Последние новости

Ամուլսարի տարածքից հեռացնում են «Լիդիան Արմենիայի» վագոն- տնակները

Ամուլսարի տարածքից ոստիկանների հսկողությամբ հեռացվում են «Լիդիան Արմենիայի» տեղադրած վագոն–տնակները։ Մինչ վերամբարձ կռունկը տնակները վեր էր բարձրացնում, բնապահպան ակտիվիստներն ու հանքի շահագործմանը դեմ բնակիչները բղավում էին. «Ամուլսարը սար է մնալու»։

Նշենք, որ «Լիդիան Արմենիան» այս գործընթացն անօրինական է համարում, քանի որ տարածքն իրենց վարձակալության է հանձնված։

Սակայն Ջերմուկի քաղաքապետը երեկ հայտարարել էր, որ ընկերությունը սխալվել է վագոն-տնակի տեղադրման հարցում։

Ջերմուկ քաղաքի համայնքի հողաշինարար Արման Արսենյանն էլ լրագրողների հետ զրույցում ասել էր, որ տնակները տեղակայված են «Լիդիանի» վարձակալած տարածքում, բայց այստեղ շինթույլտվություն չկա, հետևաբար այստեղ չեն կարող տեղակայել ո՛չ շարժական, ո՛չ էլ կոնստրուկտիվ էլեմենտներ։ Նա նշել էր, որ «Լիդիանը» մոտ 10 մետրի խախտում է թույլ տվել, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ