը տևական ժամանակ եղել է Պալատի օրակարգում, մինչդեռ հայկական դիվանագիտության կողմից եղել է զրո արձագանք։

Բանաձևի մի քանի ձևակերպումներ ոչ միայն խեղաթյուրում են իրականությունն ու ԼՂ հակամարտության պատմությունը, այլև տրամագծորեն ձևախեղում են խաղաղ կարգավորման ողջ տրամաբանությունը, կրում են ակնհայտ թշնամական բնույթ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության նկատմամբ։

Մասնավորապես, անդրադառնալով Ուկրաինայում, Վրաստանում, Մոլդովայում և Ադրբեջանում 1991 թվականից ներքին տեղահանվածների խնդրին, բանաձևում նշվում է, որ պետքարտուղարն ու պաշտպանության քարտուղարը պարտավոր են

«Օրենքի ընդունումից ոչ ուշ, քան 180 օր հետո Կոնգրեսին ներկայացնել զեկույց

(1) Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի և Ադրբեջանի այն քաղաքացիների թվի մասին, որոնք 1991 թվականից ի վեր օտարերկրյա ուժերի կողմից բռնի տեղահանվել են այդ երկրների ապօրինի գրավյալ տարածքներից:

(2) Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի և Ադրբեջանի` օտարերկրյա զորքերի կողմից ապօրինի գրավյալ շրջաններում սպանված քաղաքացիների թվի մասին, 1991 թվականից ի վեր»:

Նման խայտառակ ձևակերպումներով փաստաթղթի ընդունումը լուրջ և անշրջելի հարված է հասցնելու 1992 թվականից ԵԱՀԿ Մինսկի Խմբի ձևաչափով ընթացող ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին և կասկածի տակ է առնելու ԱՄՆ դերակատարությունը՝ որպես անաչառ միջնորդ և ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող պետություն։ Սա լուրջ հարված է հասցնելու նաև հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններին։

Այս բանաձեվը արմատապես խեղաթյուրում է հակամարտության կարգավորման մոտ 30 տարիների ընթացքում ձևավորված միջազգային իրավական ողջ բազան։ Բանաձևը հակասում է ոչ միայն ՄԱԿ ԱԽ կողմից ընդունված 4 բանաձևերին, այլև նաև հենց ԱՄՆ Կոնգրեսի կողմից և 1991թ ընդունված 128-րդ և 1992թ ընդունված 907-րդ բանաձևերի էությանն ու բովանդակությանը։

Միաժամանակ այս բանաձևով փորձ է արվում մաքրել Ադրբեջանին նրա բոլոր մեղքերից՝ որպես պատերազմը հրահրող ու սկսող, որը միշտ փորձել և հիմա էլ փորձում է հակամարտությունը լուծել բացառապես ռազմական ճանապարհով, անգամ միջուկային ահաբեկչությամբ: Ավելին, այս բանաձևով փորձ է արվում ագրեսոր Ադրբեջանի բոլոր մահացու մեղքերը բարդել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության վրա։

Ինչ վերաբերում է ՀՀ իշխանությունների աշխատանքին, ապա կարծում ենք, որ ստեղծված իրավիճակում պետք է անհապաղ գործողությունների կոնկրետ ծրագիր մշակել և քայլեր ձեռնարկել Պետքարտուղարության միջոցով այս բանաձևը Սենատի օրակարգից հանելու նպատակով։ Նման նախադեպեր Պետքարտուղարությանը հայտնի են և պատմության ընթացքում բազմիցս կիրառվել են։

«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի Արցախի, անվտանգության և արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կոչ է անում Հայաստանի իշխանություններին, օգտագործելով թե՛ Հայաստանի, թե՛ սփյուռքի ողջ քաղաքական, փորձագիտական և լոբբիստական ներուժը, բոլոր հնարավոր խողովակներով աշխատել ԱՄՆ իշխանությունների հետ և հասնել նրան, որ նման բանաձև Սենատում չդրվի քվեարկության»:

«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի գրասենյակ

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • КАЗАХСТАНСКОЕ НЕРАВНОДУШИЕ: ЧТО АСТАНА ИЩЕТ В ЗАКАВКАЗЬЕ?
      2024-04-15 11:27

      Казахстан хочет быть не просто "тюркским братом" или одним из партнеров по ОДКБ и ЕАЭС, он пытается показать себя самостоятельной евразийской субстанцией, способной генерировать и предлагать нетривиальные идеи и решения, считает ведущий научный сотрудник Центра евро-атлантической безопасности Института международных исследований МГИМО, российский политолог Сергей МАРКЕДОНОВ.

    • Мария ПОГОСЯН: БАЛЕТ БОЛЬШЕ, ЧЕМ ПРОФЕССИЯ
      2024-04-13 12:50

      За легкими и грациозными движениями балерин кроется многолетний каторжный труд. Для артистов балета каждый день - борьба с собой и своим телом, которую может выдержать не каждый. И только самоотверженные могут добиться признания Терпсихоры и зрителя. Среди них - балерина Мария Погосян (Семеняченко).

    • СДЕЛКА ПО ПРОДАЖЕ АКЦИЙ "АМЕРИАБАНКА" ЗАВЕРШИЛАСЬ
      2024-04-08 16:54

      "Америабанк" объявил об окончательной смене своих акционеров. Как ранее отмечалось, корпорация Bank of Georgia Group приобрела 90% акций "Америабанка". В сегодняшнем сообщении "Америабанк" уточняет, что примерно 60% акций будет числиться за владельцами Bank of Georgia (корпорация Bank of Georgia Croup PLC), а еще 30% - за самим Bank of Georgia (Bank of Georgia JSC).

    • Артак ЗАКАРЯН: ЦЕПЬ РЕАЛЬНЫХ ПОРАЖЕНИЙ НАЧАЛАСЬ С «БАРХАТНОЙ РЕВОЛЮЦИИ» 2018 г.
      2024-04-04 10:06

      Так называемое, наше правительство и обслуживающие его представители общественно-политического поля по сей день не в состоянии сделать правильных выводов ни из побед, ни из поражений, написал на своей странице в Фб бывший замминистра обороны республиканец Артак Закарян, коснувшись муссируемых в последние дни спекуляций и домыслов по поводу Апрельской четырехдневной войны. Но сколь бы безосновательно они ни говорили, ни писали, ни делали бредовые анализы, все равно, факты от этого не меняются, добавил Закарян, перечислив 6 фактов, касающихся Апрельской войны 2016 года.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ