Ո՞ր երկրների հետ է Ռուսաստանը վերականգնում ավիահաղորդակցությունը
ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Զայցևը հայտարարել է, որ օգոստոսի 1-ից Ռուսաստանը կվերականգնի ավիահաղորդակցությունը Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի և Տանզանիայի հետ։
Կորոնավիրուսային իրավիճակն առայժմ Ռուսաստանին թույլ չի տալիս վերսկսել ավիահաղորդակցությունն այլ երկրների հետ։
Զայցևը նշել է, որ Ռուսաստանի արտգործնախարարությունն ակտիվ աշխատանք է իրականացում միջազգային ավիահաղորդակցության վերականգնման ուղղությամբ: Սակայն մարտին հաստատված ժամանակավոր սահմանափակումների (որոնք արգելում են Ռուսաստան մտնել օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց), ինչպես նաև ՌԴ քաղաքացիների կողմից պետության սահմանները օդայինից բացի այլ ճանապարհով հատելու արգելքի լիակատար չեղարկման մասին դեռ վաղ է խոսել։
«Տեսանելի ապագայում դիտարկվում է նաև այլ երկրների հետ ավիահաղորդակցության վերականգնումը, եթե երկրները համապատասխանում են որոշակի չափորոշիչների` վերջին 14 օրում ոչ ավելի, քան 40 վարակված՝ 100 հազար բնակչության հաշվով։ Հիվանդացության աճի օրական տեմպը` մեկ տոկոս»,-հայտարարել է Զայցևը։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ գերատեսչությունն այժմ վերլուծում է արտասահմանյան ավիաչվերթեր ընդունելու` տարբեր երկրների պատրաստակամությունը և այդ կապակցությամբ սահմանված հատուկ պահանջները: Խոսքն օտարերկրացիներին կարանտինի տեղավորելու և թեսսավորման վկայականների անհրաժեշտության մասին է, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-25 14:04
В Ереване граждане перекрыли перекресток улиц Хоренаци и Закияна. Они это сделали в поддержку тавушцев.
-
2024-04-25 14:02
В России всегда воспринимали Геноцид армян как собственную боль и беду, сказала в ходе еженедельного брифинга официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2024-04-25 14:01
Обстановка во время акции протеста граждан на участке Тигранашена автодороги Ереван-Мегри накалилась.
-
2024-04-25 13:19
Автодорога Ереван-Мегри на участке Тигранашена закрыта. Перекрыта и автотрасса Ереван-Севан на участке Мартуни.