Լիդիանի 36 նախկին աշխատակիցներ դիմել են դատարան
Մենք արդեն երկար ժամանակ է չենք աշխատում մի խումբ ակտիվիստների պատճառով, հանքը 2018-ից չի գործում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 29-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Լիդիան ընկերության նախկին աշխատակիցներից Լիանա Հովսեփյանը:
Նրա խոսքով, արդեն մի քանի ստուգումներ են անցկացվել Ամուլսարում և ոչ մի խախտում չեն հայտնաբերել» «Տեսնելով, որ մեր ձայնը լսելի չէ, մեր դիմումներն ընթացք չեն ստանում, մենք որոշել ենք դիմել վարչական դատարան: Մեր դիմումն ըն թացքի մեջ է, մեզ միացել են Լիդիանի 100 նախկին աշխատողներ: Մեզ համար անհասկանալի է կառավարության մոտեցումը, որը լռում է, ոչինչ չի անում, վերջերս էլ տեսանք, որ Ամուլսարում եղավ քաշքշուկ ոստիկանների և բնապահպան ակտիվիստների միջև: Ոստիկանապետն ասաց, որ ինքն աջակցում է ակտիվիստներին: Հարց է ծագում, այն ամենը, ինչ կատարվում է կառավարության թույլտվությա՞մբ է արվում: Հիմա կառավարությունը կարո՞ղ է վերջնական որոշում կայացնի ու մեզ ասի՝ կամ աշխատում եք, կամ չեք աշխատում: Կամ ձեր օրինական իրավունքները վերականգնվում են, հանքը բացվում է, կամ հանքը ապօրինաբար փակվում է: Մենք էլ այլ քայլերի կգնանք»,-ասաց նա:
Իր հերթին Լիդիանի նախկին աշխատակիցների փաստաբան Արմեն Մեքումյանը տեղեկացրեց, որ արդեն իսկ 36 նախկին աշխատակիցների հայցը մուտք է արվել վարչական դատարան, առաջին դատական նիստը կլինի օգոստոսի 6-ին:
«Այս հայցին միացել են ևս 86 հոգի: Մեր պահանջն է հանքի անգործությունը ոչ իրավաչափ ճանաչել: Ոստիկանությունը 2018-ի հունիսի սկսած իր պարտականությունները չի կտարում, չի պաշտպանում աշխատողի կողմից իր իրավունքն իրացնելու առումով: Չեն բացվում հանքի ճանապարհները, չեն վերացնում այդ խուլիգանությունները: Կարող ենք փաստել, որ Ամուլսարում և հարակից տարածքներում մենք ոստիկանություն չունենք, նաև պետություն չունենք: Սա աննախադեպ երևույթ է:
Մեր օգտին դատական ակտ չլինելու դեպքում մենք հնարավորություն ունենք այս հարցեը ՄԻԵԴ ներկայացնելու համար: Այդ դեպքում, եթե հաշվենք աշխատակիցների ստցած բարձր աշխատավարձը, մեր պահանջը պետությանը լինելու է 30-35 մլն դոլար»,-ասաց փաստաբանը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-23 11:36
Ситуация в Баганисе напряженная, полиция перекрыла дорогу, ведущую в сторону Воскепара от Баганис-Айрум. Сельчане требуют открыть дорогу.
-
2024-04-23 11:33
Жители Тавушской области продолжают акцию на трассе Армения-Грузия, протестуя против договоренностей Еревана и Баку по делимитации границы. Дорога все еще заблокирована.
-
2024-04-23 11:30
Власти Армении запретили въезд в страну журналисту армянского происхождения из Франции Лео Николяну. Николян объявил голодовку прямо в аэропорту «Звартноц».
-
2024-04-23 11:08
Правительство Армении во главе с премьер-министром Николом Пашиняном официально обязалось передать в ближайшее время Азербайджану территории, затребованные Баку на севере Армении. Вооруженные силы соседнего государства без каких-либо усилий займут позиции, позволяющие им контролировать северные области у армяно-грузинской границы.