Последние новости

Ֆրանսիայի ԱԳՆ. Ամեն ջանք կգործադրենք Ղարաբաղյան հակամարտության քաղաքական լուծման համար

Ֆրանսիան ամեն ջանք կգործադրի Ղարաբաղյան հակամարտության քաղաքական լուծման հասնելու համար։ Այս դիրքորոշումը հայտնել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը երկրի խորհրդարանում ելույթի ժամանակ։

Խորհրդարանի մամուլի ծառայությունը հայտնում է, որ նախարարը նշել է՝ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունները մտահոգիչ են, հատկապես, որ բախումները ոչ թե բուն Ղարաբաղում էին, այլ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին։

«Ռազմական լուծում լինել չի կարող։ Պետք է քաղաքական լուծում գտնել, ու և հույս ունեմ, որ դա կհաջողվի անել», - ասել է Լը Դրիանը։

Նա նշել է, որ Փարիզն ամեն ջանք կգործադրի հարցի խաղաղ լուծման համար։ Նախարարը հիշեցրել է նաև, որ երկիրը ղարաբաղյան կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի համանախագահների եռյակում է, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ