Последние новости

Տավուշում ադրբեջանական կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել:

Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Ներքին Կարմրաղբյուրի գյուղապետ Լևոն Առաքելյանը` նշելով, որ վիրավոր զինծառայողն իր համագյուղացի Մանվել Ղահրամանյանն է է:

«Դեպքը եղել է գիշերը ժամը 2-3-ի կողմերը։ Ինքը հենակետում է եղել, ոտքի շրջանում է վնասվածք ստացել: Այժմ Բերդի հոսպիտալում է, մի 30 րոպե առաջ վիրահատարանում էր դեռ, հստակ չեմ կարող ասել, թե վնասվածքն ինչ խորության է։ Բժիշկները մանրամասներ կհայտնեն»,-ասաց գյուղապետը:

Զինծառայողը 39 տարեկան է, 4 անչափահաս տղա ունի։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ