Տոնոյանը պատասխանել է Ալիևին
Աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանը ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող մի շարք զորամասեր ու առանձին ստորաբաժանումներ, տեղում ծանոթացել սոցիալ-կենցաղային պայմաններին ու ծառայության հետ կապված խնդիրներին: Տեղեկությունը հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook–ի իր էջում։
Նախարար Տոնոյանը առանձին ուշադրություն է դարձրել նաև ՊԲ-ում վերջին շրջանում ներդրված նորագույն զինատեսակներին ու արդիականացված տեխնիկական միջոցներին և դեռևս ընթացքի մեջ գտնվող աշխատանքների ընթացքին:
ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանը, պատասխանելով լրագրողի հարցին, անդրադարձել է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կոշտ հռետորաբանությանը, մասնավորապես՝ Ադրբեջանի նախագահ Ալիևի`«քանի դեռ ուշ չէ, ազատեք մեր տարածքները» հայտարարությանը՝ նշելով, որ հայկական կողմի համար հասկանալի չէ, թե ե՞րբ է այդ ուշը:
«Մեր հանրապետության վարչապետն ու Արցախի նախագահը միշտ հանդես են գալիս խաղաղասիրական հայտարարություններով` կոչ անելով բանակցությունների շարունակմանը։ Ու այս ֆոնին մեզ համար անհասկանալի են հարևան երկրին ղեկավարի նման արտահայտությունները։ Որպես ՊՆ կուզեի հասկանայի` «քանի ուշ չէ»-ն երբ է»,–ասել է Տոնոյանը։
Անդրադառնալով Ադրբեջանի ռազմական գերատեսչությունների ղեկավարների խոսքին, թե իրենք պատրաստ են և միայն հրամանի են սպասում` Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ այնպես չէ, որ իրենք հրամանի չեն սպասում։ «Տավուշի վերջին գործողությունները վառ ապացույցն էին, որ հակառակորդն իր գերժամանակակից միջոցներով անգամ հաջողության չհասավ և ունեցավ բազմաթիվ կորուստներ»,–ասել է Տոնոյանը։
Հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչության ղեկավարներն այցելել են նաև ՊԲ-ի արևելյան ուղղությամբ տեղակայված զորային ու թիկունքային նշանակության տարբեր օբյեկտներ, որտեղ անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային ընթացիկ և հավանական զարգացումներին, հայկական երկու պետությունների առջև ծառացած մարտահրավերներին և այդ համատեքստում՝ մասնավորապես այն համակարգային անելիքներին, որոնք դրված են պաշտպանական գերատեսչությունների առջև, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-24 19:40
Участники акций протеста в Тавуше готовы к задержаниям и арестам, сказал Sputnik Армения глава Тавушской епархии ААЦ, архиепископ Баграт Галстанян, комментируя разгон акции на дороге Айрум-Баграташен.
-
2024-04-24 19:39
Президент США Джо Байден подписал закон о помощи зарубежным союзникам, включая Украину, сняв последнее юридическое препятствие для возобновления поставок туда американских вооружений. Об этом американский президент заявил в телеобращении.
-
2024-04-24 19:36
Межгосударственная дорога в Грузию на участке Киранц по-прежнему закрыта. Люди здесь ночуют уже несколько дней.
-
2024-04-24 19:34
Мыслями мы вместе с Арменией и армянами всего мира, говорится в послании министра национальной обороны Греции Никоса Дендиаса по случаю 109-й годовщины Геноцида армян 1915 года в Османской империи.