Последние новости

Ամուլսարում իրավիճակը շարունակում է մնալ լարված

Եթե «Լիդիան» ընկերության վագոն-տնակները 30 մետր հետ տարվի, ապա մենք համաձայն ենք հանդիպել Կառավարության անդամների հետ։ Այսպիսի հայտարարություն արեց Ամուլսարի պահապաններից Շիրակ Բունիաթյանը։

«Եթե ոչ՝ ուրեմն չենք համաձայնվում, մնում ենք այստեղ և վաղն ավելի շատ գալիս ենք այստեղ։ Մենք կամակորություն չենք անում, ունենք հստակ պահանջ. այս վագոն-տնակներն այստեղ չեն կարող մնալ։ Մենք իրենց ժողովուրդն ենք, մեր պահանջը պիտի կատարվի։ իրավիճակը չլարելու համար մենք մեր տնակները չենք տեղադրելու այդտեղ»,- ասաց նա։

Ակցիայի մասնակիցներից մեկն էլ հայտարարեց, որ իրենք պահանջում են նաև բերման ենթարկվածներին բաց թողնել։

Նշենք, որ Ամուլսարում իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Քիչ առաջ բերման ենթարկվեցին մի քանի տասնյակ քաղաքացիներ, որոնց թվում էր նաև «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանը։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Ամուլսարի պահապանները հայտնել էին՝ «Լիդիան» ընկերության վարձած նոր պահնորդական ծառայությունը Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել է ու փոխարենը դրել իրենցը, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ