Последние новости

Transparency International․ ՀՀ-ում ռուսական ուղիղ ներդրումների ծավալը շարունակական անկում է գրանցում

1997-2020 թվականներին ռուսական ընկերությունները Հայաստանում հիմնական ներդրողներն էին: Այս մասին ասվում է Transparency International հակակոռուպցիոն միջազգային կենտրոնի՝ «Մասնավորեցումը և օտարերկրյա ներդրումները ՀՀ-ում 1997-2020թթ» հետազոտության մեջ:

Այնուամենայնիվ, 2014 թվականից նկատվում է ռուսական ընկերությունների ազդեցության և դերի անկում:

«Տվյալ հարցը պետք է քննարկել կայունացման և ՀՀ տնտեսության խոցելիության տեսանկյունից: Այսինքն, թե ինչպես կարող է այդ ներդրումների կրճատումն ազդել հանրապետության տնտեսության վրա… Այսպես, ՌԴ-ից, ԱՄՆ-ից և մի շարք այլ երկրներից ուղիղ ներդրումների վերլուծության ժամանակ հիմնական ծավալն ընկնում է ՌԴ-ին: Այնուամենայնիվ, 2014 թվականից որոշակի անկում է գրանցվում: Նման իրավիճակ է նաև բալկանյան երկրներում, որտեղ ՌԴ-ից ուղիղ ներդրումների ծավալն էապես նվազել է»,-նշվում է հետազոտության մեջ, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ