Последние новости

ԷՔՍՊԱՆՍԻԱ՝ ԱՌԱՆՑ ԴԻՄԱԴՐՈՒԹՅԱՆ

Աշխարհի բազմաթիվ քաղաքներում ադրբեջանցիների ձեռնարկած հակահայկական ագրեսիայի ալիքի, դրա սկզբնական՝ ծիրանի փուլի, այնուհետ սրճարաններում ու ռեստորաններում ջարդարարության խորապատկերին միանգամայն սպասելի կերպով բացվեց հակամարտության առևտրատնտեսական ճակատը։ Այժմ ինչ-որ տեղ բոյկոտվում են հայկական ապրանքները, ինչ-որ տեղ՝ ադրբեջանականն ու թուրքականը։ Կրկնեմ, զարմանալի բան դրանում առանձնապես չկա։

Միակ բանը, որ զարմացնում է, Հայաստանի և նրա քաղաքացիների մասնակցության միանգամայն տարօրինակ բացակայությունն է այդ գործընթացին: Այստեղ շատերը հպարտությամբ ու հայրենասիրական պաթոսով պաշտպանում են, ասենք, Ամերիկայում թուրքական ապրանքների բոյկոտի ակցիաները, իսկ հետո վազում հարևան խանութ ու գնում նույն թուրքական արտադրանքը։

Այս համատեքստում բավական պերճախոս են վիճակագրության տվյալները մեր արտաքին առևտրաշրջանառության մեջ Թուրքիայի տեղի վերաբերյալ։ Ահա ուրեմն, ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին Հայաստանի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է ավելի քան 76 մլն դոլար։ Մինչդեռ այդ 76 միլիոնը նշված ժամանակահատվածում արտաքին ողջ առևտրաշրջանառության 10%-ն է։ Այլ կերպ ասած, Հայաստանի ողջ արտաքին առևտրաշրջանառության մեկ տասներորդն ապահովվում է Թուրքիայի հաշվին։ Նկատեք, խոսքը մեր հանդեպ բացահայտ թշնամական երկրի մասին է, որի հետ չունենք դիվանագիտական հարաբերություններ, որը բացահայտ և մշտապես աջակցում է Ադրբեջանի ագրեսիային ընդդեմ Հայաստանի և Արցախի։ Եթե հաշվի առնենք, որ ասելով՝ հայ-թուրքական ապրանքաշրջանառություն, նկատի է առնվում գործնականում միայն ներկրումը Հայաստան, ապա իրավիճակը կարելի է բնութագրել պարզապես որպես հայկական շուկաների զավթում թուրքական ապրանքների կողմից։

Այո, նման իրավիճակն ամենևին էլ նոր չէ։ Բայց այն խորանում է տարեցտարի։ Օրինակ, 2018 թվականին (հունվար-մայիսին) Թուրքիայի տեսակարար կշիռը մեր արտաքին առևտրաշրջանառության մեջ կազմել է 9,3%, իսկ այժմ՝ 10%։ Այսպես. այս տարվա ապրիլին այդ ցուցանիշն արձանագրվել է 9,9%-ի մակարդակում, իսկ մայիսին՝ արդեն 10%-ի։ Այնպես որ միանգամայն ակնհայտ են Թուրքիայի տեղի աճի միտումները մեր առևտրատնտեսական կյանքում։ Դրա համար գուցեև կան օբյեկտիվ պատճառներ, բայց այդուհանդերձ ակնհայտ է, որ թուրքական առևտրային էքսպանսիային խոչընդոտելու փորձեր անգամ մեր կառավարությունը չի ձեռնարկում։ Հարկ կա՞ արդյոք ասել, որ այստեղ, բացի ամենայնից, խոսքը վերաբերում է երկրի տնտեսական անվտանգությանը։ Իսկ եթե հաշվի առնենք, որ Հայաստան ներկրվող ապրանքների ահռելի մասը սննդամթերք է, ապա ստեղծված իրավիճակում կարելի է նաև խոսել Հայաստանի պարենային անվտանգությանը սպառնացող վտանգի մասին։

Մինչդեռ արտաքին առեվտրի ոլորտում թուրքական գործոնի աճին զուգընթաց՝ իր տեղն աստիճանաբար զիջում է մեր ավանդական առևտրատնտեսական գործընկերը. Իրանը։ Նշենք, որ Իրանի տեսակարար կշիռը մեր արտաքին առևտրաշրջանառության մեջ կազմում է 8,4%, ինչը զիջում է թուրքականին 1,6%-ով։ Եվ դա այն դեպքում, երբ Իրանը մեզ համար պարզապես գործընկեր չէ. երկու տարի առաջ հայ-իրանական սահմանի վրա բացվեց Ազատ տնտեսական գոտի (ԱՏԳ), որը պետք է լուրջ խթան դառնար մեր երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացման ու ընդլայնման համար։ Բայց, ավաղ, երկու տարվա ընթացքում հայ-իրանական ԱՏԳ-ին վերաբերող ամենատպավորիչ իրադարձություն դարձավ այն, որ, այցելելով օբյեկտ, վարչապետը ուշադրության արժանացրեց լոկ այն, որ այդ տարածքում սակավաթիվ են աղբամանները։ Հիշեցնեմ, ըստ նախագծի՝ ԱՏԳ-ն պետք է ներգրավեր մոտ 130 մլն դոլարի ներդրումներ, այստեղ պետք է հաստատվեին ավելի քան 50 ընկերություններ, և նախատեսվում էր 1500 աշխատատեղերի բացում։ Բայց... Ըստ էության, այդ նախագիծը կարելի է համարել թաղված, ինչպեսև, ասենք, իր նախորդներից թավշե կառավարության ժառանգած բազմաթիվ այլ ծրագրեր։

Երկու տարի առաջ հայ հասարակության մի մասը հանկարծ հպարտ զգաց իրեն։ Թե ով և ինչով սկսեց հպարտանալ այն ժամանակ, առանձին հարց է։ Առանձին հարց է և այն, թե ով ու ինչով է հպարտանում այսօր։ Բայց այ, հետաքրքիր է, թե ինչ զգացողություններ ունեն երեկվա ու այսօրվա հպարտները՝ տեսնելով, որ Հայաստանի առևտրատնտեսական մթնոլորտի վրա հսկայական ազդեցություն է գործում Թուրքիան։ Այն Թուրքիան, որը համերաշխ է Ադրբեջանի հետ հակահայկական ագրեսիայի մեջ և լիարժեքորեն գործում է բոլոր ճակատներում, ներառյալ՝ առևտրատնտեսական: Այն Թուրքիան, որը գործնականում առանց դիմադրության բախվելու նվաճում է մեր շուկաները։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • СБЛИЖЕНИЕ НА РАССТОЯНИЕ ОБЕЩАНИЯ
      2024-04-08 09:34

      Евросоюз предоставит Армении новый грант на 270 млн евро в течение 4 лет, который поможет, в частности, малым и средним предприятиям развиваться и выйти на новые рынки. Об этом на брифинге заявила председатель Еврокомиссии Урсула фон дер Ляйен в преддверии трехсторонней встречи с участием госсекретаря США Энтони Блинкена и армянским премьером Николом Пашиняном в Брюсселе, передает АРКА.  "Европейский Союз дал обещание быть ближе к Армении и сегодня выполняет это обещание", - заявила она, добавив, что видение сотрудничества ЕС с Арменией было представлено в октябре 2023 года.  «ЕС планирует инвестировать в проект Черноморского электрического кабеля, экспорт чистой энергии в Европу, в энергетику, транспорт и разработку средств для диверсификации торговли», - отметила фон лер Ляйен. 

    • США и ЕС КОМПЕНСИРУЕТ УЩЕРБ ОТ «ДИВЕРСИФИКАЦИИ»?
      2024-04-06 09:54

      Мирный процесс не будет в центре внимания на встрече высокого уровня в формате Армения – ЕС – США. Об этом на брифинге заявил официальный представитель Госдепа США Мэтью Миллер. «На нашей встрече в центре внимания будут экономическая диверсификация Армении, гуманитарная помощь, поддержка беженцев и поддержка политических реформ Армении», – отметил он, передает NEWS.am.

    • ДОРОГА ДОЛЖНА БЫЛА БЫТЬ ПОСТРОЕНА ЕЩЕ ВЧЕРА
      2024-04-05 10:10

      Армянские власти еще не определили, как будет проходить новый участок дороги в Грузию, альтернативный участку у села Воскепар. 12 марта премьер-министр Армении Никол Пашинян заявил, что власти планируют построить новые участки дорог взамен тех, которые «выходят за пределы границ Армянской ССР». В частности, речь идет об участке дороги Ереван-Тбилиси в районе села Воскепар в Тавуше. «Сообщаем, что относительно поднятых вами вопросов обсуждения продолжаются», - сказали в ответ на запрос Sputnik Армения в Министерстве территориального управления и инфраструктур Армении. О результатах обсуждений там обещали сообщить позже.

    • С АСТРОНОМИЧЕСКОЙ СКОРОСТЬЮ - В ДОЛГОВУЮ ЯМУ
      2024-04-04 10:18

      В первом квартале 2024 года поступления по линии налоговых и таможенных органов в Армении составили 589.2 млрд драмов. Из этой суммы налогоплательщикам и физическим лицам возвращено 88.6 млрд драмов, сообщает Комитет по госдоходам Армении. В результате фактическая исполняемость по части налоговых доходов и госпошлин составила 500.6 млрд драмов, что больше прошлогоднего показателя за тот же период на 39.3 млрд драмов или на 8.5%. Отмечается, что рост налоговых поступлений обусловлен в основном экономической активностью.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ԱՅԴՏԵՂ ՆՈՒՅՆՊԵՍ ՁԱԽՈՂՈՒՄ
      2022-02-16 19:49

      Գերակա ոլորտները հետադիմում են Մեկ տարի առաջ հերթական նիստում Հայաստանի կառավարությունը հաստատեց երկրի տնտեսության վերականգնման ծրագիրը՝ մինչև 2024 թվական վերջնաժամկետով: Այդ ծրագրի և դրա հիմնական առաջնահերթությունների մասին ժամանակին շատ է խոսվել ու գրվել։

    • ՈՐԲԱՑԱԾ ՈԼՈՐՏՆԵՐԸ ՀԱՐՅՈՒՐԱՊԱՏԻԿ ՎՐԵԺ ԵՆ ԼՈՒԾՈՒՄ ՄԵԶԱՆԻՑ
      2021-12-24 08:59

      Իշխանության գալու առաջին իսկ օրվանից Փաշինյանը սկսեց նպատակաուղղված ոչնչացնել ենթակառուցվածքները, պետական կառավարման համակարգերը, այդ թվում՝ տնտեսական։ Իսկ այսօր կառավարությունն ու մենք բոլորս քաղում ենք նման անհեռատես, եթե ավելի կոպիտ չասենք, որոշման պտուղները…

    • ՆԻԿՈԼԻ ՆՇԱՁՈՂԸ
      2021-05-26 20:23

      Առաջին հայացքից բավական զարմանալի է, որ առաջիկա արտահերթ ընտրություններին պատրաստվում են մասնակցել այդքան մեծ թվով քաղաքական ուժեր ու գործիչներ։ Թվում է, բնավ ոչ բոլորն են կարող խիզախել հանձն առնել պատասխանատվությունը Հայաստանի ճակատագրի համար՝ գրեթե բոլոր ոլորտներում տիրող բացարձակ բարդակի, պետականության փաստացի կորստի, կառավարման համակարգի լիակատար փլուզման, սոցիալ-տնտեսական կաթվածահարության պայմաններում։

    • ԻՆՉ Է «ՀԱՅԿԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ»
      2021-05-07 17:05

      Իշխանավարման 3 տարիների արդյունքում Փաշինյանի թիմը ցույց տալու ոչինչ չունի Ի՞նչ բան է առհասարակ տնտեսությունը: Դա, ներեցեք ծեծված բնորոշման համար, երկրում ամեն օր արտադրվող բոլոր ապրանքների և ծառայությունների ամբողջությունն է։ Մեր երկրի տնտեսությունը բացառություն չէ։ Եվ ի՞նչ ունենք այսօր։