Последние новости

Կոմիտասի պողոտայի գյուղմթերքի շուկայի վաճառողների բողոքի ակցիան՝ Կառավարության դիմաց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կառավարության առջև այսօր՝ հուլիսի 30–ին, բողոքի ակցիա են անում Կասյան–Կոմիտաս խաչմերուկի շուկայում գյուղատնտեսական ապրանք վաճառողները։ Նրանք առավոտից հավաքվել էին Էկոնոմիկայի նախարարության առջև, որտեղից անուհետև շարժվել են դեպի կառավարության շենք։

 



Հիշեցնենք, որ քաղաքապետարանը որոշել է փակել Կասյան–Կոմիտաս խաչմերուկում երկար տարիներ հանգստյան օրերին գործող գյուղատնտեսական շուկան։

Պաշտոնական պատճառաբանությունն այն է, որ Կոմիտասի պողոտայի սկզբնամասում հանգստյան օրերին կազմակերպվող գյուղմթերքի շուկան տարիներ շարունակ հարուցել է հարակից շենքերի բնակիչների դժգոհությունը՝ պայմանավորված հակասանիտարական վիճակով, աղմուկով, մարդկանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժի սահմանափակումներով։ Բացի դրանից՝ շուկայի գոյությունից դժգոհ են հարակից առևտրի կրպակների աշխատակիցները, որոնք վստահեցնում են, որ շուկայի գործունեության արդյունքում ստեղծվում են անհավասար մրցակցային պայմանները։

Գյուղատնտեսական շուկայում իրենց ապրանքը վաճառող ֆերմերներին առաջարկել ենք տեղափոխվել Կոմիտասի ծածկած շուկա, որի սեփականատիրոջ հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որի համաձայն՝ հանգստյան օրերին ֆերմերները շուկայում անվճար տարածք կունենան:

Ֆերմերները, սակայն, դեմ են։ Նրանք պահանջում են վերաբացել Կոմիտասի պողոտայի սկզբնամասում գործող շուկան, տեղեկացնում է News.am-ը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ