Последние новости

ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՌՎՈՒՄ Է, ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ՝ ԶՐՈՅԱՆՈՒՄ, ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀՕԴՍ ՑՆԴՈՒՄ

Կարո՞ղ էին արդյոք ենթադրել այսօրվա դիմորդներն ու նրանց ծնողները, որ երկու տարի անց՝ այն բանից հետո, երբ իրենք փողոցներ էին արգելափակում «ժողովրդի թեկնածուին», «ժողովրդի ներկայացուցիչներին» իշխանության բերելու համար, այդ նույն ներկայացուցիչները ցուցադրաբար անտեսելու են իրենց, բացարձակապես ոչ մի ցանկություն չցուցաբերելով հանդիպել, փորձել լուծումներ գտնել միանգամայն օրինական՝ կրթության սահմանադրական իրավունքի իրականացման պահանջը բավարարելու համար: Կարո՞ղ էին արդյոք Փաշինյանն ու իր թիմը պատկերացնել, որ երկու տարի անց փողոց է դուրս գալու երիտասարդությունը, նկատեք. բնավ ոչ քաղաքականացված, ամենասովորական, և վանկարկելու է՝ «Հաղթելո՛ւ ենք»։ Ո՞վ և ո՞ւմ է պատրաստվում հաղթել։ Ժողովուրդը՝ ի դեմս դիմորդների և նրանց ծնողների, իշխանության իրենց իսկ ներկայացուցիչներին՝ ի դեմս կրթության նախարարի և նրա ղեկավար վարչապետի։ Իսկ ինչպես մեծ հաշվով ամեն ինչ սկսվեց…

«Հանդուրժողականության, եղբայրության և համերաշխության» մթնոլորտում

Նիկոլ Փաշինյանը սկսեց իշխանության տանող իր ճանապարհը՝ բացառելով քաղաքական ընդդիմախոսների հետ երկխոսության հնարավորությունը։ 2018 թվականի մայիսի 1-ին խորհրդարանական ընտրությունների ժամանակ նա հայտարարեց, թե առողջ երկխոսության տարբերակներ չկան, քանի դեռ վարչապետ չի ընտրվել ժողովրդի թեկնածուն։

«Հարցը հետեվյալն է. դուք նպաստում եք քաղաքական ճգնաժամի լուծմանը, կամ այն կլուծվի առանց ձեզ»,- մայիսի 1-ին ասում էր Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից: Իսկ բացի այդ, այն ժամանակ նա ասաց, որ իր հռետորաբանության մեջ տեղ չկա ատելության համար, և իր օգտին քվեարկողի անունը ոսկե տառերով կգրվի ՀՀ ԱԺ պատմության մեջ։ Այն հարցը, թե՝ իսկ նրանը, ով դեմ քվեարկի, այդ ժամանակից ի վեր այդպես էլ կախված է մնացել օդում, ավելի ճիշտ՝ «հանդուրժողականության, եղբայրության և համերաշխության մթնոլորտում»։ Տեղի ունեցածի վերաբերյալ այլ տեսակետ ունեցողներից շատերը այդ ժամանակից ի վեր մեկ անգամ չէ, որ զգացել են այդ մթնոլորտը սեփական մաշկի վրա։ Ընդ որում՝ ինչպես իրական կյանքում, այնպես էլ վիրտուալ տարածքում։ Թեպետ, նրա օգտին քվեարկողների կյանքն էլ առ այսօր մեղր ու շաքար չէ։

Կրկնենք, Փաշինյանը իշխանության իր ճանապարհը սկսեց քաղաքական ընդդիմախոսների հետ երկխոսության հնարավորության բացառումով։ Այսօր բացառված է երկխոսության հնարավորությունը գրեթե ցանկացած քաղաքացու հետ, որը համամիտ չէ իշխանության այս կամ այն որոշմանը։ Այսօր գործնականում յուաքանչյուրին, «ով կհամարձակվի ծպտուն հանել» (վարչապետի արտահայտությունն է) իրավապահները բերման են ենթարկում, ուժ կիրառում նրանց նկատմամբ։ Իսկ չէ՞ որ դեռ երկու տարի առաջ Փաշինյանը քաղաքացիներին Ագորա էր խոստանում։ Այսօր նույն Ագորայից բերման են ենթարկում այն քաղաքացիներին, որոնք փորձում են իրենց դժգոհությունը հասցնել կառավարությանը։ Նույն այն քաղաքացիներին, որոնք ընկնելով էյֆորիայի մեջ՝ վստահության ահռելի վարկ տվեցին, ինչը թույլ տվեց Փաշինյանին 2019-ի դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ փոխարկել իր ժամանակավոր իշխանությունը լեգիտիմ իշխանության։

Այդպես է պետք, Փաշինյանը գիտի՝ ինչ է անում, կամ՝ Թողեք աշխատեն

Այդ տարածված «փաստարկը», ըստ էության, արժեզրկեց ընտրությունների ինստիտուտը, քաղաքացիներին ներշնչելով ուրիշի կամքը՝ իբրև իրենց սեփական, նրանց դեր հատկացնելով փողոցային բալագանում։

Ընդգծենք, քողարկվելով դեռեվս էյֆորիայի մեջ գտնվող ժողովրդի վստահության ահռելի ռեսուրսով, Փաշինյանը խորհրդարանի լուծարմանը հասավ միանձնյա որոշումներ կայացնելու իրեն բնորոշ ոճով, այլ ոչ թե իր տված խոստումների կատարման կամ ծրագրում հայտարարագրված դրույթների իրականացման ճանապարհով:

Դատեք ինքներդ։ Արդեն մայիսի 8-ին՝ վարչապետի ընտրությունների ժամանակ ելույթ ունենալով խորհրդարանում, նա շրջադարձային փոփոխություններ խոստացավ նախևառաջ տնտեսական քաղաքականության մեջ՝ անկյունաքար դարձնելով ոչ թե հետաձգված, այլ անհապաղ սոցիալական արդյունքը։ Իբր, տնտեսության զուտ վիճակագրական աճը գրավիչ չէ։ Ուստի մտադիր է կիրառել «տնտեսական զարգացման այնպիսի մոդել, որն իրապես կփոխի մարդկանց կյանքը, թույլ կտա կրճատել գործազրկությունը, հաղթահարել աղքատությունը, ինչը կտրուկ կբարձրացնի բյուջեի եկամուտները, ինչը թույլ կտա մտածել կենսաթոշակների և բյուջետային աշխատողների աշխատավարձերի բարձրացման մասին»։ Այդ առնչությամբ, ինչպես իր նախընտրական խոսքում, այնպես էլ ավելի ուշ ներկայացնելով կառավարության ծրագիրը, Փաշինյանը նշեց երեք առաջնահերթ ուղղություններ, որոնք պետք է զարգանային հեղափոխական տեմպերով ՝ ՏՏ, զբոսաշրջություն և գյուղատնտեսություն։ Հեղափոխական տեմպերի առումով Փաշինյանն ակնհայտորեն չափազանցեց, իսկ որպես առաջնահերթություն նրա նշած ոլորտները, համենայն դեպս դրանցից առնվազն երկուսը իսպառ կործանվեցին։

Այն ժամանակ՝ 2018 թվականի մայիսի 8-ին Փաշինյանը հավաստիացնում էր. «Որևէ մեկը թող չկասկածի, որ թեկուզ անցումային այս ժամանակահատվածում մեր կառավարությունը շրջադարձային փոփոխություններ է իրականացնելու»։ Շրջադարձայինների շարքում նշվում էին ներդրումները, հայրենադարձությունը, բնակչության շարունակական աճը, կադրային ջարդի բացառումը, քաղաքական և տնտեսական հետապնդումների էջի փակումը, կոռուպցիայի վերացումը, մարդու իրավունքների պաշտպանությունը, օրենքի առջև բոլորի հավասարությունը... Դե, և իհարկե՝ Ընտրական օրենսգրքի բարեփոխումը, որը թույլ կտա անցկացնել ազատ, ազնիվ ու արդար ընտրություններ: Եվ այս ամենը՝ «տրամաբանորեն կարճ ժամկետում»։

Ինչ չհաջողվեց անել իշխանությանը 2 տարվա ընթացքում

Տրամաբանորեն կարճ ժամկետում Փաշինյանին ու ընկերակիցներին հաջողվեց լոկ ընտելացնել որոշ քաղաքական ուժերի՝ բռնության ցուցադրումով, խորհրդարանի պաշարումով, ինչպես դա արվեց հոկտեմբերի 2-ին, և շանտաժի ու ճնշման միջոցով հասնել խորհրդարանի լուծարմանը։

Այս խոստումներից հետո անցած ավելի քան երկու տարիների ընթացքում ներկայիս իշխանությանը հաջողվեց չբարեփոխել ԸՕ-ն, փակել և՛ Սփյուռքի նախարարությունը, և՛ հայրենադարձության թեման, գործնականում զրոյացնել նախկինում երկիր մտնող ներդրումները, հարցականի տակ դնել առհասարակ բնակչության աճը, կադրային ջարդեր կազմակերպել՝ չունենալով պրոֆեսիոնալների սեփական պահուստ և թափուր տեղերում խցկելով ում պատահի, բացել քաղաքական և տնտեսական հետապնդումների նոր էջեր, արմատախիլ չանել կոռուպցիան, այլապես ինչո՞ւ պիտի ԱՄՆ Պետդեպարտամենտը մասնագետ ուղարկեր Հայաստան՝ կոռուպցիայի դեմ պայքարելու համար

Ինչ վերաբերում է մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությանը և օրենքի առջև բոլորի հավասարությանը, ապա այստեղ ևս ամեն ինչ բնավ միանշանակ չէ։ Այսօր բերման են ենթարկում մարդկանց, որոնք միանձնյա բողոքի ակցիաներ են անցկացնում՝ պարետատան բոլոր պահանջների պահպանումով։ Օրենքի առաջ բոլորը հավասար են, բայց, օրինակ, իշխանության խմբակցության պատգամավոր և համատեղության կարգով վարչապետի օգնականի եղբայր Հայկ Սարգսյանն ավելի հավասար է, քանի որ, թքած ունենալով օրենքների և պարետի որոշման վրա, բառացիորեն օրերս բազմամարդ երեկույթ էր կազմակերպել Սևանի լողափին (ըստ որոշ տվյալների՝ իրեն պատկանող), առանց դիմակների և նարգիլե ծխելով։

Ինչ հաջողվեց անել իշխանությանը 2 տարվա ընթացքում

Ժողովրդի թեկնածու Փաշինյանը, որը երկու տարի առաջ խոստանում էր հանել ուժային կառույցները վարչապետի անմիջական վերահսկողությունից, այսօր լոկ է՛լ ավելի է ամրապնդում սուպերվարչապետական համակարգը և ուռճացնում իրավապահների թիվը՝ իր կողմից այդչափ սիրված աթոռը պահելու համար։

«Ժողովրդական» վարչապետի խոստացած տնտեսական զարգացման մոդելը, որն իրապես կփոխի մարդկանց կյանքը, թույլ կտա կրճատել գործազրկությունը, հաղթահարել աղքատությունը, բարձրացնել բյուջեի եկամուտները, ինչի արդյունքում կարելի կլինի մտածել կենսաթոշակներն ու բյուջետային աշխատողների աշխատավարձերը բարձրացնելու մասին, լայն հասարակությունն այդպես էլ չտեսավ։ Գործազրկությունը, իսկ դրա հետ մեկտեղ նաև աղքատությունը, աճել են և շարունակում են աճել, բյուջեի ավելացած եկամուտներն անդրադարձել են միայն պատգամավորների, նախարարների և բարձրաստիճան այլ պաշտոնյաների բարեկեցության վրա՝ մեր չափանիշներով աստղաբաշխական մի քանի հարյուր հազար դրամ պարգևավճարների տեսքով, իսկ թոշակառուներին այդ իշխանությունը իր աղայական գրպանից փշրանքներ նետեց՝ լրացուցիչ 3 հազար դրամի տեսքով։

Ինչեր ասես, որ չհաջողվեց անել այս իշխանությանը երկու տարվա ընթացքում։ Ծննդատներ փակել, առանց մրցույթ հայտարարելու պետգնումներ իրականացնել մեկ աղբյուրից, համահարթել եկամտահարկը՝ նվազեցնելով դա բարձր վարձատրվող աշխատողների համար, տասնապատիկ բարձրացնել անշարժ գույքի հարկը, գյուղացիներին միայնակ թողնել իրենց խնդիրների առջև, համաներում շնորհել, իսկ ըստ էության՝ արդարացնել ՊՊԾ գնդի զինված զավթիչներին, ընդունելով նրանց վարչապետի մակարդակով, զավթել Սահմանադրական դատարանը, քրեական գործեր հարուցել ընդդիմախոսների դեմ... Դեռ երեկ ընդդիմադիր հանդիսացող ուժը, այսօր դառնալով իշխանություն, անհանդուրժող է դարձել ընդդիմության, այլախոհության հանդեպ, ահագնացնելով ատելության մթնոլորտ և պառակտելով հասարակությանը։

Սակայն վերը թվարկված ամենը մանրուքներ են՝ այն ազգայինի, ավանդականի համեմատ, որոնց դեմ ոտնձգություն կատարեց այս իշխանությունը։ Ինչե՜ր ասես, որ չհաջողվեց անել նրան երկու տարվա ընթացքում։ Ելույթի համար խորհրդարանական ամբիոն տրամադրել տրանսգենդերին, կրթության նախարարի մակարդակով ընդունել մեկ այլ տրանսգենդերի, պետական բյուջեից ֆինանսավորել երրորդի մասին պատմող ֆիլմը, պետական միջոցներ հատկացնել կասկածելի պերֆորմանսի համար, անպատիժ թողնել ոստիկանական բաժանմունք ներխուժած և այնտեղ իրավապահներին ծեծի ենթարկած «տրանսներին»։ Զրկել Կաթողիկոսին պետական պահպանական ծառայությունից, իսկ Վեհափառին հրմշտող ու Էջմիածնում նրա նստավայրի մոտ պիկետներ կազմակերպող խուլիգաններից ոմանց նշանակել բարձր պաշտոնների։ Կրտսեր դասարանների համար դպրոցական առարկաների ցանկում ներառելով սեռական դաստիարակությունը, վերացնել բուհերում հայոց լեզվի և պատմության պարտադիր դասավանդումը, «Հայ գրականություն» առարկայից հանել «հայ» բնորոշումը՝ փոխարկելով դպրոցական առարկան պարզապես գրականության, հայ դասականների բացառումով։ Դպրոցական ծրագրից հանել Հայոց Եկեղեցու պատմությունը, նախնական զինվորական պատրաստականությունն ու ռազմահայրենասիրական դաստիարակությունը և այդ խորապատկերին ու հայերին բնաջնջելու և Հայաստանը զավթելու իրենց ձգտումը չթաքցնող Ադրբեջանի և Թուրքիայի առաջնորդների հայտարարությունների հնչեղ ագրեսիվ համատեքստում կարեկցանք ներշնչել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական բախումների արդյունքում սպանված թշնամու նկատմամբ

... Ներկայիս իշխանությունները բուն ընտրական իրավունքի տեսանկյունից լեգիտիմ են, բայց կոմպետենտության առումով նրանք արդեն լեգիտիմ չեն, մի առիթով նշեց քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը, ընդգծելով. լեգիտիմությունը նաև սոցիալ-հոգեբանական երևույթ է, մարդիկ կատարում են իրենց ընտրությունը, բայց արդյունքների բացակայության պատճառով՝ հիասթափվում: Մարդիկ սպասում են ու դեռ համբերում, բայց համբերությունը սպառվելու սովորություն ունի, իսկ վստահությունը՝ զրոյանալու, ինչի միտումը հստակ երևում է այսօր։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • «АВТОРИТЕТ» ИЗ-ПОД ПАЛКИ: УК В ПОМОЩЬ
      2023-07-12 10:57

      Несколько депутатов правящей фракции запустили в обращение проект изменений в Регламент НС, которым намерены обязать являться в парламентскую следственную комиссию всех, кого приглашает следственная комиссия НС «на дачу показаний».

    • НЕ ГОВОРИТЕ, ЧТО ВАС НЕ ПРЕДУПРЕЖДАЛИ
      2023-05-12 10:20

      Размещение азербайджанских вооруженных формирований по соседству с селами Гегаркуникского марза Армении, в том числе на суверенной территории Армении, является преступным, это грубо нарушает жизнь и безопасность людей, нарушают нормальную жизнь, написал в соцсетях основатель «Центра права и справедливости Татоян», бывший защитник прав человека РА Арман Татоян. Примечательно, что в своей речи на заседании правительства Пашинян даже не вспомнил об этом: о том, что уже ровно два года как азербайджанские вооруженные силы вторглись на суверенную территорию РА в Гегаркунике и Сюнике и с попустительства армянской власти неплохо себя здесь чувствуют…

    • НАЗНАЧЕНИЯ ВИНОВНЫХ ПРОДОЛЖАТСЯ
      2023-05-03 13:46

      Депкорпус в третий раз продлил срок действия парламентской следственной комиссии по расследованию обстоятельств 44-дневной войны 2020 года – еще на 6 месяцев. Впрочем, депкорпус – сильно сказано, решение было принято одними лишь голосами фракции власти, оппозиция высказалась против, хоть председатель этой комиссии Андраник Кочарян и на сей раз попытался всеми правдами и неправдами завлечь оппозиционеров на работу в следственной комиссии.

    • «КЛАССИКОВ» – НА ПОМОЙКУ!
      2023-03-13 10:49

      Единственный представитель СА в совете  старейшин Еревана в беседе с «Жоховурд» не исключил, что на предстоящие в сентябре очередные столичные выборы «Светлая Армения» пойдет в блоке с «Гражданским договором». Что, согласитесь, звучит отнюдь не сенсационно и даже вполне ожидаемо, учитывая, насколько «классической» политической единицей является СА. Что, собственно, она и демонстрировала все последние пять лет.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ