Շուշան Ստեփանյան. Մոտ 30 նորակոչիկ է վարակվել կորոնավիրուսով
Հայաստանում զորակոչի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուս է հաստատվել շուրջ 30 նորակոչիկի մոտ։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Նրանցից 13-ն արդեն ապաքինվել են, իսկ մյուսները մեկուսացված են, համապատասխան բուժում են ստանում։ Ապաքինվելուց հետո նրանք ևս կհամալրեն ՀՀ զինված ուժերի շարքերը»,- նշեց Ստեփանյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ կենտրոնական հավաքակայանում բոլոր նորակոչիկները, բացի COVID-19-ի իմունոֆերմենտային եղանակով լաբորատոր հետազոտությունից և համապատասխան բուժզննությունից, նաև պարտադիր անցնում են թոքերի ֆլյուրոգրաֆիկ հետազոտություն։
Սա հնարավորություն է տալիս հայտնաբերելու թոքերում հնարավոր ախտաբանական անգամ աննշան փոփոխությունները վաղ փուլում և կորոնավիրուսային թեստավորման շրջանակներում ևս մեկ կարևոր կանխարգելիչ միջոցառում է։
Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էր, որ COVID-19 հակամարմինների հայտնաբերման դեպքում զորակոչիկը թեստավորվում է նաև ՊՇՌ մեթոդով՝ հայ-ռուսական համագործակցության շրջանակներում ՌԴ-ից ՀՀ տեղափոխված կորոնավիրուսային վարակի ախտորոշման շարժական լաբորատորիայում։
Հիշեցնենք՝ ամառային զորակոչը մեկնարկել է հուլիսի 1-ին և կտևի 2 ամիս: Ավելի վաղ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ նորակոչիկները երկու շաբաթ կանցկացնեն կարանտինում:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2021-01-21 21:49174
Обсуждая хамское заявление Никола о Шуши, мы все забыли о еще одном не менее хамском и не менее важном вчерашнем заявлении. Об этом в своем Телеграм-канале написал бывший посол Армении в Ватикане Микаэл Минасян.
-
2021-01-21 20:00196
Армгидрометцентр представил прогноз погоды в Армении на ближайшие несколько дней.
-
2021-01-21 19:35243
Никол Пашинян и антироссийская команда не поленились кинуть камень в огород России. Об этом в беседе с Новости Армении NEWS.am заявила Руководитель общественной организации "Правовое образование и контроль", экс-министр юстиции Армении Арпине Ованнисян.
-
2021-01-21 19:33213
Закупка Баку артиллерийских орудий в Чехии стала первым прецедентом поставок страной — членом НАТО крупной партии наступательного вооружения в зону конфликта, пишет AgoraVox.