Արա Աբրահամյանը հայրենակիցներին հորդորել է չմտածված քայլեր չձեռնարկել
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հանդիպել է Մոսկվայի հարավ-արևելքի և Մերձմոսկվայի հարակից շրջանների (Լյուբերցի, Ռեուտովո և այլն) հայ համայնքի հետ, որտեղ վերջերս բախումներ էին տեղի ունեցել ադրբեջանցիների հետ, որոնք կազմակերպվել էին հայերի վրա հարձակված խմբերի կողմից:
Հանդիպման վայրը «Սայաթ Նովա» ռեստորանային համալիրն էր, որի վրա ուրբաթ օրը հարձակման փորձ էր արվել մի խումբ ադրբեջանցիների կողմից: Այս մասին հայտնում են ՌՀՄ-ի մամուլի ծառայությունը։
Հանդիպմանը մասնակցել են հայ համայնքի ավելի քան 250 ներկայացուցիչ, Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի և Ռուսաստանի ազգությունների հարցով դաշնային գործակալության ներկայացուցիչներ, Կամչատկայի, Իվանովոյի, Տվերի մարզերի ՌՀՄ-ի տարածաշրջանային գրասենյակների ղեկավարները և այլոք։
Արա Աբրահամյանը ներկաներին տեղեկացրեց այն քայլերի մասին, որոնք առճակատման առաջին իսկ օրերից Ռուսաստանի հայերի միությունը ձեռնարկել է պետական մարմինների, իրավապահ մարմինների, հասարակական կազմակերպությունների, այդ թվում՝ ադրբեջանական սփյուռքի առաջնորդների հետ սերտ շփման մեջ:
Նա հայրենակիցներին հորդորել է չմտածված քայլեր չձեռնարկել, ընդ որում՝ լինել միահամուռ: «Աշխարհի ողջ 10 միլիոնանոց հայկական սփյուռքն այսօր այն զինվորներն են, որոնք պատրաստ են պաշտպանել Հայաստանն Ադրբեջանի և Թուրքիայի ոտնձգություններից»,- ասել է նա:
Ըստ ՌՀՄ ղեկավարի,՝ «այն, որ շուկաների և խանութների տերերը՝ ադբեջանցիները, նահանջում են, նշանակում է, որ Ռուսաստանի իշխանությունները բոլորին ցույց են տվել, որ Ռուսաստանում գործում են Ռուսաստանի օրենքները, և ոչ Բաքուն, ոչ Ստամբուլը չեն կարող թելադրել այստեղ իրենց կանոնները»:
Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին այս հանդիպմանը ներկա գտնվելու և նրանց կողմից այս օրերին ցուցաբերած համախմբվածության համար, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-20 14:55
Как промокший человек не боится дождя, так и циничные капитулянты нагло рекламируют свою новую капитуляцию. Об этом на своей странице в Facebook написал бывший заместитель министра обороны Армении, член Республиканской партии Армении Артак Закарян.
-
2024-04-20 14:49
Никол Пашинян обсудил с представителями «Гражданского договора» итоги встречи с главой Еврокомиссии Урсулой фон дер Ляйен и госсекретарем США Энтони Блинкеном в Брюсселе 5 апреля, пишет «Грапарак».
-
2024-04-20 14:19
Российские пограничники будут выведены из Тавушской области Армении. Об этом заявил Никол Пашинян в беседе с журналистами.
-
2024-04-20 13:27
В настоящее время близ школы села Киранц проводят замер территории с целью строительства в дальнейшем дороги. Об этом сообщил в беседе с Yerevan.today депутат фракции «Айастан» Гарник Даниелян, который находится в Тавуше.