Последние новости

«Ժողովուրդ». ՊՆ-ՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՒՌՆ ԱԼԻՔ Է ՍՊԱՍՎՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին ՀՀ պաշտպանության նախարարության ներսում հետաքրքիր վերադասավորումների շրջան է. պաշտոնատար անձանց փոփոխությունների բուռն ալիք է սպասվում, և այդ գործընթացն արդեն մեկնարկել է ու շարունակական է լինելու:

Ավելին, թերթը տեղեկացել է, որ այդ փոփոխությունները մեծամասամբ պայմանավորված են Պաշտպանության նախարարությունում վերակազմավորումների հետևանքով ստեղծված վարչություններով, որոնք պետք է նոր աշխատակիցներ ունենան:

Եվ այժմ նախարարության ներսում ներքին քննարկումներ են, թե ինչ վերադասավորումների կարելի է սպասել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետ Սերժ Առուշանյանին հեռացրել են աշխատանքից և նրա փոխարեն այդ պաշտոնին նշանակել են Ալիկ Ավետիսյանին, որը եղել է Պաշտպանության նախարարության բարեվարքության բաժնի պետը: Սակայն այսքանով ներքին գործընթացները չեն ավարտվելու, և առաջիկայում ականատես կլինենք նոր փոփոխությունների ու վերադասավորումների։

Aysor.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ