Последние новости

«Հրապարակ». ԱՄՈՒԼՍԱՐԸ ԱՄԵՆ ԴԵՊՔՈՒՄ ԲԱՑԵԼՈՒ ԵՆ. ԲՅՈՒՋԵՆ ԴԱՏԱՐԿ Է

«Հրապարակ» թերթը գրում է. ««Նկատո՞ւմ եք` «Լիդիանը» խիստ ակտիվացրել է փիառ-կոմպոնենտը, նկարահանված ռոլիկները, որոնք արձանագրում են, որ Ամուլսարի՝ շրջակա միջավայրին պատճառելիք ռիսկերը խիստ կառավարելի են, պտտվում են նոն-ստոպ ռեժիմով. թերևս նկատել եք նաև, որ քաղակտիվիստները, այսպես ասած` սորոսականները, դրսի հրահանգով հետ են քաշվել, մնացել է տեղացի պայքարողների փոքր խումբը` Ջերմուկից ու Գնդեվազից, որոնք ցայտնոտի մեջ են», - ասաց մեր աղբյուրը:

Որքա՞ն ժամանակ է, ինչ սորոսականները հետ են քաշվել։

«Մոտ 15 օր կլինի»:

Ինչո՞ւ։

«Իշխանությունների հետ դրսի ինվեստորները վերջնական «իտոգի» են եկել հանքը շահագործելու հարցում. իշխանությունն ասել է` մենք դեմ չենք, դուրս մղեք ակտիվիստներին, նախորդ գիշերվա դեպքերը դրա «ապրոբացիան» էին՝ «Լիդիանը» փորձեց իր աշխատողներին մտցնել տարածք, ոստիկանները եկան-կանգնեցին մեջտեղը։ Փորձեր էլի կլինեն, ընդ որում՝ դարձյալ գիշերով»:

Կարո՞ղ է հանգեն բախումների:

«Չգիտեմ, կարծում եմ` ամեն գնով բացելու են»:

Ո՞վ է շահում դրանից՝ նախագահ Արմեն Սարգսյա՞նը։

«Չեմ կարծում»։

Այդ դեպքում ո՞րն է իշխանությունների շահը։

«Բյուջեն դատարկ է՝ «Լիդիանը» լուրջ հարկեր մուծող ընկերություն է»»։

Aysor.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ