Последние новости

Բեռլինում հակակառավարական ցույցը ցրելու արդյունքում տուժել է առնվազն 18 ոստիկան

Առնվազն 18 ոստիկան է տուժել Բեռլինում խոշոր հակակառավարական ցույցը ցրելու հետևանքով, հաղորդում է DW-ը։

Երեք սպա հոսպիտալացվել է, հայտնել են Բեռլինի ոստիկանությունից։

Ընդհանուր առմամբ ցույցերի նախօրեին Բեռլինում ներգրավվել էր 1 100 ոստիկան։

Հիշեցնենք, որ նախօրեին Բեռլինում անցկացվել է մասշտաբային ակցիա ընդդեմ կորոնավիրուսի համավարակի հետ կապված սահմանափակումների։

Տեղական ժամանակով 12.00-ին մեկնարկել է քայլերթ, որի մասնակիցները շարժվել են քաղաքի կենտրոնական փողոցներով։ Ոստիկանության հաղորդմամբ՝ մի քանի ժամ անց մասնակիցների թիվը հասել է 15 հազարի։

Նշվում է, որ ցույցի մասնակիցներից գրեթե ոչ ոք չէր կրում դիմակ։ Որոշ մասնակիցների ձեռքում կային դրոշներ տարբեր դաշնային հողերի խորհրդանիշերով։

Միջոցառումն անցել է «Ազատության օր՝ վերջ համավարակին» կարգախոսի ներքո։ Ցուցարարները քայլերթից հետո մասնակցել են զանգվածային հանրահավաքի, տեղեկացնում է News.am-ը:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ