Последние новости

Ռաուլ Նեհեմ. Պատճառված վնասը գնահատվում է միլիարդավոր դոլարներ

Լիբանանը չունի բավարար ֆինանսական հնարավորություն՝ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքները հաղթահարելու համար: Այսպիսի կարծիք է հինգշաբթի օրը հայտնել Լիբանանի էկոնոմիկայի և առևտրի նախարար Ռաուլ Նեհեմը՝ Sky News Arabia հեռուստաալիքին տված մեկնաբանության մեջ:

«Լիբանանը չունի ֆինանսական հնարավորություններ` պայթյունի հետևանքները հաղթահարելու համար: Մենք միջազգային հանրությունից օգնություն ենք խնդրում: Պայթյունի հետևանքով պատճառված վնասը գնահատվում է միլիարդավոր դոլարներ: Մեզ ժամանակ է պետք հասցված բոլոր վնասները գնահատելու համար»,- ասել է Նեհեմը:

Նա նաև հավելել է, որ «Լիբանանի համար միակ լուծումը համագործակցությունն է Արժույթի միջազգային հիմնադրամի հետ»:

Միևնույն ժամանակ, փորձագետների կարծիքով, վերականգնման և շինարարական լայնածավալ աշխատանքների սկիզբը դժվար թե նպաստի Լիբանանի ամբողջ տնտեսության վերագործարկմանը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ըստ The Wall Street Journal թերթի՝ դա կապված է ներմուծման, այդ թվում՝ շինանյութերի վրա լիբանանյան տնտեսության կողմնորոշման հետ, ինչպես նաև այն փաստի հետ, որ պայթյունը ոչնչացրել է առանցքային ենթակառուցվածքային օբյեկտ, որը ծառայում էր ներմուծմանը, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ